ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2014 թվականի |
թիվ 76 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՄՐԳԵՐԻՑ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 023/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
(վերնագիրը փոփ., լրաց. Ետհկ 07.06.16 թիվ 70, ԵՏՀԿ 29.11.21 թիվ 159)
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը փոփ. Ետհկ 07.06.16 թիվ 70, լրաց. ԵՏՀԿ 16.05.17 թիվ 54)
1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթղթի ներկայացմամբ։
(1-ին կետը փոփ., լրաց. Ետհկ 07.06.16 թիվ 70, ԵՏՀԿ 29.11.21 թիվ 159)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի թիվ 76 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 70 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթղթի ներկայացմամբ
(վերնագիրը լրաց., փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 159)
Արտադրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունները) |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
Հյութեր մրգերից և (կամ) բանջարեղենից (բացի տոմատի հյութից), այդ թվում՝ ուղղակի մզման հյութ |
2009-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող հյութերի համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
նոր տեսակի հյութերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը | |||
Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներ |
2202 99 180 0-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխա-նության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների համար |
Մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքներ |
2202 99 180 0-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքների համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատաս-խանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքների համար |
Օշարակներ |
2202 99 180 0-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող օշարակների համար |
Կոնցենտրացված օշարակներ |
2009-ից 2106 90 980 8-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի կոնցենտրացված օշարակների համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատաս-խանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից), կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից) |
2004 90-ից 2005 99 800 0-ից 2007 10 109 0-ից 2007 99 500 5-ից 2007 99 500 7-ից 2007 99 930 0-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի (բացի տոմատի խյուսից), կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի (բացի տոմատի խյուսից) համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Տոմատի հյութեր, տոմատի խյուսեր, կոնցենտրացված տոմատի խյուսեր (մածուկներ) |
2002 90 2009 50-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող տոմատի հյութերի համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութեր |
2106 90 200 0-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Ցիտրուսային մրգերի բջիջներ, մրգային և (կամ) բանջարեղենային պտղամսեր |
2002-ից 2008 60 500 1- 2106 90 980 8-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի ցիտրուսային մրգերի բջիջների, մրգային և (կամ) բանջարեղենային պտղամսերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Խառը մրգաբանջարեղենային խյուսեր |
2104 20 009 0-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի խառը մրգաբանջարեղենային խյուսերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Ծանոթագրություններ. |
1. Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ |
2. «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է (հաշվի առնելով սույն ցանկի 4-րդ վանդակում ներկայացված ծանոթագրությունները) Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառության մեջ դրվող մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նկատմամբ և չի կիրառվում մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված այն հյութամթերքի նկատմամբ, որն արտադրվում է քաղաքացիների կողմից տնային պայմաններում, անձնական օժանդակ տնտեսություններում կամ արտադրվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից: |
(ցանկը խմբ. ԵՏՀԿ 07.06.16 թիվ 70, փոփ. ԵՏՀԿ 16.05.17 թիվ 54, փոփ., լրաց. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 159)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: