ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» օգոստոս 2025 թ. N 91-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34–րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 2-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 34-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) հավելվածում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.
1) Հրամանի հավելվածի 1-ին գլխի 7-րդ կետի 7-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխել «,» կետադրական նշանով,
2) Հրամանի հավելվածի 1-ին գլխի 7-րդ կետը լրացնել նոր` 8-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«8) համապատասխան բժշկական ցուցումներով, դոնորական արյան բաղադրամասերի տրամադրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի N 74-Ն հրամանի:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
11.08.2025 |
Ա. ՋՈՒՄԱՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|