Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-152-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.11.2014-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.10.29/58(1071) Հոդ.957
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.09.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.10.2014
Дата вступления в силу
08.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի սեպտեմբերի 29-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են գործողության մեջ դրվել այդ օրենքների ընդունման տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցերորդ ամսի 1-ից:

Այն դեպքում, երբ հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել մինչև ընթացիկ տարվա ավարտը, ապա հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են գործողության մեջ դրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցերորդ ամսի 1-ից:

 Հարկի դրույքաչափի բարձրացման և նոր հարկատեսակի սահմանման վերաբերյալ սույն հոդվածի դրույթները չեն տարածվում տեղական հարկերի վրա:

Հարկի դրույքաչափի իջեցում, հարկատուների գործելու պայմանների մեղմացում, հարկի վերացում նախատեսող օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են գործողության մեջ դրվել այդ օրենքների ընդունման տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, եթե այդ օրենքներով այլ ժամկետ սահմանված չէ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հոկտեմբերի 23

Երևան

ՀՕ-152-Ն