Գլխավոր տեղեկություն
Номер
N 1095-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.08.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.08.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.08.2025
Дата вступления в силу
09.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2025 թվականի N 1095-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի «Պարտադիր հաշտարարության կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքերում հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը սահմանելու, մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը և կարգը հաստատելու մասին» N 804-ն որոշման 1-ին կետի.

1) 1-ին ենթակետում «10.000» թիվը փոխարինել «25.000» թվով և «չափով» բառից հետո լրացնել «՝ ներառյալ ԱԱՀ-ն» բառերը.

2) 2-րդ ենթակետում «5.000» թիվը փոխարինել «10.000» թվով և «չափով» բառից հետո լրացնել «՝ ներառյալ ԱԱՀ-ն» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

08.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2025 թվական: