ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի մայիսի 7-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «ԱԱՀ-ի շեմ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների և սույն օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում և 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերի` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, որոնց համար սույն օրենքի կիրառման առումով ԱԱՀ-ի շեմ է համարվում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 58,35 մլն դրամը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 115.0 մլն դրամ չափը 2015 թվականին կիրառելի չէ այն հարկ վճարողների (այդ թվում՝ ԱԱՀ վճարողների) նկատմամբ, որոնց կողմից ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից իրացման շրջանառությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գերազանցել է 58.35 մլն դրամը: Սույն դրույթը գործում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. մայիսի 30 Երևան ՀՕ-41-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|