ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «հաստատություններում» բառը փոխարինել «հաստատությունում» բառով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3.1-ին կետից հանել «- ոստիկանության կրտսեր լեյտենանտ,» բառերը.
2) 3-րդ մասի «իրավասություն ունեցող անձը» բառերը փոխարինել «կամ որպես սովորող հրամանագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «- ոստիկանության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,» բառերը.
2) 2.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.2. Ոստիկանության ծառայողին սույն օրենքի 60.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան: Եթե ոստիկանության ծառայողի կոչումն ավելի բարձր է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից, ապա շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճան:
Քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանին համապատասխան ոստիկանության կոչում, բայց ոչ ավելի, քան տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն կոչումը: Եթե քաղաքացիական ծառայողը նախկինում ունեցել է ոստիկանության ավելի բարձր կոչում, ապա սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակվելիս այն պահպանվում է:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «18-ից» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում պաշտոնի կարող են նշանակվել «Ոստիկան» և «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիները` վերապատրաստման արդյունքներով: Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում առանձին մասնագիտություններով կարող են նշանակվել նաև համապատասխան մասնագիտության գծով բակալավրի որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները: Այդ մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 14.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14.1. | Ոստիկանության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը |
1. Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:
2. Մինչև ոստիկանության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը` երկշաբաթյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով նշանակելու տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջները բավարարող ոստիկանության ծառայողին:
3. Թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները: Մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակվելուց հետո վերապատրաստումը պարտադիր է:
5. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
6. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` 5-օրյա ժամկետում:»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` անկախ տվյալ պաշտոնում ծառայելու ժամանակահատվածից:»:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետները լրանալը.»:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը:»:
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում`
1) առաջին պարբերության «հաստատությունների» բառը փոխարինել «հաստատության» բառով.
2) երկրորդ պարբերությունից հանել «անձնական համար և» բառերը:
Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ծառայողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, յուրաքանչյուրը` 15 օր տևողությամբ:»:
Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի «հաստատություններում» բառը փոխարինել «հաստատությունում» բառով, իսկ «1-3-րդ կետերով» բառերը` «1-3-րդ, 6.1-ին, 7-րդ կետերով և 2-րդ մասով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասը «1-2-րդ» բառերից հետո լրացնել «և 7-րդ» բառերով:
Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. 6-րդ կետի «5-7-րդ» բառերը փոխարինել «6-7-րդ» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ կետով.
«11.2) ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելու դեպքում, բացառությամբ կադրերի գործող ռեզերվում գտնվող կամ հեռակա ուսուցման ձևով սովորող ծառայողների.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պետական կառավարման մարմնի ղեկավարն իրավունք ունի նաև ոստիկանությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել, կամ քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքերով:»:
Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «5-րդ կամ 6-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ կետով» բառերով, իսկ «տույժերի» բառը` «տույժի» բառով:
Հոդված 16. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 47.
Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները
1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
Պաշտոնը կամ պաշտոնների խումբը |
Ծառայության սահմանային տարիքը |
Ծառայության ժամկետի հնարավոր |
պետական կառավարման մարմնի ղեկավար |
60 |
մինչև 5 տարի |
պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ, |
60 |
մինչև 3 տարի |
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ |
60 |
մինչև 3 տարի |
2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ծառայության սահմանային տարիքը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
Պաշտոնների խումբը |
Ծառայության սահմանային տարիքը |
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ |
62 |
ոստիկանության ավագ խմբի պաշտոններ |
58 |
ոստիկանության միջին խմբի պաշտոններ |
58 |
ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ |
55 |
6. Ոստիկանությունում փորձաքրեագիտական, պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականի և պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:
7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 17. Օրենքի 50-րդ հոդվածից հանել «ինչպես նաև» բառերը:
Հոդված 18. Օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերով:
Հոդված 19. Օրենքի 55-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «մեկ տարվա» բառերը փոխարինել «երկու տարվա» բառերով.
2) 5-րդ մասը «հաստատությունում» բառից հետո լրացնել «ոստիկանության» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:».
4) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին պետական կառավարման մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում:»:
Հոդված 20. Օրենքի 60.2-րդ հոդվածի 6-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով:
Հոդված 21. Օրենքի 60.5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «բավարարում է» բառերից հետո լրացնել «քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի և» բառերով, իսկ նույն մասի «պահանջի» բառը փոխարինել «և պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի օրենքով սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձը:»:
Հոդված 22. Օրենքի 60.7-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն երկամսյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու՝
1) այն քաղաքացիական ծառայողին կամ ոստիկանության ծառայողին կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:
Հոդված 23. Օրենքի 60.8-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «11-րդ հոդվածով (բացառությամբ տարիքային պահանջի)» բառերը փոխարինել «60.5-րդ հոդվածով» բառերով.
2) 8-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ոստիկանության, այդ թվում` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն (մասնագիտական հարցեր):»:
Հոդված 24. Օրենքի 60.9-րդ հոդվածի 1-ին մասը «անձն անփոփոխելի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերով:
Հոդված 25. Օրենքի 60.27-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 6-րդ կետի «արդյունքները» բառը փոխարինել «արդյունքում սույն օրենքի 60.13-րդ հոդվածի 24-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելը» բառերով.
2) 3-րդ մասի «2.21-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդից 21-րդ կետերով» բառերով:
Հոդված 26. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-218-Ն |