ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի ապրիլի 30-ին
«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.
«12) բեղմնականխում` անցանկալի հղիության կանխում տարբեր միջոցների և (կամ) մեթոդների կիրառմամբ.
13) անպտղություն` զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու և բեղմնականխման միջոցներ և (կամ) մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն, բացառությամբ կրծքով կերակրման կամ դաշտանադադարով պայմանավորված դեպքերի.
14) հարազատ` արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետի «մեթոդների» բառը փոխարինել «միջոցների և մեթոդների» բառերով.
2) 8-րդ կետի «մեթոդներից» բառը փոխարինել «միջոցներից և (կամ) մեթոդներից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) վերնագրի «Բեղմնականխման միջոցների» բառերը փոխարինել «Բեղմնականխման միջոցների և (կամ) մեթոդների» բառերով.
2) 1-ին մասի «բեղմնականխման արդյունավետ միջոցներից» բառերը փոխարինել «բեղմնականխման արդյունավետ միջոցներից և (կամ) մեթոդներից» բառերով.
3) 2-րդ մասի «բեղմնականխման առկա միջոցների» բառերը փոխարինել «բեղմնականխման առկա միջոցների և մեթոդների» բառերով.
4) 3-րդ մասի «պտղաբերության կարգավորման միջոցների» բառերը փոխարինել «պտղաբերության կարգավորման միջոցների և (կամ) մեթոդների» բառերով.
5) 4-րդ մասի «բեղմնականխման միջոցները» բառերը փոխարինել «բեղմնականխման միջոցները և մեթոդները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «միջոցների ընտրության» բառերը փոխարինել «միջոցների և մեթոդների» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «18-35 տարեկան» բառերը փոխարինել «նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան» բառերով.
2) 2-րդ մասի «(18 տարեկանից սկսած)» բառերը փոխարինել «(նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20 տարեկանից սկսած)» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. մայիսի 15 Երևան ՀՕ-24-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|