Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 12
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (26.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
23.01.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
23.01.2018
Дата вступления в силу
26.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 հունվարի 2018 թվականի

թիվ 12

քաղ. Մոսկվա

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 113 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Տուլեգենովա Արդակ Ուրինբասարի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության՝ Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման մասով վարչության ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Դույշենալիև Նուրլան Կադիրբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ

բ) Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմից հանել Շ.Ա. Բայդուլլաևային և Դ.Դ. Ջուսուպովային։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան