Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 130
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (16.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.11.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
01.11.2016
Дата вступления в силу
02.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 130

քաղ. Մոսկվա

 

««ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԻՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

1. Հաստատել կից ներկայացվող՝ ««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթը։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ

Կ. Մինասյան

  

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի նոյեմբերի 1-ի
թիվ 130 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունների մասին

(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

 

1. Սույն հիմնադրույթը սահմանում է հետևյալ ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները՝

ա) ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից, և ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից ու Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) ապրանքներից.

բ) ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից, և ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից ու Միության ապրանքներից.

գ) սարքավորումներ, որոնք ձևակերպված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով և ռեզիդենտի կողմից շահագործման մեջ են դրված ու օգտագործվում են «Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրի («Ազատ տնտեսական գոտում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի) իրականացման համար.

դ) սարքավորումներ, որոնք ձևակերպված են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով, ազատ պահեստի տիրապետողի կողմից շահագործման մեջ են դրված ու օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 213-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործառնությունների կատարման համար։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս Միության մաքսային տարածքից արտահանվող, սույն հիմնադրույթի 1-ին կետում նշված ապրանքների (այսուհետ`գնահատվող ապրանքներ) մաքսային արժեքը որոշվում է Միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնում կատարվում է ապրանքների մաքսային հայտարարագրումը։

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու (այսուհետ` ԱՏԳ) կամ ազատ պահեստի տարածքից դեպի Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանվող գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Օրենսգրքի 5-րդ գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հիմնադրույթի 3-11-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները։

Օրենսգրքի 5-րդ գլխին կիրառման նպատակի համար ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից դեպի Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանվող գնահատվող ապրանքները դիտարկվում են որպես Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային սահմանը հատող ապրանքներ։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

3. Գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ըստ ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի մեթոդի (1-ին մեթոդ)՝ Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված պայմանները կատարելու դեպքում, եթե այդ ապրանքները վաճառվում են ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից դեպի Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանման համար։

Գնահատվող ապրանքների մաքսային արժեք է համարվում դրանց հետ կապված գործարքի արժեքը, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքների համար՝ դրանք ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից արտահանելու համար վաճառելիս, և որը լրացվել է սույն հիմնադրույթի 4-6-րդ կետերին համապատասխան։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

4. Գնահատվող ապրանքների մաքսային արժեքն ըստ 1-ին մեթոդի որոշելիս այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացվում են՝

ա) հետևյալ ծախսերն այնքանով, որքանով դրանք կատարված են կամ ենթակա են կատարման գնորդի կողմից, սակայն ներառված չեն գնահատվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

միջնորդների (գործակալների) և բրոքերների վարձատրությունները՝ բացառությամբ գնման համար վարձատրության, որը գնորդի կողմից վճարվում է իր գործակալին (միջնորդին)՝ գնահատվող ապրանքների գնման հետ կապված ծառայությունների մատուցման համար.

տարայի հետ կապված ծախսերը, եթե մաքսային նպատակներով այն դիտարկվում է որպես գնահատվող ապրանքների անբաժանելի մաս.

փաթեթավորման ծախսերը, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքները.

բ) գնորդի կողմից անվճար կամ իջեցված գնով ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված հետևյալ ապրանքների և ծառայությունների՝ համապատասխան ձևով բաշխված արժեքը՝ արտադրության և ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից դեպի Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելու նպատակով վաճառքի հետ կապված օգտագործման համար այն չափով, որը ներառված չէ գնահատվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

հումք, նյութեր, դետալներ, կիսաֆաբրիկատներ և այլ ապրանքներ, որոնցից բաղկացած են գնահատվող ապրանքները.

գործիքներ, դրոշմներ, կաղապարներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնք օգտագործվել են գնահատվող ապրանքների արտադրության ժամանակ.

նյութեր, որոնք սպառվել են գնահատվող ապրանքների արտադրության ժամանակ.

նախագծում, մշակում, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանք, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր, որոնք կատարվել են Միության մաքսային տարածքից դուրս և (կամ) ԱՏԳ-ի և (կամ) ազատ պահեստի տարածքում և անհրաժեշտ են գնահատվող ապրանքների արտադրության համար.

գ) գնահատվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինման կամ օգտագործման արդյունքում ստացված եկամտի (հասույթի) այն մասը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառողին է հասնում.

դ) Միության մաքսային տարածք չհանդիսացող տարածքով գնահատվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը.

ե) գնահատվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և Միության մաքսային տարածք չհանդիսացող տարածքով դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների իրականացման ծախսերը.

զ) սույն կետի «դ» և «ե» ենթակետերում նշված գործողությունների հետ կապված ապահովագրական ծախսերը.

է) մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումներ ներառյալ ռոյալթիները, արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները, որոնք վերաբերում են գնահատվող ապրանքներին, և որոնք գնորդը, որպես գնահատվող ապրանքների վաճառքի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով։

(4-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

5. Գնահատվող ապրանքների մաքսային արժեքն ըստ 1-ին մեթոդի որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չեն ավելացվում՝

ա) Միության մաքսային տարածքում գնահատվող ապրանքների վերարտադրման (բազմացման) իրավունքի համար իրականացվող վճարումները.

բ) գնահատվող ապրանքների բաշխման կամ վերավաճառքի իրավունքի համար իրականացվող վճարումները, եթե այդ վճարումներն ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից դեպի Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանման համար գնահատվող ապրանքների վաճառքի պայման չեն:

6. Գնահատվող ապրանքների մաքսային արժեքն ըստ 1-ին մեթոդի չպետք է ներառի հետևյալ ծախսերը՝ պայմանով, որ դրանք առանձնացվել են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից, հայտագրվել և փաստաթղթերով հաստատվել են հայտարարատուի կողմից.

ա) ծախսերը, որոնք կատարվում են գնահատվող ապրանքներն ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից արտահանելուց հետո՝ Միության մաքսային տարածքի մնացած մասում իրականացվող շինարարության, կառուցման, հավաքման, հավաքակցման, սպասարկման կամ այնպիսի գնահատվող ապրանքների առնչությամբ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպիսիք են արդյունաբերական տեղակայանքները, մեքենաները կամ սարքավորումները.

բ) գնահատվող ապրանքների՝ Միության մաքսային տարածքի մնացած մասում իրականացվող փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված ծախսերը՝ ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից դրանց արտահանումից հետո.

գ) գնահատվող ապրանքները Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու հետ կապված տուրքերը, հարկերը և վճարները, որոնք վճարվում են կամ ենթակա են վճարման Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և (կամ) Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, գնահատվող ապրանքներն ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս ներմուծելու կամ այդ գնահատվող ապրանքները վաճառելու (իրացնելու) նպատակով:

(6-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

7. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և 43-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամանակահատվածի որոշման համար գնահատվող ապրանքների մաքսային արժեքն ըստ նույնական ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդի (մեթոդ 2), ըստ համանման ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդի (մեթոդ 3) կամ հանման մեթոդի (մեթոդ 4) որոշելիս գնահատվող ապրանքների ներմուծման ամսաթիվ ասելով հասկանում ենք այդ ապրանքները հայտագրվող մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը։

Սույն հիմնադրույթի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերում նշված գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ըստ 2-րդ կամ 3-րդ մեթոդի, եթե նույնական կամ համանման ապրանքների մաշվածության աստիճանը համարժեք է գնահատվող ապրանքների մաշվածության աստիճանին։

Նշված ապրանքների մաշվածության աստիճանը որոշելու համար կարող են օգտագործվել այդ ապրանքներին առնչվող տեխնիկական և այլ փաստաթղթերի մեջ ներառված տեղեկությունները, ինչպես նաև այդ ապրանքների մաքսային կամ այլ փորձաքննության արդյունքները:

(7-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

8. Ապրանքի միավորի վաճառքի գինը Օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան որոշելու համար գնահատվող ապրանքերի մաքսային արժեքն ըստ նվազեցման մեթոդի (4-րդ մեթոդ) որոշելիս դիտարկվում են ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից դեպի Միության մաքսային տարածքի մնացած մաս գնահատվող ապրանքների արտահանումից հետո այն վաճառքները, որոնք իրականացվում են Միության մաքսային տարածքի մնացած մասում։

(8-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

9. Գնահատվող ապրանքների մաքսային արժեքն ըստ գումարման մեթոդի (5-րդ մեթոդ) որոշելիս հիմք է ընդունվում գնահատվող ապրանքների հաշվարկային արժեքը, որը որոշվում է հետևյալն իրար գումարելու միջոցով`

ա) նյութերի պատրաստման կամ ձեռքբերման ծախսերը և արտադրության ծախսերը, ինչպես նաև գնահատվող ապրանքների արտադրության հետ կապված այլ գործողություններին առնչվող ծախսերը.

բ) շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը, որը համարժեք է այն մեծությանը, որը սովորաբար հաշվի է առնվում գնահատվող ապրանքների հետ միևնույն դասին կամ տեսակին պատկանող ապրանքների վաճառքի դեպքում՝ ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքից դեպի Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանման համար.

գ) սույն հիմնադրույթի 4-րդ կետի «դ»-«զ» ենթակետերում նշված ծախսերը։

10. Սույն հիմնադրույթի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերում նշված գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս 5-րդ մեթոդը չի կիրառվում, քանի որ տվյալ ապրանքները չեն արտադրվել ԱՏԳ-ի կամ ազատ պահեստի տարածքում։

11. Գնահատվող ապրանքների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (6-րդ մեթոդ) որոշվում է՝ հաշվի առնելով սույն հիմնադրույթի 3-10-րդ կետերում նշված առանձնահատկությունները։

(հավելվածը փոփ., խմբ. ԵՏՀԿ 14.01.20 թիվ 6)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: