Գլխավոր տեղեկություն
Номер
N 541-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2025
Принят
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
Дата принятия
15.08.2025
Подписан
Նախագահին ժամանակավոր փոխարինող
Дата подписания
15.08.2025
Дата вступления в силу
21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 օգոստոսի 2025 թվականի

N 541-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԳԱՂՏՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 325-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37‑րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և 2-րդ մասը, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36‑րդ և 37‑րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի «Գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը սահմանելու մասին» թիվ 325‑Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈԽԱՐԻՆՈՂ

Տ. Մարկոսյան

 

2025 թ. օգոստոսի 15

Երևան

 

Հավելված

Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 541-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԳԱՂՏՆԱԳՐԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) գաղտնագրման ենթակա հաղորդումներ ներկայացնելու և դրանք գաղտնագրելու հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2

ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

3. Հաղորդում ներկայացնող անձը գաղտնագրման ենթակա տվյալներ պարունակող հաղորդումը (այսուհետ՝ Հաղորդում) Հանձնաժողով է ներկայացվում թղթային եղանակով։

4. Հաղորդում ներկայացվում է փակ ծրարով՝ «Գաղտնագրման ենթակա հաղորդում» նշումով։

5. Հաղորդման մեջ, ի լրումն Օրենքով սահմանված պահանջների, ներկայացվում է նաև Հաղորդում ներկայացնող անձի էլեկտրոնային փոստի հասցեն, որը հիմք է Հանձնաժողովի կողմից գրությունները և որոշումները հաղորդման մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու վերաբերյալ։

 

ԳԼՈՒԽ 3

ՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

 

6. Հաղորդման գաղտնագրումը Հաղորդում ներկայացնող անձի և նրա ներկայացուցչի անվան կամ անվանման փոփոխումն է անձի հետ չառնչվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի պայմանական անունով կամ անվանումով, ինչպես նաև նրանց նույնականացնող այլ տվյալների փակումն է։

7. Հաղորդումը Հանձնաժողով մուտքագրվելուց հետո Հանձնաժողովի քարտուղարության (այսուհետ՝ Քարտուղարություն) պետը ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում գաղտնագրում է Հաղորդումը և մուտքագրում Հանձնաժողովի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, իսկ Հաղորդման բնօրինակը՝ պահում չհրկիզվող պահարանում, որին հասանելիություն կարող է ունենալ միայն Քարտուղարության պետը։

8. Գաղտնագրված հաղորդումը Քարտուղարության պետը անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ընդհանուր կարգին համապատասխան ներկայացնում է մակագրման։

9. Որպես տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի հարուցման առիթ Հանձնաժողովը քննարկում է Հաղորդման գաղտնագրված տարբերակը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան