ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2013 թվականի |
թիվ 43 |
քաղ. Մոսկվա |
Մաքսային միության հանձնաժողովի եՎ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առանձին որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առանձին որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝
|
Ս. Ռումաս |
Կ. Կելիմբետով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 43 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առանձին որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշմամբ հաստատված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում՝
ա) «2852 10 000 9-ից» բառերը փոխարինել «2852 10 000 2-ից, 2852 10 000 8-ից» բառերով
բ) «2852 90 000 8-ից» բառերը փոխարինել «2852 90 000 4-ից, 2852 90 000 7-ից» բառերով
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» թիվ 318 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության մաքսային սահմանին և մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում ՝
ա) I բաժնի «1404 90 000 0-ից» բառերը փոխարինել
«1404 90 000 9-ից» բառերով․
բ) II բաժնի «1404 90 000 0-ից» բառերը փոխարինել
«1404 90 000-ից» բառերով։
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
4. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.10.15 թիվ 59)
(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 14.10.15 թիվ 59, ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: