ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 18 |
04.03 2002 թ. |
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ կառավարության 24.01.02թ. թիվ 55
որոշման կապակցությամբ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունվարի 24-ի թիվ 55 որոշման` 1999 թ. մարտի 13-ի «ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» թիվ 149 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին`
1. Համատիրությունների աշխատանքները համակարգող բաժնին
(պետ` պ-ն Բ. Բարսեղյան)
1.1. Տեղայնացնել կառավարության վերոհիշյալ որոշումը, այն ներկայացնելով համատիրության նախագահներին` բաժնի կողմից անցկացվող գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ:
1.2. Համատիրությունների օգնությամբ ազգաբնակչության շրջանում տանել համապատասխան բացատրական աշխատանք` բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերում ջրաչափերը բնակարանատերերի (բաժանորդների) կողմից իրենց սեփական միջոցների հաշվին ձեռք բերելու և տեղադրելու նպատակով:
1.3. Բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերում ջրաչափերի տեղադրումը ավարտել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Կոմունալ բաժնին
(պետ` պ-ն Գ. Խաչիկյան)
2.1. Իրականացնել բյուջետային հիմնարկների ջրաչափերի տեղադրման աշխատանքները` տվյալ հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվներով սահմանված միջոցների հաշվին, դրանք նախատեսելով համայնքի 2002 թվականի բյուջեի ծախսերի մեջ` ամրագրված համապատասխան տեխնիկական և ֆինանսական փաստաթղթերով:
2.2. Բյուջետային հիմնարկների ջրաչափերի տեղադրման աշխատանքներն ավարտել մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Թաղային կոմիտեների նախագահներին և լիազորներին
3.1. Տանել անհրաժեշտ բացատրական աշխատանք անհատական բնակելի տների բնակիչների շրջանում` ջրաչափերի տեղադրման աշխատանքները տնատերերի անձնական հաշիվներով տեղադրելու համար:
3.2 Անհատական բնակելի տների ջրաչափերի տեղադրումն ավարտել 2002թ. հունիսի 30-ին:
4. Համատիրությունների աշխատանքները համակարգող և կոմունալ բաժինների պետերին
(պ-ն Բ. Բարսեղյան և պ-ն Գ. Խաչիկյան)
4.1. Պարբերաբար անդրադառնալ կարգադրության կատարման ընթացքին և կատարված աշխատանքների վերաբերյալ եռամսյակը մեկ ներկայացնել գրավոր հաշվետվություն:
5. Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել թաղապետի խորհրդական պ-ն Եղ. Շիրինյանի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունը դնել թաղապետի տեղակալ պ-ն Մ. Հովհաննիսյանի վրա:
|
Ռ. Սինոյան |
Իսկականի հետ ճիշտ է Քարտուղարության բաժնի պետ |
Մ. Հակոբյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|