ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2013 թվականի |
թիվ 284 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ կարգի մասին
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների նախապատրաստման կարգը:
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
2. Ուժը կորցրած ճանաչել «Մաքսային միության հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների և պարզաբանումների ընդունման կարգի վերաբերյալ հիմնադրույթի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 296 որոշումը:
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից սկսած՝ 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 284 որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների նախապատրաստման
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 22-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների նախապատրաստման կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, անդամ պետություններ) այդպիսի որոշումներ ընդունելու մասին առաջարկությունները Հանձնաժողով ներկայացնելու, Հանձնաժողովի կողմից դրանք քննարկելու, Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան նախապատրաստված՝ Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումների նախագծերը մաքսային մարմինների կողմից համաձայնեցման կանոնները:
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, խմբ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
2. Դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի միատեսակ մեկնաբանումն ապահովելու նպատակով:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)
II. Ապրանքների առանձին տեսակները՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ առաջարկությունները Հանձնաժողով ներկայացնելը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)
3. Ապրանքների առանձին տեսակները՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ առաջարկությունները Հանձնաժողով են ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի և Դաշնային մաքսային ծառայության (այսուհետ՝ մաքսային մարմիններ) կողմից:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129, փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
4. Ապրանքի առանձին տեսակը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ առաջարկությունը Հանձնաժողով է ներկայացվում մաքսային մարմնի կողմից՝ իր սեփական նախաձեռնությամբ կամ դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը նախաձեռնելու նպատակով ընդունված՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի (այսուհետ՝ Միավորված կոլեգիա) որոշման հիման վրա:
Նշված առաջարկությունը ներկայացվում է գրավոր՝ դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշում ընդունելու անհրաժեշտության մասին դիմումի տեսքով (այսուհետ՝ դիմում)՝ կից ներկայացնելով սույն Կարգի՝ համապատասխանաբար 5-րդ կետով կամ 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և նյութերը:
5. Սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողով ներկայացվող դիմումին կից ներկայացվում են՝
ա) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը.
բ) տեղեկանք, որը ներառում է՝
դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ընդունելու անհրաժեշտության համառոտ հիմնավորումը.
ապրանքի առանձին տեսակի նկարագրությունը՝ նշելով դրա ֆունկցիոնալ նշանակությունը և բնութագրերը.
կախված ապրանքի առանձին տեսակի բնույթից՝ տեղեկություններ դրա օգտագործման բնագավառի վերաբերյալ, դրա հիմնական հատկանիշների և բնութագրերի մասին, ինչպես նաև ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման ծածկագիրը որոշելու վրա ազդող այլ տեղեկություններ.
դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծում ներկայացված՝ ապրանքի առանձին տեսակի դասակարգման ծածկագրի հիմնավորումը՝ նշելով Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման այն հիմնական կանոնները, որոնք կիրառվել են.
գ) մյուս մաքսային մարմինների նամակները (նամակների օրինակները)՝ ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ այդ մարմինների մոտեցումների շարադրմամբ կամ այն մաքսային մարմնի հարցման (հարցումների) օրինակները, որը ներկայացրել է մյուս մաքսային մարմինների կողմից ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ կիրառվող մոտեցումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին դիմումը (եթե հարցումն (հարցումներն) ուղարկելու ամսաթվից՝ մինչև երեք ամիսը լրանալը գրավոր պատասխան չի ստացվել).
դ) ապրանքի առանձին տեսակի նկարագրությունը, դրա ֆունկցիոնալ նշանակությունը և բնութագրերը պարունակող փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այն՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու համար, ինչպես նաև, կախված ապրանքի առանձին տեսակի բնույթից՝ տեղեկություններ դրա օգտագործման բնագավառի և հիմնական հատկանիշների մասին (օրինակ՝ տեխնիկական փաստաթղթեր, ապրանքի քանակական և որակական կազմի վերաբերյալ տեղեկություններ՝ արտադրողից, ապրանքը բնութագրող այլ փաստաթղթեր):
(5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)
6. Միավորված կոլեգիայի որոշման հիման վրա Հանձնաժողով ներկայացվող դիմումին կից ներկայացվում են փաստաթղթեր՝ կախված Միավորված կոլեգիայի կողմից դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման ընդունումը նախաձեռնելու հիմքերից.
ա) եթե Միավորված կոլեգիայի որոշման մեջ նախատեսվում է դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի այնպիսի որոշում ընդունելու անհրաժեշտություն, որը հիմնված կլինի դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի կողմից, ըստ Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակեցված համակարգի, ընդունված կարծիքի վրա, ապա դիմումին կից ներկայացվում են՝
դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը.
տեղեկանք, որը ներառում է դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ընդունելու անհրաժեշտության համառոտ հիմնավորումը.
Միավորված կոլեգիայի որոշումը.
դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի կարծիքը՝ ըստ Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակեցված համակարգի (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)` նշելով տեղեկություններ դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ:
բ) այլ դեպքերում, դիմումին կից ներկայացվում են՝
սույն Կարգի 5-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը.
Միավորված կոլեգիայի որոշումը.
մյուս մաքսային մարմինների նամակները (նամակների պատճենները)՝ ապրանքի առանձին տեսակը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ այդ մարմինների մոտեցումների շարադրմամբ (եթե Միավորված կոլեգիայի որոշման մեջ շարադրված չեն նրանց կարծիքները) կամ այն մաքսային մարմնի հարցման (հարցումների) պատճենները, որը ներկայացրել է մյուս մաքսային մարմինների կողմից ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ կիրառվող մոտեցումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին դիմումը (եթե հարցումն (հարցումներն) ուղարկելու ամսաթվից՝ մինչև երեք ամիսը լրանալը, գրավոր պատասխան չի ստացվել):
(6-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)
III. Դիմումների և Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումների նախագծերի քննարկումը
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
7. Դիմումների ընդունումը, նախնական մշակումը, հաշվառումը, գրանցումը և դրանց հետ աշխատանքն իրականացվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան: Դիմումները և դրանց կից ներկայացվող փաստաթղթերն ու նյութերը հանձնվում են ուսումնասիրման Հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ (այսուհետ՝ Դեպարտամենտ):
(7-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
8. Դեպարտամենտը, Հանձնաժողովի կողմից ստացված դիմումի ուսումնասիրման արդյունքների հիման վրա՝
ա) սույն Կարգի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում, ստացված դիմումը Հանձնաժողովում գրանցելու ամսաթվից՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ ժամկետում, դիմումը ներկայացրած մաքսային մարմնին գրավոր տեղեկացնում է դիմումի ուսումնասիրումը մերժելու մասին՝ բացատրություն ներկայացնելով մերժման պատճառների վերաբերյալ:
բ) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերում սույն Կարգի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված տեղեկությունների բացակայության դեպքում, ստացված դիմումը Հանձնաժողովում գրանցելու ամսաթվից՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ ժամկետում, դիմումը ներկայացրած մաքսային մարմնից հարցում է կատարում անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ.
գ) դիմումը Հանձնաժողովում գրանցելու ամսաթվից՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն Կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերի), մշակում և մաքսային մարմինների քննարկմանն է ուղարկում դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը՝ կից ներկայացնելով այդպիսի որոշում ընդունելու անհրաժեշտության մասին տեղեկանքը:
(8-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
9. Դեպարտամենտի կողմից սույն Կարգի 8-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան հարցված տեղեկությունները մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փոստով և թղթային կրիչի վրա ներկայացվում են ստացված հարցման գրանցման օրվանից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում:
Եթե հարցված տեղեկությունները չեն ներկայացվում նշված ժամկետում, ապա Դեպարտամենտը դիմումը ներկայացրած մաքսային մարմնին գրավոր տեղեկացնում է դիմումի ուսումնասիրումը մերժելու մասին՝ բացատրություն ներկայացնելով մերժման պատճառների վերաբերյալ:
(9-րդ կետը լրաց., փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
9.1. Սույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերի կցմամբ դիմումը մաքսային մարմնից ստանալուց հետո դեպարտամենտն ապահովում է Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշման նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում):
Մաքսային մարմինների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման արդյունքներով դեպարտամենտը նախապատրաստում և մաքսային մարմինների քննարկմանն է ուղարկում Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշման նախագիծը:
(9.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
10. Մաքսային մարմինները, դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծն ստացված հարցման գրանցման օրվանից՝ 30 օրացուցային օր ժամկետում Հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային փոստով և թղթային կրիչով դիրքորոշումների շարադրմամբ փաստաթղթերը կամ քննարկվող հարցի մասով դիտողություններ և առաջարկություններ (առկայության դեպքում):
(10-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
11. Մաքսային մարմինների կողմից դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի քննարկման արդյունքների հիման վրա, Դեպարտամենտն ապահովում է այդ նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և Հանձնաժողովի կոլեգիայի նիստում այն սահմանված կարգով քննարկման ներկայացնելը:
Եթե դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի քննարկման մասին տեղեկությունները մաքսային մարմնի կողմից չեն ներկայացվել սույն Կարգի 10-րդ կետում սահմանված ժամկետում, ապա Հանձնաժողովը շարունակում է նախագծի մասով աշխատանքը՝ առանց այդպիսի մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու:
(11-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
12. Դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի մշակման ժամանակ Դեպարտամենտը, ապրանքների առանձին տեսակներին վերաբերող հարցերը ճշգրտելու նպատակով, իրավունք ունի մաքսային մարմիններից, փորձագիտական կազմակերպություններից, մասնագիտացված ձեռնարկություններից, անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև խորհրդակցություններ (խորհրդատվական հանդիպումներ) անցկացնելու այդ մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
13. Եթե դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի մշակման ընթացքում Դեպարտամենտն անցկացնում է խորհրդակցություններ (խորհրդատվական հանդիպումներ) կամ պահանջում է լրացուցիչ տեղեկություններ՝ սույն Կարգի 8-րդ կետի «բ» ենթակետին և 12-րդ կետին համապատասխան, դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի մշակման համար սույն Կարգի 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է՝ խորհրդակցությունների (խորհրդատվական հանդիպումների) անցկացումը նշանակելու կամ հարցումն ուղարկելու ամսաթվից և վերսկսվում է խորհրդակցությունների (խորհրդատվական հանդիպումների) անցկացումն ավարտելու կամ հարցված լրացուցիչ տեղեկությունները Հանձնաժողովի կողմից ստանալու ամսաթվից:
Դիմումը Հանձնաժողով ներկայացրած մաքսային մարմնի հարցմամբ՝ դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի մշակման ընթացքի կասեցման և վերսկսման մասին տեղեկությունները Դեպարտամենտի կողմից ուղարկվում են տվյալ մաքսային մարմին:
(13-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
III1. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումների նախապատրաստումը
(բաժինը լրաց. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
13.1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների ընդունած նախնական որոշումներում, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ընդունված որոշումներում կամ պարզաբանումներում Հանձնաժողովի կողմից ապրանքների տարբերվող դասակարգում հայտնաբերելու դեպքում, Հանձնաժողովն ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներն ընդունում է սեփական նախաձեռնությամբ (այսուհետ՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշումներ):
Հանձնաժողովի նախաձեռնությամբ Հանձնաժողովի կողմից դասակարգման մասին որոշման ընդունման համար դեպարտամենտը մաքսային մարմիններից պահանջում է համապատասխան որոշումների և (կամ) պարզաբանումների ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը, որոնք մաքսային մարմինների կողմից ներկայացվում են էլեկտրոնային փոստով կամ թղթային կրիչով ոչ ուշ, քան մաքսային մարմնում հարցումը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
13.2. Եթե պահանջվող փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից չեն ներկայացվում սույն կարգի 131 կետով սահմանված ժամկետում, ապա դեպարտամենտն իրականացնում է Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի նախապատրաստումն առկա տեղեկատվության հիման վրա:
Դեպարտամենտը բոլոր անդամ պետությունների մաքսային մարմիններ է ուղարկում Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագիծը համաձայնեցման համար՝ սույն կարգի 5-րդ կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի կցմամբ:
13.3 . Մաքսային մարմինները ոչ ուշ, քան Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման ստացված նախագիծը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով կամ թղթային կրիչով Հանձնաժողով են ներկայացնում որոշման այդպիսի նախագծի համաձայնեցման մասին նամակ կամ քննարկվող հարցի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ (առկայութան դեպքում):
13.4. Մաքսային մարմինների կողմից Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի քննարկման արդյունքներով դեպարտամենտն ապահովում է այդ նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և դրա ներկայացումը Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանն առանց մաքսային մարմինների կողմից կրկնակի համաձայնեցման:
Եթե մաքսային մարմինը սույն կարգի 133 կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի համաձայնեցման մասին տեղեկատվություն կամ քննարկվող հարցի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ, ապա Հանձնաժողովն առանց այդպիսի մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու շարունակում է Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի հետ կապված աշխատանքը:
13.5. Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագիծը նախապատրաստելիս դեպարտամենտը, ապրանքի առանձին տեսակին վերաբերող հարցերի հստակեցման նպատակով, իրավունք ունի պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն մաքսային մարմիններից, փորձագիտական կազմակերպություններից, մասնագիտացված ձեռնարկություններից, անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից, ինչպես նաև անցկացնելու խորհրդատվություններ այդ մարմինների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
IV. Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու կարգը
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
14. Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումները ճանաչվում են ուժը կորցրած կամ դրանցում կատարվում են փոփոխություններ Օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերով:
(14-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, խմբ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
15. Դեպարտամենտը մշակում և մաքսային մարմինների քննարկմանն է ուղարկում (բացառությամբ սույն Կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքի) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը՝ կից ներկայացնելով այդպիսի որոշում ընդունելու անհրաժեշտության մասին տեղեկանքը:
(15-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
16. Դեպարտամենտի կողմից մշակված՝ դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը չի ուղարկվում մաքսային մարմինների հետ քննարկման և Հանձնաժողովի կոլեգիայի նիստում սահմանված կարգով քննարկման է ներկայացվում հետևյալ դեպքերում՝
ա) կատարվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի փոփոխություն, որը չի ազդում ապրանքային դիրքերը, ենթադիրքերը, ստորաենթադիրքերը համալրելու վրա.
բ) առաջացել է դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման մեջ այնպիսի փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, որը չի ազդի ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վրա.
գ) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումը Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ճանաչվել է որպես Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին չհամապատասխանող:
(16 -րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129, ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
17. Մաքսային մարմինները ոչ ուշ, քան Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման ստացված նախագիծը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով կամ թղթային կրիչով Հանձնաժողով են ներկայացնում դիրքորոշումների շարադրմամբ փաստաթղթերը կամ քննարկվող հարցի մասով դիտողություններն ռւ առաջարկությունները:
(17-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
18. Մաքսային մարմինների կողմից դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծի քննարկման արդյունքների հիման վրա՝ Դեպարտամենտն ապահովում է այդ նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և Հանձնաժողովի կոլեգիայի նիստում այն սահմանված կարգով քննարկման ներկայացնելը:
Եթե դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի քննարկման մասին տեղեկությունները մաքսային մարմնի կողմից չեն ներկայացվել սույն Կարգի 17-րդ կետում սահմանված ժամկետում, ապա այդ նախագիծը սահմանված կարգով քննարկման է ներկայացվում Հանձնաժողովի կոլեգիայի նիստում՝ առանց այդպիսի մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու:
(18-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
V. Եզրափակիչ դրույթներ
19. Հանձնաժողովն ըստ էության չի քննարկում ապրանքները՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու հարցերի վերաբերյալ այն դիմումները, որոնք ստացվում են սույն Կարգի 3-րդ կետում չնշված մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից:
(19-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)
20. Սույն Կարգի 3-րդ կետում չնշված մաքսային մարմինների՝ ապրանքի առանձին տեսակը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ տարբեր մոտեցումների մասին տեղեկությունները, որոնք ներառված են այդպիսի մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հանձնաժողով ներկայացվող դիմումներում, կամ որոնք ստացվել են անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների պահպանումը դիտանցելու և Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքում, Դեպարտամենտի կողմից հաղորդվում են մաքսային մարմիններին՝ դրանք քննարկելու և ապրանքի առանձին տեսակը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ սույն Կարգին համապատասխան՝ Հանձնաժողով առաջարկություն ներկայացնելու (ըստ անհրաժեշտության) նպատակով:
Մաքսային մարմինները Դեպարտամենտին գրավոր տեղեկացնում են նշված տեղեկությունների ուսումնասիրման արդյունքների մասին:
(20-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)
(կարգը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց., փոփ. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129, փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 10)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական: