ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 821-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետում «522» թիվը փոխարինել «492» թվով:
2. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի՝
1) «Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը)» սյունակում «145» թիվը փոխարինել «175» թվով.
2) «որից՝ ղեկավարի խորհրդականների առավելագույն թիվը» սյունակում «2» թիվը փոխարինել «3» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|