ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունը «իրականացնում` առաքման գործունեություն» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «ունենա սերտիֆիկատ և» բառերը.
2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, անցել են բժշկական քննություն» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
Երևան ՀՕ-170-Ն |