Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-272-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (01.10.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.61
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2014
Дата вступления в силу
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «, գրավադրման» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28.

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը և դրանք արգելանքի տակ դնելը

 

1. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են հանդիսանալ ապահովված իրավունքի առարկա, կամ դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել սահմանափակում:

2. Ապրանքային նշանի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-272-Ն