Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-248-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.37
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2014
Дата вступления в силу
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով.

«35. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը «հետևյալ դրույքաչափերով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 1.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:»:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը «կատարած ներդրումները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը:» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-248-Ն