Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 138
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.10.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
27.10.2020
Дата вступления в силу
01.10.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 138

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին, 109-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 1-4-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հոկտեմբերի 27-ի

 թիվ 138 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» թիվ 263 որոշման մեջ՝

ա) նախաբանում «105-րդ հոդվածին» բառերից հետո ավելացնել «109-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 1-4-րդ կետերին» բառերը.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգում՝

1-ին կետում՝

«105-րդ հոդվածին» բառերից հետո ավելացնել «109-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 1-4-րդ կետերին» բառերը.

ավելացնել «ինչպես նաև տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործված՝ ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների՝ մինչև ապրանքների բացթողումը փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը և ապրանքների բացթողումից հետո այդ տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման առանձնահատկությունները» բառերը.

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ԱՀ ներկայացնելը չի ուղեկցվում մաքսային մարմին էլեկտրոնային ձևով այն ներկայացնելով, եթե դրանում նշված ապրանքների համար վճարման ենթակա չեն մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը։

Մաքսային կարգավորման վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ԱՀ ներկայացնելը չի ուղեկցվում մաքսային մարմին այն էլեկտրոնային ձևով ներկայացնելով` այն դեպքում, երբ դրանում նշված ապրանքների համար ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, իսկ թղթային կրիչով այդ ԱՀ-ի էլեկտրոնային ձևն այդ դեպքում ձևավորվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 կետով՝

«31. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ԱՀ օգտագործվող՝ թղթային կրիչով ԱՀ-ի էլեկտրոնային ձևը (այսուհետ՝ ԱՀ-ի էլեկտրոնային ձև), այդ թվում՝ սույն հրահանգի 19-րդ կետով նախատեսված դեպքում, ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքին ու ձևաչափին համապատասխան և սույն հրահանգի 8-րդ կետի 2-7-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունների կազմում։

ԱՀ-ի էլեկտրոնային ձևը ձևավորելիս ԱՀ-ի 1-ին վանդակի երրորդ ենթաբաժնին համապատասխանող՝ կառուցվածքի վավերապայմանի մեջ նշվում է «СД» հապավումը։».

6-րդ կետում՝

1-ին ենթակետում՝

երկրորդ պարբերությունը «ապրանքների» բառից հետո ավելացնել «(«ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար սահմանված է՝ հաշվի առնելով Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետը)» բառերը.

հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում այն դեպքերում, երբ այդ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մաքսային արժեքը չի սահմանվում, ապա սույն հրահանգի կիրառման նպատակների համար օգտագործվում է՝

Բելառուսի Հանրապետությունում՝ ապրանքների գործարքի արժեքը.

Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ հայտարարագրվող ապրանքների արժեքը, որը բերված է առևտրային կամ այդ ապրանքներին վերաբերող մյուս փաստաթղթերում։».

8-րդ կետում՝

6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6) տեղեկություններ ապրանքի ծածկագրի մասին՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (բացառությամբ այն ապրանքների հայտարարագրման դեպքի, որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, եթե այդ ապրանքների նկատմամբ չի առաջանում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորություն) և ապրանքի մաքսային արժեքին համապատասխան.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 ենթակետով՝

«61) վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, մաքսավճարների, տույժերի, տոկոսների դրույքաչափերի և գումարների մասին տեղեկություններն ու մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, մաքսավճարները, տույժերը, տոկոսները հաշվարկելու համար անհրաժեշտ մյուս տեղեկությունները.».

12-րդ կետում՝

1-ին ենթակետում՝

«հայտագրվող» բառը փոխարինել «ձևակերպվող» բառով.

«ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» բառերից հետո ավելացնել «առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման» բառերը.

«, եթե այդ ապրանքների նկատմամբ տրամադրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում» բառերը հանել.

2-րդ ենթակետում՝

«հայտագրվող» բառը փոխարինել «ձևակերպվող» բառով.

«ավարտելու» բառից առաջ ավելացնել «գործողությունն» բառը.

3-րդ ենթակետում՝

«հայտագրվող» բառը փոխարինել «ձևակերպվող» բառով.

«ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» բառերից հետո ավելացնել «առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման» բառերը.

«, եթե այդ ապրանքների նկատմամբ տրամադրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում» բառերը հանել.

5-րդ ենթակետում «մաքսատուրքեր և հարկեր չեն վճարվում» բառերը փոխարինել «մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարման ենթակա չեն» բառերով.

7-րդ ենթակետը հանել.

8-րդ ենթակետում՝

երկրորդ պարբերության մեջ «դրանց մասերի և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով հայտագրվող» բառերը փոխարինել «դրանց մասերում և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող» բառերով.

երրորդ պարբերության մեջ «ավարտելու» բառից առաջ ավելացնել «գործողությունն» բառը.

121 ենթակետում՝

հինգերորդ պարբերության մեջ «ավարտելու» բառից առաջ ավելացնել «գործողությունն» բառը.

վեցերորդ պարբերության մեջ «այդպիսի պահեստային մասերի և սարքավորումների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի պահեստային մասերի և սարքավորումների ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման» բառերով.

121 ենթակետում «ավարտելու» բառից առաջ ավելացնել «գործողությունն» բառը.

լրացնել հետևյալ բովանդակությամբ IV և V բաժիններով՝

 

«IV. Որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների՝

մինչև ապրանքների բացթողումը փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգը

 

16. Որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների՝ մինչև ապրանքների բացթողումը փոփոխման (լրացման) համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը (այսուհետ՝ ԱՀՃ)՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված ձևի, չի կիրառվում։

17. Որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերում հայտագրված տեղեկությունները՝ մինչև ապրանքների բացթողումը փոփոխելը (լրացնելը)՝ ըստ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի հիմնավորված դիմումի, իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ՝ Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները կատարելու դեպքում։

Որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների՝ մինչև ապրանքների բացթողումը՝ փոփոխման (լրացման) համար հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը կատարված փոփոխություններով (լրացումներով) դիմում է ներկայացնում այդ ԱՀ-ն գրանցած մաքսային մարմին՝ սույն հրահանգի II բաժնով նախատեսված դիմումի ձևով (այսուհետ՝ դիմում) կամ սույն հրահանգի III բաժնով նախատեսված ցանկի ձևով (այսուհետ՝ ցանկ)։ Ընդ որում` դիմումի կամ ցանկի վերին աջ անկյունում հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը կատարում է հետևյալ գրառումը՝ «ԱՀ-ի ճշգրտում թիվ »։

Դիմում ներկայացնելն ուղեկցվում է որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ։

18. Անցկացված մաքսային հսկողության արդյունքների հիման վրա մինչև ապրանքների բացթողումը՝ որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) անհրաժեշտություն հայտնաբերելիս Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին (հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի աշխատողին) է հանձնում այդպիսի ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջը (այսուհետ՝ պահանջ)՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով։

Պահանջը կազմվում է ազատ ձևով 2 օրինակից՝ А4 ձևաչափի թղթի թերթերի վրա։ Պահանջի մեջ նշվում են դիմումի կամ ցանկի մեջ նշման ենթակա փոփոխված (լրացված) տեղեկությունները, ինչպես նաև այն ժամկետը, որի սահմաններում պետք է ներկայացված լինի այդպիսի դիմումը կամ կատարված փոփոխություններով (լրացումներով) ցանկը։ Պահանջի մեջ նշված տեղեկությունները հաստատվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով:

Ապրանքի դասակարգման ծածկագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում պահանջի հետ մեկտեղ ուղարկվում է Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ընդունված՝ ապրանքի դասակարգման մասին որոշումը:

Պահանջը հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին (հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի աշխատողին) է հանձնվում ստորագրությամբ։ Պահանջը ստորագրությամբ ստացած անձը նշում է դրա ստացման ամսաթիվը օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով և ժամը hh:mm (ժամ և րոպե) ձևաչափով և հաստատում է այդ գրառումն իր ստորագրությամբ՝ նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը:

Հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետով) սահմանված ժամկետում, հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել դիմումը կամ փոփոխված (լրացված) տեղեկություններով ցանկը։ Ընդ որում՝ այդ դիմումի կամ ցանկի վերին աջ անկյունում հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը կատարում է հետևյալ գրառումը՝ «ԱՀ-ի ճշգրտում թիվ »։

Եթե հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում, հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, չի կարող մաքսային մարմին ներկայացնել դիմումը կամ փոփոխված (լրացված) տեղեկություններով ցանկը, ապա նա պարտավոր է ծանուցել դրա մասին մաքսային մարմնին ոչ ուշ, քան 1 ժամ առաջ՝ մինչ այդ ժամկետը լրանալը՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան:

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված դեպքում մաքսային մարմինը՝ մինչ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը լրանալը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան երկարաձգում է ապրանքների բացթողման ժամկետը և դրա մասին տեղեկացնում հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան:

19. Սույն հրահանգի 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան դիմում ներկայացնելն ուղեկցվում է փոփոխված (լրացված) տեղեկություններով ԱՀ-ի էլեկտրոնային ձևը ներկայացնելով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հրահանգի 3-րդ կետին համապատասխան՝ այդպիսի ԱՀ-ն ներկայացնելը չի ուղեկցվում դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ։

 

V. Որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու առանձնահատկությունները

 

20. Որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո փոփոխությունը (լրացումը) իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին» կարգի I, III - V բաժիններին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հրահանգով սահմանված առանձնահատկությունները։

21. Որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո փոփոխության (լրացման) համար ԱՀՃ չի կիրառվում այն դեպքերում, երբ այդպիսի ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) չի ազդում հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա և չի վերաբերում այդպիսի վճարների վճարումը հաստատող փաստաթղթերին։

Այդ դեպքերում որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում փոփոխությունները (լրացումները) կատարվում են ձեռքով և վավերացվում են ստորագրությամբ ու հայտարարատուի կնիքի դրոշմվածքով (առկայության դեպքում)՝ նշելով փոփոխություններ (լրացումներ) կատարելու ամսաթիվը, իսկ ԱՀ-ի էլեկտրոնային ձևում փոփոխությունները (լրացումները) կատարվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից (եթե որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր ներկայացնելիս կամ այդպիսի ԱՀ-ում հայտագրված տեղեկությունները փոփոխելիս (լրացնելիս) նախկինում մաքսային մարմին է ներկայացվել (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ձևավորվել է) ԱՀ-ի էլեկտրոնային ձևը)։

Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված դեպքերում որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո փոփոխությունը (լրացումը) մաքսային մարմնի նախաձեռնությամբ իրականացվում է մաքսային մարմնի որոշման հիման վրա, որը կազմվում է գրավոր՝ այն ազատ ձևով շարադրելով, նշելով այդպիսի ԱՀ-ի գրանցման համարը, կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկը և այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության հիմնավորումը։

22. ԱՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հրահանգի 23 – 32 կետերով նախատեսված առանձնահատկությունները։

23. Բելառուսի Հանրապետությունում տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ԱՀ օգտագործված և մաքսային մարմին դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ձևի ձևավորմամբ) ուղեկցված ԱՀ-ում հայտագրված տեղեկությունները փոփոխելիս (լրացնելիս)՝

ԱՀՃ-ի 7-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ, 25 - 30-րդ վանդակները չեն լրացվում.

ԱՀՃ-ի 4-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ, 24-րդ, 36-րդ և 39-րդ վանդակները լրացվում են համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում։

24. Եթե որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը ներկայացնելը ուղեկցվել է մաքսային մարմին դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ձևի ձևավորմամբ) և ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ, ապա ԱՀՃ-ն լրացվում է այն ապրանքների մասով, որոնց վերաբերյալ տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են և որոնց մասով ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը։ Ընդ որում` ԱՀՃ-ում լրացվում են 1-3-րդ, 5-րդ, 8-րդ, 14-րդ, 15-րդ, 15 (a, b), 16-րդ, 17-րդ (արտահանվող ապրանքների համար), 17 (a, b) (արտահանվող ապրանքների համար), 20-րդ, 22-րդ, 23-րդ, 31-35-րդ, 37-րդ, 38-րդ, 41-47-րդ, 54-րդ (բացառությամբ այն դեպքի, երբ ԱՀՃ-ն լրացվել է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից) վանդակները, ինչպես նաև «A», «B», «C» և «D» վանդակները։ ԱՀՃ-ի 4-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ, 24-րդ, 36-րդ և 39-րդ վանդակները լրացվում են համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում։

25. Եթե որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը ներկայացնելը չի ուղեկցվել մաքսային մարմին դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ձևի ձևավորմամբ) և ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ԱՀՃ-ի օգտագործմամբ նախկինում կատարվել է, ապա ԱՀՃ-ում լրացվում է հետևյալը՝

Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 14-րդ, 45а, 54-րդ (բացառությամբ այն դեպքի, երբ ԱՀՃ-ն լրացվել է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից) վանդակները, «A» և «D» վանդակները, ինչպես նաև 15-րդ, 15 (a, b), 16-րդ, 17-րդ (արտահանվող ապրանքների համար), 17 (a, b) (արտահանվող ապրանքների համար), 20-րդ, 22-րդ, 23-րդ և «B» վանդակները՝ այդ վանդակներում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում.

Բելառուսի Հանրապետությունում՝ 1-3-րդ, 5-րդ, 8-րդ, 14-րդ, 15-րդ, 15 (a, b), 16-րդ, 17-րդ (արտահանվող ապրանքների համար), 17 (a, b) (արտահանվող ապրանքների համար), 20-րդ, 22-րդ, 23-րդ, 45a, 54-րդ (բացառությամբ այն դեպքի, երբ ԱՀՃ-ն լրացվել է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), «A», «C» և «D» վանդակները, ինչպես նաև «B» վանդակը (եթե ապրանքների մասին տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն ազդում է վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա կամ վերաբերում է այդպիսի վճարների վճարումը հաստատող փաստաթղթերին).

այն ապրանքների մասով, որոնց վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն (լրացում) նախկինում կատարվել է՝ այն վանդակները, որոնք համապատասխանում են ԱՀ-ի այն վանդակներին, որոնցում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգին (այսուհետ՝ ԱՀ-ի լրացման կարգ) համապատասխան նշվում են այն տեղեկությունները, որոնցում կատարվում են փոփոխություններ (լրացումներ).

այն ապրանքների մասով, որոնց վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն (լրացում) նախկինում չի կատարվել՝ 31-35-րդ, 37-րդ, 38-րդ, 41-45-րդ, 46-րդ և 47-րդ վանդակներ։ ԱՀՃ-ի 36-րդ և 39-րդ վանդակները լրացվում են համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում։

26. ԱՀՃ-ի 1-ին վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակի առաջին և երկրորդ ենթաբաժինները լրացվում են ԱՀ-ի լրացման կարգին համապատասխան։ Վանդակի երրորդ ենթաբաժնում նշվում է «СД» հապավումը։

27. ԱՀՃ-ի 12-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Եթե որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը ներկայացնելն ուղեկցվել է մաքսային մարմին դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից դրա էլեկտրոնային ձևի ձևավորմամբ)՝

վանդակի առաջին ենթաբաժնում Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության արտարժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԱՀՃ-ն (որի մաքսային մարմնի կողմից լրացվում է ԱՀՃ-ն), թվային նիշերով նշվում է ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը որպես ԱՀՃ1-ի և ԱՀՃ2-ի 45-րդ վանդակի առաջին ենթաբաժնում նշված մեծությունների և ԱՀ-ի 45-րդ վանդակին համապատասխանող՝ ԱՀ-ի էլեկտրոնային ձևի կառուցվածքի վավերապայմանում նշված մեծությունների հանրագումար այն ապրանքների մասով, որոնց մաքսային արժեքի մասին տեղեկությունները չեն փոփոխվում և (կամ) չեն լրացվում.

վանդակի երկրորդ ենթաբաժնում դրվում է այն մեծությունը, որը նշված է՝

ԱՀ-ի 12-րդ վանդակին համապատասխանող՝ ԱՀ-ի էլեկտրոնային ձևի կառուցվածքի վավերապայմանում, եթե ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) կատարվում է առաջին անգամ.

նախորդ ԱՀՃ-ի 12-րդ վանդակի առաջին ենթաբաժնում, եթե ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) նախկինում կատարվել է։

Եթե որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը ներկայացնելը չի ուղեկցվել մաքսային մարմին դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից դրա էլեկտրոնային ձևի ձևավորմամբ), ապա վանդակի առաջին և երկրորդ ենթաբաժինները չեն լրացվում։

Ղազախստանի Հանրապետությունում վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում։

28. ԱՀՃ-ի 31-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակը լրացվում է ԱՀ-ի լրացման կարգին համապատասխան՝ այն տեղեկությունների ծավալով, որոնք նշված են դիմումի կամ ցանկի մեջ՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։

29. ԱՀՃ-ի 32-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է այն ապրանքի հերթական համարը, որի մասին տեղեկությունները նշված են ԱՀՃ-ի 31-րդ վանդակում:

Վանդակի երկրորդ ենթաբաժնում դրվում է դիմումի կամ ցանկի մեջ նշված այն ապրանքի հերթական համարը, որի մասին տեղեկությունները փոփոխվում են և (կամ) լրացվում։

30. ԱՀՃ-ի 44-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակի մեջ են փոխանցվում այն տեղեկությունները, որոնք նշված են դիմումի կամ ցանկի մեջ՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև նշվում են կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները՝ ԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԱՀ-ի 44-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան։

31. ԱՀՃ-ի 45-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակի առաջին ենթաբաժնում Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության արտարժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԱՀՃ-ն (որի մաքսային մարմնի կողմից լրացվում է ԱՀՃ-ն), թվային նիշերով նշվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան սահմանված՝ ապրանքի մաքսային արժեքի մեծությունը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։

Վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է՝

եթե որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը ներկայացնելն ուղեկցվել է մաքսային մարմին դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ձևի ձևավորմամբ)՝ այն մեծությունը, որը նշված է ԱՀ-ի 45-րդ վանդակին համապատասխանող՝ ԱՀ-ի էլեկտրոնային ձևի կառուցվածքի վավերապայմանում (այն դեպքում, երբ ապրանքի մաքսային արժեքի մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ) կամ այն մեծությունը, որը նշված է նախորդ ԱՀՃ-ի 45-րդ վանդակի առաջին ենթաբաժնում (այն դեպքում, երբ ապրանքի մաքսային արժեքի մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) նախկինում կատարվել է).

եթե որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը ներկայացնելը չի ուղեկցվել մաքսային մարմին դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ձևի ձևավորմամբ)՝ ապրանքի մաքսային արժեքի մեծությունը, որը նշված է դիմումի մեջ (այն դեպքում, երբ ապրանքի մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ) կամ այն մեծությունը, որը նշված է նախորդ ԱՀՃ-ի 45-րդ վանդակի առաջին ենթաբաժնում (այն դեպքում, երբ ապրանքի մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) նախկինում կատարվել է)։

Այն դեպքում, երբ ապրանքների հայտարարագրման ժամանակ ներկայացվել է ցանկը և ապրանքի մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ, ապա վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում։

Ղազախստանի Հանրապետությունում վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում։

32. ԱՀՃ-ի «B» վանդակը լրացվում է Ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգին համապատասխան։ Ընդ որում՝ «Նախորդ գումարը» սյունակում դրվում է վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝

ԱՀ-ի «B» վանդակի «Գումարը» սյունակին համապատասխանող՝ ԱՀ-ի էլեկտրոնային ձևի կառուցվածքի վավերապայմանում (եթե տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ԱՀ օգտագործված ԱՀ ներկայացնելն ուղեկցվել է մաքսային մարմին դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից դրա էլեկտրոնային ձևի ձևավորմամբ) և մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ).

նախորդ ԱՀՃ-ի «B» վանդակի «Գումարը» սյունակում (եթե մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) նախկինում կատարվել է)։

Եթե որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը ներկայացնելը չի ուղեկցվում մաքսային մարմին դրա էլեկտրոնային ձևի ներկայացմամբ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ձևի ձևավորմամբ) և մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ, ապա «Նախորդ գումարը» սյունակում դրվում է «0» թվանշանը։»։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգում՝

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում են ապրանքների հայտարարագրում (այսուհետ՝ ԱՀ) հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքերը և կարգը, բացառությամբ որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) կարգի։

Որպես ԱՀ օգտագործված տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերում հայտագրված տեղեկություններում՝ ապրանքների բացթողումից հետո փոփոխությունը (լրացումը) կատարվում է սույն կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի V բաժնով սահմանված առանձնահատկությունները։».

բ) 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «ինչպես նաև «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի 21-րդ կետում» բառերով։