Գլխավոր տեղեկություն
Номер
N 1106-Ն
Տիպ
Որոշում
Тип
Официальная Инкорпорация (01.09.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.23/45(500) Հոդ.968
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.08.2006
Дата вступления в силу
02.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1106-Ն

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՉՄԱՍՆԱՏՎՈՂ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 23.06.17 N 739-Ն, փոփ. 19.12.19 N 1858-Ն, 23.02.22
N 225-Ն)

Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ի» կետով և համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6.2-րդ մասի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 23.06.17 N 739-Ն)

1. Հաստատել`

ա) ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 23.06.17 N 739-Ն, փոփ. 19.12.19 N 1858-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 7
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ԵՎ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ԵՎ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՆՈՆՆԵՐ)

(վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 23.06.17 N 739-Ն, փոփ. 19.12.19 N 1858-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրում):

(1-ին կետը փոփ. 23.02.22 N 225-Ն)

2. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) ծանրաքաշ տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի ընդհանուր զանգվածը (բեռով կամ առանց բեռի) կամ սռնիներից (կամրջակներից) որևէ մեկի բեռնվածքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված չափորոշիչներից որևէ մեկը.

2) միջպետական փոխադրում` պետությունների միջև, այլ պետությունների տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

3) միջմարզային փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

4) ներմարզային փոխադրում` փոխադրում, որի երթուղին գտնվում է Հայաստանի Հանրապետության մարզի վարչական սահմանների տարածքում.

5) բեռնափոխադրող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռ փոխադրող Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում գրանցված իրավաբանական անձ կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.

6) փոխադրմանը համաձայնություն տվող կազմակերպություն (մարմին)` ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռի փոխադրման երթուղու և արհեստական կառույցների կամ հաղորդակցության ուղիների (կամուրջներ, ուղեանցներ, ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծանցներ, մետրոպոլիտենի գծեր, ստորգետնյա ու վերգետնյա խողովակաշարեր և մալուխներ, կապի ու էլեկտրամատակարարման օդային գծեր և այլն) սեփականատերեր հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ համայնքային ոստիկանություն), Երևան քաղաքի տարածքով անցնող երթուղու դեպքում՝ Երևանի քաղաքապետը.

7) պաշտպանական տրանսպորտային միջոց` ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռներն ուղեկցող տրանսպորտային միջոց.

8) պարեկային տրանսպորտային միջոց` բեռի փոխադրման երթուղիում անվտանգ երթևեկությունն ապահովող` համայնքային ոստիկանության ուղեկցող տրանսպորտային միջոց.

9) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի եզրաչափերը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.

10) լիազոր մարմին` մարզի վարչական տարածքում իրականացվող փոխադրումների համար՝ տվյալ մարզի մարզպետը, Երևան քաղաքի տարածքում` Երևանի քաղաքապետը, իսկ մեկից ավելի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի տարանցմամբ, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներով իրականացվող փոխադրումների համար` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

11) չմասնատվող բեռ՝ ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրվող բեռ, որն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի.

12) թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ:

13) (ենթակետն ուժը կորցրել է 23.02.22 N 225-Ն)

(2-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն, 19.12.19 N 1858-Ն, փոփ., խմբ. 23.02.22 N 225-Ն, փոփ. 24.10.24 N 1704-Ն, 20.06.25 N 814-Ն)

3. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերով միջպետական բեռնափոխադրումների համար սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն կանոններով, ապա կիրառվում են այդ միջազգային համաձայնագրերի նորմերը:

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների իրականացման թույլտվությունները տրամադրվում են տրանսպորտի ոլորտի թվային ծառայությունների հարթակի (transport.e-gov.am) միջոցով՝ էլեկտրոնային տարբերակով: Հարթակի մուտքն ապահովվում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի 572-Ն որոշման համաձայն:

(4-րդ կետը փոփ. 24.10.24 N 1704-Ն, խմբ. 20.06.25 N 814-Ն)

5. Ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների իրականացման թույլտվություն ստանալու համար բեռնափոխադրողները տրանսպորտի ոլորտի թվային ծառայությունների հարթակում (transport.e-gov.am) էլեկտրոնային եղանակով ներկայացնում են դիմում՝ ներառելով հետևյալ տվյալները՝

1) ֆիզիկական անձի դեպքում՝ բեռնափոխադրողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հեռախոսահամարը և գրանցման հասցեն.

2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բեռնափոխադրողի անվանումը, հարկային մարմնում գրանցման համարը (ՀՎՀՀ), հասցեն և կազմակերպության տնօրեն չհանդիսանալու դեպքում՝ կցված լիազորագիր.

3) փոխադրման տեսակը (միջպետական, միջմարզային, ներմարզային).

4) թույլտվության տեսակը (մեկանգամյա, բազմակի).

5) բազմակի (որոշակի ժամկետով) թույլտվության տեսակի դեպքում՝ երթերի քանակը.

6) երթևեկության սկզբնակետը, վերջնակետը և երթուղին.

7) բեռնափոխադրման ժամանակահատվածը.

8) բեռը փոխադրող տրանսպորտային միջոցի (քարշակի) մակնիշը/մոդելը և հաշվառման համարանիշը և կցորդի (կցորդների) քանակը, մակնիշը (մակնիշները) /մոդելը (մոդելները) և հաշվառման համարանիշը (համարանիշները).

9) ավտոգնացքի հարաչափերը (ընդհանուր զանգվածը՝ բեռով և քարշակի զանգվածը) և բեռի տեսակը, եզրաչափերը և զանգվածը.

10) սռնիների միջև հեռավորությունը և սռնիների բեռնվածությունը.

11) ավտոգնացքի եզրաչափերը (երկարությունը, լայնությունը, բարձրությունը, շրջադարձի շառավիղը՝ բեռով).

12) բեռն ուղեկցող անձի կամ անձանց անունը, ազգանունը.

13) սույն կանոնների 21-րդ կետի կիրառման դեպքում՝ պաշտպանական տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, հաշվառման համարանիշը.

14) դիմումատուի կողմից հավաստիացում առ այն, որ տրանսպորտային միջոցը զննվել է բեռնափոխադրողի ներկայացուցչի կողմից և համապատասխանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությանը սույն կարգով ներկայացվող պահանջներին.

15) դիմումը ներկայացնելու ընթացքում՝ էլեկտրոնային եղանակով բեռնափոխադրումների համար սահմանված պետական տուրքի վճարումը՝ սույն հարթակին ինտեգրված պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments) միջոցով։

(5-րդ կետը փոփ. 19.12.19 N 1858-Ն, խմբ. 20.06.25 N 814-Ն)

6. Բեռնափոխադրողներին էլեկտրոնային եղանակով տրամադրվում է մեկանգամյա կամ բազմակի (որոշակի ժամկետով) փոխադրումներ իրականացնելու թույլտվություն՝ համաձայն N 2 ձևի: Մեկանգամյա թույլտվությունը տրվում է նշված ժամկետում մեկ փոխադրում իրականացնելու համար: Որոշակի ժամկետով թույլտվությունը տրվում է 1-3 ամիս ժամկետով կամ նշված ժամանակահատվածում (մինչև 3 ամիս) որոշակի թվով փոխադրումներ իրականացնելու համար:

(6-րդ կետը փոփ. 19.12.19 N 1858-Ն, խմբ. 20.06.25 N 814-Ն)

 

III. ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրման թույլտվություն ստանալու նպատակով ներկայացված դիմումների հիման վրա ինքնաշխատ եղանակով ձևավորվում է էլեկտրոնային գրանցամատյան, որը պարունակում է N 4 ձևում արձանագրված տեղեկատվությունը: Թույլտվության տրամադրումը համակարգող պատասխանատու ստորաբաժանումը ստուգում է յուրաքանչյուր դիմումում ներկայացված տվյալների ամբողջականությունը, ինչպես նաև քարշակի և կցորդի (կցորդների) տեխնիկական համապատասխանությունը` տվյալ փոխադրումն իրականացնելու համար՝ ըստ դիմումում նշված տվյալների:

(7-րդ կետը խմբ. 20.06.25 N 814-Ն)

8. Լիազոր մարմնի կողմից ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրման անվտանգությունն ապահովելու համար, փոխադրման երթուղին քննարկելիս, անհրաժեշտ է հաշվի առնել երթուղում եղած ինժեներական կառույցների բեռնակրողունակությունն ու չափերը, երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհի ու կառույցների պահպանման համար լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

9. Ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրման թույլտվության տրամադրման մասին դիմումները քննարկվում են բեռնափոխադրողի կողմից տրանսպորտի ոլորտի թվային ծառայությունների հարթակում (transport.e-gov.am) էլեկտրոնային տարբերակով սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ամբողջական տեղեկատվությունը ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը խմբ. 20.06.25 N 814-Ն)

10. Սույն կանոնների 9-րդ կետում նշված թույլտվությունը տրվում է դիմողի կողմից պետական տուրքը վճարվելու դեպքում:

(10-րդ կետը փոփ. 19.12.19 N 1858-Ն)

11. Երբ հնարավոր չէ դիմողի առաջարկած երթուղիով փոխադրումն իրականացնել, ապա լիազոր մարմինը դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին` առաջարկելով այլ երթուղի (հաշվի առնելով փոխադրմանը համաձայնություն տվող կազմակերպությունների (մարմինների) առաջարկությունները): Այլ երթուղիով փոխադրումն իրականացնելուց դիմողի հրաժարվելու դեպքում թույլտվության տրամադրումը մերժվում է: Թույլտվության տրամադրումը մերժվում է նաև, եթե առկա են սույն կանոնների 13-րդ կետով սահմանված մերժման հիմքերը:

(11-րդ կետը փոփ. 20.06.25 N 814-Ն)

12. Սույն կանոնների 9-րդ կետով սահմանված ժամկետներում լիազոր մարմնի կողմից հայտի բավարարման կամ մերժման մասին գրավոր պատասխան չներկայացվելու հետևանքով դիմումատուի կրած վնասը վերականգնվում է դատական կարգով:

(12-րդ կետը փոփ. 20.06.25 N 814-Ն)

13. Թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե՝

1) փոխադրողի կողմից ներկայացված տեղեկատվությունը թերի է, և մատնանշված թերությունները 2 աշխատանքային օրվա ընթացքում չեն վերացվել.

2) հայտատուի կողմից որպես չմասնատվող ներկայացված բեռը հնարավոր է մասնատել.

3) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված բեռնատարողությունը.

4) չմասնատվող բեռ փոխադրող հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը.

5) (ենթակետը հանվել է 20.06.25 N 814-Ն)

6) ավտոճանապարհների, արհեստական կառույցների և հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չի տալիս իրականացնելու նման փոխադրում:

(13-րդ կետը փոփ. 19.12.19 N 1858-Ն, 20.06.25 N 814-Ն)

14. Թույլտվությունը բեռնափոխադրողին տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ այն հասանելի դարձնելով տրանսպորտի ոլորտի թվային ծառայությունների transport.e-gov.am հարթակում՝ դիմորդի անձնական էջում և ուղարկվում է նրա էլեկտրոնային փոստի հասցեին:

(14-րդ կետը խմբ. 20.06.25 N 814-Ն)

15. Լիազոր մարմինը բեռի փոխադրման ընթացքում երթևեկության անվտանգության պայմաններն ապահովելու նպատակով բեռնափոխադրումը համաձայնեցնում է համայնքային ոստիկանության հետ, որը տրամադրում է անցագիր՝ տրանսպորտի ոլորտի թվային ծառայությունների հարթակի (transport.e-gov.am) միջոցով՝ էլեկտրոնային տարբերակով:

(15-րդ կետը փոփ. 24.10.24 N 1704-Ն, խմբ. 20.06.25 N 814-Ն)

16. Համայնքային ոստիկանության կողմից էլեկտրոնային թույլտվության անցագրի հատվածում լրացվում են «Փոխադրման ժամեր», «Երթևեկության առավելագույն արագություն», «Կամուրջներով և ուղեանցներով առավելագույն արագություն», «Սահմանափակումներ եղանակային պայմաններից», «Ուղեկցում», «Կապի ձև», «Երթևեկության ժամանակավոր կամ օպերատիվ փոփոխություն» դաշտերը:

(16-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն, 24.10.24 N 1704-Ն, խմբ. 20.06.25 N 814-Ն)

17. Տրամադրված թույլտվությունը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16 նիշանոց հսկիչ համար (tracking number): Բեռնափոխադրման թույլտվության և անցագրի վավերականությունը փոխադրումների նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից կարող է իրականացվել հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայք (http://verify.e-gov.am) մուտքագրելու կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

(17-րդ կետը խմբ. 20.06.25 N 814-Ն)

18. Փոխադրմանը համաձայնություն տվող կազմակերպությունները (մարմինները) պարտավոր են 2 աշխատանքային օրվա ընթացքում տրանսպորտի ոլորտի թվային ծառայությունների հարթակի (transport.e-gov.am) միջոցով տրամադրել փոխադրման համաձայնություն կամ մերժել այն՝ ներկայացնելով մերժման հիմքերը:

(18-րդ կետը լրաց. 20.06.25 N 814-Ն)

 

IV. ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

19. Բնակավայրերի տարածքներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներն իրականացվում են երթևեկության նվազագույն ինտենսիվության ժամերին, բնակավայրերից դուրս` օրվա լուսավոր ժամերին: Բնակավայրերից դուրս` օրվա մութ ժամերին, ինչպես նաև օրվա լուսավոր ժամերին, մեծ ինտենսիվության պայմաններում փոխադրումը թույլատրվում է միայն բեռի ուղեկցման դեպքում:

20. Բեռի փոխադրման թույլտվության համաձայնեցման ժամանակ համայնքային ոստիկանությունը որոշում է ուղեկցման անհրաժեշտությունը և տեսակը: Ուղեկցումը կարող է իրականացվել`

1) պաշտպանական տրանսպորտային միջոցով և (կամ) քարշակով.

2) համայնքային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով:

(20-րդ կետը փոփ. 24.10.24 N 1704-Ն)

21. Պաշտպանական տրանսպորտային միջոցով ուղեկցումը պարտադիր է, եթե`

1) տրանսպորտային միջոցի լայնությունը` բեռի հետ միասին, գերազանցում է 3,5 մետրը.

2) ավտոգնացքի երկարությունը գերազանցում է 24 մետրը.

3) այլ դեպքերում, երբ թույլտվության «Երթևեկության հատուկ պայմանները» տողում նշված է, որ անցումն արհեստական կառույցով թույլատրվում է մեկական կարգով (մեկ-մեկ), կամ նշված են երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություններ պահանջող պայմաններ:

22.Համայնքային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցումն անհրաժեշտ է, եթե`

1) տրանսպորտային միջոցների լայնությունը գերազանցում է 4 մետրը.

2) ավտոգնացքի երկարությունը գերազանցում է 30 մետրը.

3) շարժման ընթացքում տրանսպորտային միջոցը կարող է մասամբ զբաղեցնել հանդիպակաց երթևեկության գոտին.

4) փոխադրման ընթացքում ենթադրվում է երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություն.

5) փոխադրման երթուղում առկա են տրանսպորտային հոսքերի բարձր ինտենսիվություն ունեցող հատվածներ.

6) տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան:

(22-րդ կետը փոփ. 24.10.24 N 1704-Ն)

23. Պաշտպանական տրանսպորտային միջոցը պետք է շարժվի բեռը փոխադրող տրանսպորտային միջոցի առջևից` 12-20 մետր հեռավորությամբ` շեղված դեպի ձախ, այնպես, որ դրա եզրաչափերը լայնությամբ փակեն ուղեկցվող տրանսպորտային միջոցի եզրաչափը:

24. Երթևեկության արագությունը սահմանում է համայնքային ոստիկանությունը: Ճանապարհներով երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 60 կմ/ժ-ն, իսկ կամուրջներով` 15 կմ/ժ-ն: Երթևեկության թույլատրելի ռեժիմը երթուղու տարբեր հատվածներում կարող է լինել տարբեր:

(24-րդ կետը փոփ. 24.10.24 N 1704-Ն)

25. Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրման ժամանակ արգելվում է`

1) շեղվել նախատեսված երթուղուց.

2) գերազանցել թույլտվության մեջ նշված արագությունը.

3) երթևեկությունն իրականացնել մերկասառույցի, ինչպես նաև 100 մետրից պակաս տեսանելիության պայմաններում.

4) երթևեկել կողնակով (եթե դա նախատեսված չէ փոխադրման պայմաններով).

5) կանգ առնել ճանապարհի չնախատեսված մասերում:

26. Եթե փոխադրման ընթացքում առաջանում է երթուղու փոփոխման անհրաժեշտություն, ապա բեռնափոխադրողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է տրամադրվի նոր երթուղիով փոխադրման թույլտվություն:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԵՌԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Կցորդները (կիսակցորդները) պետք է կահավորված լինեն տրանսպորտային միջոցից դրանց անջատումը կանխող կայանող արգելակով, 16 տոկոսից ոչ պակաս թեքության վրա բոլոր անիվների վրա գործող բանվորական արգելակով և ավտոմեքենա-քարշակի հետ միացնող լարերի խզման դեպքում ավտոմատ կանգառն ապահովող հարմարանքով:

28. Թեքության վրա հարկադրական կանգառի դեպքում լրացուցիչ սևեռումն ապահովելու նպատակով ծանրաքաշ բեռներ փոխադրելու ժամանակ ավտոգնացքի յուրաքանչյուր օղակի համար պետք է ունենալ առնվազն երկու հակագլորման հենակներ:

29. Հաշվի առնելով փոխադրվող բեռի և տրանսպորտային միջոցի եզրաչափերը` տրանսպորտային միջոցի խցիկը պետք է երկու կողմից կահավորված լինի հետին տեսանելիության առնվազն երկու հայելիով, որոնք վարորդի համար ինչպես ուղղագիծ, այնպես էլ՝ կորագիծ երթևեկության ժամանակ պետք է ապահովեն բավարար տեսադաշտ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

Form N 1

Դ Ի Մ ՈՒ Մ
A P P L I C A T I O N

ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
PERMISSION FOR TRANSPORTING HEAVYWEIGHT AND (OR) WIDE FREIGHT
(ձևը հանվել է 20.06.25 N 814-Ն)

 

 

Ձև N 2

Ներմուծեք նկարագրությունը_24072

(ձևը փոփ. 19.12.19 N 1858-Ն, 24.10.24 N 1704-Ն, խմբ. 20.06.25 N 814-Ն)

 

Ձև N 3

 

Form N 3

 

  Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն    N

  P E R M I S S I O N         N

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

FOR HEAVYWEIGHT TRANSPORTATION THROUGH COMMON USE AUTOMOBILE ROADS OF RA

(ձևը հանվել է 20.06.25 N 814-Ն)

 

 

 

Ձև N 4

 

ԾԱՆՐԱՔԱՇ, ՉՄԱՍՆԱՏՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

1.

Թույլտվության համար

 

2.

Թույլտվության ամսաթիվ

 

3.

Բեռնափոխադրողի անվանումը

 

4.

Բեռնափոխադրողի հասցեն

 

5.

Փոխադրման ժամանակահատված

 

6.

Երթի տեսակ

 

7.

Երթի սկզբնակետ, վերջնակետ և երթուղի

 

8.

Բեռի ցուցանիշներ

 

9.

Քարշակի մակնիշ/մոդել և համարանիշ

 

10.

Կցորդի (կցորդների) քանակ, մակնիշ/մոդել և

համարանիշ

 

11.

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրման իրականացման մեկանգամյա երթուղու թույլտվություն տալու համար պետական

տուրք

 

(ձևը խմբ. 20.06.25 N 814-Ն)

 

Ձև N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

(ձևը հանվել է 20.06.25 N 814-Ն)

 

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 14.06.07 N 702-Ն, լրաց., փոփ. 30.04.09 N 769-Ն, խմբ. 23.06.17 N 739-Ն, փոփ. 05.12.19 N 1720-Ն, փոփ. 19.12.19 N 1858-Ն, փոփ., խմբ. 23.02.22 N 225-Ն, 24.10.24 N 1704-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.06.25 N 814-Ն)

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման

  ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

(վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 19.12.19 N 1858-Ն, խմբ. 23.02.22 N 225-Ն)

 

հ/հ

Չափորոշիչը

Ցուցանիշները

1.

Տրանսպորտային միջոցների թույլատրելի

առավելագույն եզրաչափերը

 

1.1.

Առավելագույն երկարությունը՝

 

1.1.1.

Ավտոբուսից բացի այլ մեխանիկական տրանսպորտային միջոց

12,00 մ

1.1.2.

Կցորդ

12,00 մ

1.1.3.

Քարշակ կցորդով կամ կիսակցորդով

16.50 մ

1.1.4.

Ավտոգնացք

18,75 մ

1.1.5.

Երկսեկցիանի ավտոբուս

18,75 մ

1.1.6.

Երկու սռնի ունեցող ավտոբուս

13,50 մ

1.1.7.

Երեք և ավելի սռնի ունեցող ավտոբուս

15,00 մ

1.1.8.

Ավտոբուս կցորդով

18,75 մ

1.2.

Առավելագույն լայնությունը

 

1.2.1.

Բոլոր տրանսպորտային միջոցները

2,55 մ

1.2.2.

Սառնարան-մեքենաների վերնակառուցվածքները

2,60 մ

1.3.

Առավելագույն բարձրությունը (ցանկացած տրանսպորտային միջոցի)

4,00 մ

1.4.

Թափքի հանովի վերնակառուցվածքները և բեռնման ստանդարտ միջոցները, ինչպես օրինակ` կոնտեյներները, որոնք համապատասխանում են 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.6-րդ, 1.7-րդ, 1.8-րդ և 4.4-րդ կետերով սահմանված եզրաչափերին

 

1.4.1.

Եթե ավտոբուսին կցվում է ցանկացած հանովի սարքավորում, ինչպես օրինակ` բեռնախցիկ-տուփերը, ապա դրա երկարությունը՝ սարքավորման հետ մեկտեղ, չպետք է գերազանցի 1.1-ին կետով սահմանված առավելագույն երկարությունը

 

1.5.

Շարժման մեջ գտնվող ցանկացած մեխանիկական տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային միջոցների համակցություն պետք է կարողանա շրջադարձ կատարել 12,50 մ արտաքին և 5,30 ներքին շառավղով էլեպսում

 

1.5.1.

Ավտոբուսներին ներկայացվող լրացուցիչ պահանջները.

Երբ տրանսպորտային միջոցը կանգնած է, ապա գետնի վրա պետք է գծանշվի ուղղահայաց հարթություն, որն անցնում է տրանսպորտային միջոցի կողային մասի շառավղով, որը նայում է շրջանագծից դուրս: Երկու սեկցիա ունեցող ավտոբուսների դեպքում երկու ֆիքսված հատվածները պետք է հավասարվեն հարթությանը:

Երբ ավտոբուսն ուղիղ դիրքից շարժվում է 1.5-րդ

կետում նշված էլիպսոիդային հետագծով, ապա դրա ոչ մի մասը չպետք է 0,60 մ-ից ավելի դուրս գա ուղղահայաց հարթության սահմաններից:

 

1.6.

Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի հետին մասի միջև առավելագույն հեռավորությունը

12,00 մ

1.7.

Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչև տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը` հանած քարշակի հետին մասի և կցորդի առաջնային

մասի միջև հեռավորությունը

15,65 մ

1.8.

Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչեւ տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը

16,40 մ

2.

Տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն

զանգվածը

 

2.1.

Տրանսպորտային միջոցի համակցության մաս

կազմող կցորդ

 

2.1.1.

Երկու սռնի ունեցող կցորդ

18 տոննա

2.1.2.

Երեք սռնի ունեցող կցորդ

24 տոննա

2.2.

Տրանսպորտային միջոցների համակցություն

 

2.2.1.

Հինգ և ավելի սռնի ունեցող ավտոգնացքներ

 

2.2.1.1.

երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց՝ երեք և ավելի սռնի ունեցող կցորդով

40 տոննա

2.2.1.2.

Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու և ավելի սռնի ունեցող կցորդով

40 տոննա

2.2.2.

Հինգ և ավելի սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոցներ

 

2.2.2.1.

Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երեք և ավելի սռնի ունեցող կիսակցորդով

40 տոննա

2.2.2.2.

Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու և ավելի սռնի ունեցող կիսակցորդով

40 տոննա

2.2.2.3.

40 ֆուտ ԻՍՕ կոնտեյներ տեղափոխող երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու կամ երեք սռնի ունեցող կիսակցորդով

44 տոննա

2.2.3.

Չորս սռնի ունեցող ավտոգնացք, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կցորդ

36 տոննա

2.2.4.

Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ

 

2.2.4.1.

Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) 1,3 մետրից 1,8 մետր է (1,3 ≤ d ≤ 1,8)

36 տոննա

2.2.4.2.

Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) 1,8 մետրից ավել է (1,8 < d)

36 տոննա

2.2.4.3.

Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) 1,8 մետրից ավել է (1,8 < d), և պահպանված է մեխանիկական տրանսպորտային միջոցի (18 տոննա) և կիսակցորդի երկու սռնու թույլատրելի առավելագույն զանգվածը (20 տոննա) (ԱՏՄ), և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց

38 տոննա

2.3.

Մեխանիկական տրանսպորտային միջոցներ

 

2.3.1.

Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց

18 տոննա

2.3.2.

Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ

 

2.3.2.1.

Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց

25 տոննա

2.3.2.2.

Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան

26 տոննա

2.3.3.

Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան

32 տոննա

2.3.4.

Հինգ և ավելի սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու կամ երեք ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան

38 տոննա

2.4.

Երեք սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց

28 տոննա

3.

Տրանսպորտային միջոցների սռնու թույլատրելի առավելագույն սահմանված բեռնվածությունը

 

3.1.

Տրանսպորտային միջոցի չտանող սռնի

 

3.1.1.

Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)

10 տոննա

3.1.2.

Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)

8 տոննա

3.2.

Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ

 

3.2.1.

Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)

11,5 տոննա

3.2.2.

Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)

10 տոննա

3.2.3.

Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)

8 տոննա

3.3.

Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ

 

3.3.1.

Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,0 մետրից պակաս է (d < 1,0)

11,5 տոննա

3.3.2.

Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,0 մետրից մինչև 1,3 մետր է (1,0 ≤ d < 1,3)

16 տոննա

3.3.3.

Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8)

18 տոննա

3.3.4.

Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8) և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան

19 տոննա

3.4.

Երկու սռնի ունեցող կցորդներ և կիսակցորդներ

 

3.4.1.

Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,0 մետրից պակաս է (d < 1,0)

11 տոննա

3.4.2.

Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,0 մետրից մինչև 1,3 մետր է (1,0 ≤ d < 1,3)

16 տոննա

3.4.3.

Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8)

18 տոննա

3.4.4.

Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,8 մետր և ավել է(d ≤ 1,8)

20 տոննա

3.5.

Երեք և ավելի սռնի ունեցող կցորդներ և կիսակցորդներ

 

3.5.1.

Երեք և ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետր և պակաս է (d ≤ 1,3)

21 տոննա

3.5.2.

Երեք և ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև

հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,4 մետր է(1,3 < d < 1,4)

24 տոննա

4.

Տրանսպորտային միջոցների մյուս բնութագրերը

 

4.1.

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ

         

Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների համակցությունների տանող սռնու կամ տանող սռնիների վրա ընկնող բեռնվածությունը չպետք է լինի միջազգային երթևեկության մեջ

օգտագործվող տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների համակցությունների բեռնվածության ընդհանուր զանգվածի 25 տոկոսից պակաս

 

4.2.

Ավտոգնացքներ

  

Մեխանիկական տրանսպորտային միջոցի հետին սռնու և կցորդի առաջնային սռնու միջև հեռավորությունը չպետք է 3,00 մ-ից պակաս լինի

 

4.3.

Թույլատրելի առավելագույն զանգվածը` կախված անվահիմքից

     

Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը տոննայով չպետք է հինգ անգամ գերազանցի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի սռնիների միջև ընկած հեռավորությանը` արտահայտված մետրերով

 

4.4.

Կիսակցորդներ

    

Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի առջևի մասի միջև ընկած առավելագույն հեռավորությունը, որը չափվել է հորիզոնական դիրքով, չպետք է գերազանցի 2,04 մետրը:

 
(հավելվածը փոփ., խմբ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 19.12.19 N 1858, 23.02.22 N 225-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան