Գլխավոր տեղեկություն
Номер
N 313-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.08.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.08.2025
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
20.08.2025
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
20.08.2025
Дата вступления в силу
22.08.2025

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» «օգոստոսի» 2025 թվական

N 313-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2025-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել.

1) 2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,

2) 2025-2026 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի և շնագայլի անսահմանափակ որս,

3) 2025-2026 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել գայլի մեկ առանձնյակի որս։

2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հ. Մաթևոսյան

8/20/2025

 

ք. Երևան

 

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2025 թվականի օգոստոսի 20-ի

N 313-Ն հրամանի

 

2025-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հ/Հ

ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1.

Լոր

2025 թվականի օգոստոսի 23-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 109800 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

2.

Քարակաքավ

2025 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 19180 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

3.

Թխակապույտ աղավնի

2025 թվականի օգոստոսի 23-ից մինչև նոյեմբերի 23-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 36850 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

4.

Անտառային աղավնի

2025 թվականի օգոստոսի 23-ից մինչև նոյեմբերի 23-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

5.

Կռնչան բադ

2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 26500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

6.

Սուլող մրտիմն

2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 6000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

7.

Սև փարփար

2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 33000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

8.

Եղեգնահավ

2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

9.

Մորակտցար

2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 3500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

10.

Նապաստակ

2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 565 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

11.

Փորսուղ

2025 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 23-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 165 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

12.

Քարակզաքիս

2025 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 386 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

13.

Վայրի խոզ

2025 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 28-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 40 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

14.

Աղվես

2025 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական: