ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով նախատեսված «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագիրը, ինչպես նաև օլիմպիական մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչների ստեղծագործական ակտիվ գործունեությունը խրախուսելու և սպորտին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ (այսուհետ` Անվանական թոշակ) հատկացնելու կարգը` համաձայն 1-ին հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 2-րդ հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 3-րդ հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչների Անվանական թոշակը տրամադրել 2009 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 14 Երևան ՆԿ-1-Ն |
Հավելված 1 ՀՀ Նախագահի 2009թ. հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օլիմպիական մարզաձևերի և շախմատի հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Անվանական թոշակ հատկացնելու ընթացակարգը:
2. Անվանական թոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության այն մարզիկներին, ինչպես նաև նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչներին, ովքեր օլիմպիական մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում հասել են բարձր արդյունքների:
3. Անվանական թոշակ է նշանակվում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությունը ստացած ցուցակի համաձայն, սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված ժամկետներում:
4. Անվանական թոշակի հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Անվանական թոշակի հատկացումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի, սույն կարգի, ինչպես նաև սույն կարգադրության 2-րդ և 3-րդ հավելվածների համաձայն:
6. Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և Անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման նպատակով նախարարի կողմից ստեղծվում է հանձնաժողով, որի 12 անդամներից բաղկացած անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է նախարարը:
(6-րդ կետը փոփ. 15.10.12 ՆԿ-148-Ն)
7. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի՝ մեկ, նախարարության՝ վեց, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ չորս և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի՝ մեկ ներկայացուցիչներից:
(7-րդ կետը լրաց. 15.10.12 ՆԿ-148-Ն)
8. Անվանական թոշակի թեկնածուների ցանկը, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման վերաբերյալ առաջարկությունները հանձնաժողովը ներկայացնում է նախարարին:
9. Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը` օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքի:
2009 թվականին հատկացվող Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում:
10. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի պահանջների, Անվանական թոշակ է նշանակվում նախորդ տարվա մարզական արդյունքների հիման վրա՝ մեկ տարի ժամկետով, համաձայն սույն կարգադրության 2-րդ հավելվածի:
11. Օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկին և նրա անձնական մարզչին վարկանիշի ձեռքբերման պաշտոնական արձանագրության հիման վրա նշանակվում է Անվանական թոշակ` մարզիկի արդյունքի ձեռքբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից մինչև օլիմպիական խաղերի ավարտին հաջորդող ամսվա 1-ը:
12. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակվում է համապատասխան հավաքական թիմերի մարզիկների նախորդ երկու տարվա ընթացքում արդյունքների ձեռքբերման համար` համաձայն սույն կարգադրության 3-րդ հավելվածի:
13. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների համար սահմանված Անվանական թոշակին գումարվում է անձնական մարզչի համար նախատեսված թոշակի 75 տոկոսի չափով հավելում` նրա պատրաստած յուրաքանչյուր մարզիկի համար:
14. Սույն կարգադրության 2-րդ հավելվածով անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակը նշանակվում է մարզիկի հետ մեկ տարուց ոչ պակաս անմիջական աշխատանքի համար` հաշվի առնելով այդ մարզիկի ցուցաբերած մեկ լավագույն արդյունքը:
15. Անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակին լրացուցիչ ավելանում է նրա պատրաստած յուրաքանչյուր այլ մարզիկի ցուցաբերած արդյունքի համար` անձնական մարզչի թոշակի 75 տոկոսի չափով հավելում:
16. Ծանրամարտում Անվանական թոշակ է նշանակվում միայն երկամարտում ցուցաբերած արդյունքների համար:
17. Նախարարը օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ներկայացմամբ, հանձնաժողովի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ կարող է ժամանակավորապես կասեցնել մարզիկին և նրա մարզիչներին Անվանական թոշակի հատկացումն աշխատանքային կարգապահության կամ մարզական ռեժիմի խախտման համար, ինչպես նաև զրկել նշանակված թոշակից` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից հեռացման փաստի հիման վրա:
(հավելվածը փոփ., լրաց. 15.10.12 ՆԿ-148-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Կ. Կարապետյան |
Հավելված 2 ՀՀ Նախագահի 2009թ. հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
Մրցման անվանումը | Գրաված տեղը | Անվանական թոշակի ամսավճարի չափը (դրամ) | ||
մարզիկ |
անձնական մարզիչ | |||
1 |
2 |
3 | 4 | 5 |
1. |
Օլիմպիական խաղեր
Համաշխարհային շախմատային օլիմպիադա, թիմային առաջնություն |
1-ին
2-րդ
3-րդ
4-6-րդ
վարկանիշի
1-ին |
500.000
350.000
300.000
100.000
90.000
400.000 250.000 150.000 |
250.000
175.000
150.000
50.000
45.000
200.000 125.000 75.000 |
2. | Աշխարհի առաջնություն | 1-ին 2-րդ 3-րդ |
300.000 200.000 150.000 |
150.000 100.000 75.000 |
3. | Եվրոպայի առաջնություն | 1-ին 2-րդ 3-րդ |
150.000 120.000 100.000 |
75.000 60.000 50.000 |
4. |
Պատանեկան օլիմպիական խաղեր, երիտասարդների աշխարհի առաջնություն, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր |
1-ին 2-րդ 3-րդ |
120.000 90.000 70.000 | 60.000 45.000 35.000 |
5. | Երիտասարդների Եվրոպայի առաջնություն | 1-ին 2-րդ 3-րդ |
100.000 80.000 60.000 |
50.000 40.000 30.000 |
6. | Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնություն | 1-ին 2-րդ 3-րդ |
80.000 70.000 60.000 |
40.000 35.000 30.000 |
7. |
Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն |
1-ին 2-րդ 3-րդ |
60.000 50.000 40.000 | 30.000 25.000 20.000 |
8. |
Աշխարհի և Եվրոպայի մեծահասակների առաջնություններ (բացառությամբ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, թեքվոնդո, ծանրամարտ, շախմատ մարզաձևերի) |
4-24-րդ | 60.000 | 30.000: |
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Կ. Կարապետյան |
Հավելված 3 ՀՀ Նախագահի2009թ. հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
Մրցման անվանումը | Գրաված տեղը | Անվանական թոշակի ամսավճարի չափը (դրամ) | ||||
ՀՀ ազգա-յին հա-վաքա-կանի գլխավոր մարզիչ |
ՀՀ ազգա-յին հա-վաքա-կանի մարզիչ |
ՀՀ |
ՀՀ պատա- | |||
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 | 7 |
1. |
Օլիմպիական խաղեր
|
1-3-րդ տեղերի, վարկանիշի ձեռք-բերման համար
1-3-րդ |
200.000 | 140.000 | ||
2. | Երիտասարդների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն | 1-3-րդ | 120.000 | |||
3. | Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ | 1-3-րդ | 90.000: |
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Կ. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆԿ-48-Ն | 09.04.2018, ՆԿ-1-Ն | |
27.02.2016, ՆԿ-23-Ն | 03.03.2016, ՆԿ-1-Ն | |
19.05.2015, ՆԿ-69-Ն | 28.05.2015, ՆԿ-1-Ն | |
15.10.2012, ՆԿ-148-Ն | 25.10.2012, ՆԿ-1-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|