Գլխավոր տեղեկություն
Номер
N 1311-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.09.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.09.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.09.2025
Дата вступления в силу
13.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2025 թվականի N 1311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1-ին կետով.

«5․1․ Սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացի շրջանակներում համայնքին սուբվենցիան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ համաֆինանսավորման հատկացման և համապատասխան մարզպետի աշխատակազմի ու համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:».

2) որոշման N 2 հավելվածի՝

ա․ 2-րդ կետից հանել «, ինչպես նաև որպես բացառություն՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման հայտերը» բառերը,

բ․ 3-րդ կետի 1-ին ենթակետը հանել,

գ․ 3-րդ կետի 2-րդ ենթակետում «5,0» թիվը փոխարինել «10,0» թվով,

դ․ 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) 500,0-ից մինչև 1,0 մլրդ դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 25,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը․

4) 1,0 մլրդ և ավելի դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 50,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը։»,

ե․ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքների ղեկավարները (բացառությամբ Երևանի քաղաքապետի) սույն կարգի 12-րդ կետի դրույթների համաձայն կազմում են սուբվենցիայի ամբողջական փաթեթները և ներկայացնում համապատասխան մարզպետների աշխատակազմեր մինչև ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա օգոստոսի 15-ը։ 2026 թվականի սուբվենցիոն փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետի աշխատակազմ ՝ մինչև 2026 թվականի մարտի 1-ը։»,

զ․ ուժը կորցրած ճանաչել 5-10-րդ կետերը,

է․ 11-րդ կետը «ցուցանիշների համապատասխանության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման» բառերով, «դեկտեմբերի 5» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1» բառերով, ինչպես նաև կետում «2023» թիվը փոխարինել «2026» թվով,

ը․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11․1-ին կետով․

«11.1. Հրատապ, անհետաձգելի կամ առաջնահերթության կարգով իրականացման ենթակա սուբվենցիոն ծրագրերի համար սույն կարգի 4-րդ և 11-րդ կետերով ամրագրված վերջնաժամկետները կարող են չդիտարկվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) համաձայնությամբ․»,

թ․ 12-րդ կետի 4-րդ ենթակետում «նախագծանախահաշվային» բառը փոխարինել «նախագծային» բառով, «շահագրգիռ մարմինների» բառերը փոխարինել «մատակարար կազմակերպությունների» բառերով, «համաձայնեցումները և» բառերից հետո հանել «(կամ)» բառը և «համապատասխան» բառից հետո լրացնել «նախագծային փաստաթղթերի կազմման համար» բառերով,

ժ․ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-4․3-րդ, 5․4-րդ և 7․3-րդ ենթակետերով.

«4․1) հասարակական շենքերի և նախադպրոցական հաստատությունների վերակառուցման, հիմնանորոգման դեպքերում՝ օբյեկտի, իսկ կառուցման դեպքերում՝ հողատարածքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը․

4․2) hասարակական շենքերի և նախադպրոցական շենքերի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման դեպքերում՝ նախագծային փաստաթղթերում հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի շահագործման մատչելիության, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության՝ շենքերի էներգաարդյունավետ ջերմամեկուսացման և էներգախնայող (ջեռուցման և սառնամատակարարման) համակարգերի ներառումը․

4․3) խմելու ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման դեպքերում սուբվենցիայի ծրագրային հայտի պլանավորման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծի վերաբերյալ տարածաշրջանի ջրային համակարգերը շահագործող կազմակերպությունների դիրքորոշումը․»․

«5․4) բակային տարածքների բարեկարգման դեպքում՝ համայնքի կողմից տրված համայնքի կամ համատիրության կողմից տարածքները հետագայում սպասարկելու և պահպանելու վերաբերյալ տեղեկանքը․»․

«7․3) սուբվենցիայի ծրագրի իրականացման համար բացված համայնքային նպատակային հաշվեհամարից ֆոնդային բյուջե փոխանցված գումարի չափի վերաբերյալ տեղեկանք՝ նշելով նաև հաշվեհամարին փոխանցում կատարած ֆիզիկական անձանց անունը, ազգանունը և իրավաբանական անձանց անվանումը՝ վերջիններիս համաձայնությամբ․»,

ժա․ 12-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ժբ․ 12-րդ կետի 5․1-ին ենթակետում «նորոգման» բառը փոխարինել «հիմնանորոգման» բառով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ․ կառուցվող և հիմնանորոգվող ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերում պետական փորձաքննության դրական եզրակացությամբ այդ ճանապարհների հատվածական երթևեկության սխեմաների ներառումը։ Ընդ որում, երթևեկության գծանշումները պետք է նախատեսված լինեն ջերմապլաստիկ գծանշման համակարգի կիրառմամբ․»,

ժգ․ 12-րդ կետի 5․2-րդ ենթակետում «ու նորոգման» բառերը փոխարինել «, վերակառուցման և հիմնանորոգման» բառերով,

ժդ․ 13-րդ կետը «համապատասխանության» բառից հետո լրացնել «և սուբվենցիոն ծրագրերի իրագործելիության» բառերով,

ժե․ 14-րդ կետում «7» թիվը փոխարինել «15» թվով,

ժզ․ 16-րդ, 18-րդ, 19-րդ և 22-րդ կետերը «դրական» բառից հետո լրացնել «, դրական պայմանով» բառերով,

ժէ․ 17-րդ կետից հանել «Ընդ որում, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև ընթացիկ տարվա փետրվարի 15-ը։ 2023 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև մարտի 31–ը» նախադասությունները,

ժը․ 17․1-ին կետից հանել «, 5-րդ, 10-րդ» բառերը, 4-րդ ենթակետում «մայիսի 30» բառերը փոխարինել «փետրվարի 10» բառերով և ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 3-րդ, 5-րդ ենթակետերը,

ժթ․ 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ համայնքների կողմից առաջնահերթ ուղղություններով իրականացվող աշխատանքների առաջընթացից:»,

ի․ 22-րդ կետը «վերջինիս առաջարկում է» բառերից հետո լրացնել «դրական եզրակացության դեպքում՝ անմիջապես, իսկ դրական պայմանով եզրակացության դեպքում՝ սահմանված պայմանների կատարման դեպքում» բառերով,

իա․ 24-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Ծրագրի ոլորտը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող

սուբվենցիայի չափաբաժինը, տոկոս

 

մայրաքաղաքից մինչև 60 կմ հեռավորություն ունեցող բնակավայր

մայրաքաղաքից 60 կմ-ից ավելի և մարզկենտրոնից մինչև 30 կմ հեռավոր․ ունեցող բնակավայր

մայրաքաղաքից 100 կմ-ից ավելի հեռավորություն ունեցող բնակավայր

բարձր լեռնային բնակա-վայր

սահ-մանա-մերձ բնա-կա-վայր

1․ Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում

60

60

65

70

70

2․ Ոռոգման համակարգի

կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում

60

60

65

70

70

3․ Բնակավայրի փողոցների կառուցում, հիմնանորոգում ասֆալտապատմամբ

30

35

40

45

50

4․ Ներհամայնքային (տեղական նշանակության) փողոցների ու մայթերի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, բնական քարով (այդ թվում՝ չմշակված) սալարկում, խճապատում՝ համալիր բարեկարգման միջոցառումների ու տարրերի կիրառմամբ

50

55

60

65

70

5․ Ներհամայնքային (տեղական նշանակության) փողոցների ու մայթերի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, բետոնե սալիկներով սալարկում, խճապատում՝ համալիր բարեկարգման միջոցառումների ու տարրերի կիրառմամբ

20

25

30

35

40

6․ Հեռագնա արոտների ճանապարհների բարելավում

35

40

45

50

55

7․ Փողոցային լուսավորության համակարգի կառուցում, հիմնանորոգում

40

45

50

55

65

8․ Բնակավայրերի գազիֆիկացում

40

45

50

55

60

9․ Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, ինչպես նաև համապատասխան գույքի և կահավորանքի ձեռքբերում

60

60

60

65

70

10․ Հասարակական շենքերի (մշակույթի տուն, սպորտ դպրոց և այլն) կառուցում, հիմնանորոգում, ինչպես նաև համապատասխան գույքի և կահավորանքի ձեռքբերում

30

35

40

45

55

11․ Զբոսայգիների ու պուրակների, խաղահրապարակների, մարզահրապարակների, մարզադաշտերի կառուցում և հիմնանորոգում, բակային տարածքների բարեկարգում

25

30

35

40

50

»,

 

իբ․ 24․1-ին կետը «ընկերությունններ» բառից հետո լրացնել «բարերարներ,» բառով,

իգ․ 24․4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 3 հավելվածի ձևի՝

ա․ «Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները և միջոցառումները» տողում «հանրային» բառը փոխարինել «հասարակական» բառով, «նորոգվող» բառը փոխարինել «հիմնանորոգվող» բառով և հանել «բազմաբնակարան շենքերի, քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների, ինչպես նաև ապաստարանների», «(տանիքների վերակառուցման ու նորոգման դեպքում տանիքների մակերեսները, իսկ ԷԽ միջոցառումների դեպքում նաև շենքերի ծավալները)», և «օպտիկամալուխային հաղորդալարերի երկարությունները, դրանց թողունակությունները։ Ընդ որում, անհրաժեշտ է առանձին ներկայացնել օպտիկամալուխային կապի սպասարկման համար մրցութային գործընթացի արդյունքներով ընտրված համապատասխան օպերատորի կողմից սպասարկման վերաբերյալ տեղեկանքը» բառերը,

բ․ «Ծրագրի իրականացման արդյունքում համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների արժեքի ավելացում բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի» տողից հանել «բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի» բառերը,

գ․ «Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա» տողում՝

1) «նորոգման» բառը փոխարինել «հիմնանորոգման» բառով,

2) հանել «-Հանրային շենքերում ֆոտովոլտային կայանների տեղադրման դեպքում նշել շահառուների թիվը, արտադրվող էներգիայի քանակը, էներգախնայողության չափը, արտադրվող էներգիայի մասնաբաժինն ընդհանուր էլեկտրաէներգիայի ծախսի մեջ:

- Մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում նշել դրանց շահագործումից օգտվող բնակչության թիվը, սպասարկվող տարածքի չափը և կցել կնքված երաշխավորագիրը` մեքենասարքավորումների սպասարկման և պահպանման ծախսերի, դրանց շահագործումից ստացվող եկամուտները համայնքային բյուջե ուղղելու և համայնքի բնակչության համար դրանց հասանելիության վերաբերյալ» նախադասությունները,

3) «Հանրային շենքերի վերանորոգման/կառուցման» բառերը փոխարինել «Հասարակական շենքերի (մշակույթի տուն, մարզադպրոց և այլն) կառուցման, հիմնանորոգման» բառերով,

4) «Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում» բառերը փոխարինել «Զբոսայգիների ու պուրակների, խաղահրապարակների, մարզահրապարակների և մարզադաշտերի կառուցման և հիմնանորոգման, բակային տարածքների բարեկարգման դեպքում» բառերով,

5) հանել «- Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի վերանորոգման դեպքում, այդ թվում՝ էներգախնայողության միջոցառումների կիրառմամբ՝ նշել շենքերի բնակարանների ու բնակիչների թիվը։

- Oպտիկամանրաթելային ցանցի/կապուղու կառուցման ու բարելավման դեպքում՝ նշել ծրագրի արդյունքում ցանցից օգտվող բաժանորդների թիվը, այդ թվում՝ քաղաքացիների, հանրային օբյեկտների ու կազմակերպությունների թիվը։

- Քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների, ինչպես նաև ապաստարանների կառուցման և հիմնանորոգման դեպքում՝ նշել հնարավոր պաշտպանվող և պատսպարվող բնակչության թիվը։» նախադասությունները,

դ․ «Համայնքի ընթացիկ տարվա բյուջեն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա համայնքի բյուջեն» և տողում «ընթացիկ» բառը փոխարինել «Ծրագրի իրականացման տարվան նախորդող» բառերով,

ե․ «Ծրագիր ընդհանուր բյուջեն» սյունակում «նորոգման» բառը փոխարինել «հիմնանորոգման» բառով և հանել «և բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման գույքի» բառերը,

զ․ «Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը,
այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրի իրականացման համար
բացված նպատակային համայնքային հաշվեհամարից
ներդրվող մասնաբաժինը

............... դրամ (....․%)

 

 

.......... դրամ (....․%)

»,

 

է․ «Ծրագրի ծախսերը» տողում «Սարք-սարքավորումների ձեռքբերման դեպքում ներկայացնել հնարավորինս հստակ, հիմնավոր և մանրամասն տեխնիկական բնութագրերը, ֆինանսական գնահատականները և առնվազն երեք կազմակերպությունների կողմից տրված գնահարցումները:» նախադասությունը փոխարինել «Հստակ ներկայացնել ծրագրի յուրաքանչյուր ենթածրագրի/բնակավայրի համար նախատեսվող ծախսերը» նախադասությամբ.

4) որոշման N 4 հավելվածի ձևի՝

ա․ 11-րդ կետը հանել,

բ․ 18-րդ կետից հանել «, ձեռք բերված մեքենասարքավորումների, տեխնիկայի ու գույքի կիրառման ու օգտագործման» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2025 թվական: