Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-149-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (08.11.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.10.29/58(1071) Հոդ.954
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.09.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.10.2014
Дата вступления в силу
08.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի սեպտեմբերի 29-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2013 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հոկտեմբերի 21

Երևան

ՀՕ-149-Ն

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2013թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, և Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

4. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի, պետական գույքի և լուծարումից հետո մնացած գույքի մասին թվով 9 որոշում, որից՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման 4 որոշում, աճուրդով մասնավորեցման 3 որոշում, մրցույթով մասնավորեցման 2 որոշում:

 5. Հաշվետու ժամանակահատվածում 2 օբյեկտ մասնավորեցվել է մրցույթով և 2-ը` ուղղակի վաճառքի ձևով: Ծրագրում ընդգրկված`

1) «Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքին նվիրաբերելու մասին ընդունվել է ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1359-Ա որոշումը.

2) «Ստեփանավանի օդանավակայան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 932-Ա որոշմամբ փոխանցվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

6. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 455,943 մլն դրամ, որից` ընկերությունների (ձեռնարկությունների) մասնավորեցումից ստացված միջոցները՝ 388,357 մլն դրամ, անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցները` 23,725 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները՝ 43,861 մլն դրամ:

7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 340,249 մլն դրամ:

8. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2013 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 115,694 մլն դրամ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

10. Մրցույթով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 անավարտ շինարարության օբյեկտ:

2) Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցված օբյեկտների և դրանց գնորդների ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:

11. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 անավարտ շինարարության օբյեկտ:

2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների և դրանց գնորդների ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

12. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը

1) Մասնավորեցման գործարքների արդյունքում գնորդների հետ կնքված մասնավորեցման պայմանագրերով 2013 թվականի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել թվով 7 գնորդներ: Գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 40,0 մլն ՀՀ դրամ և 950,0 հազ. ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 55 աշխատատեղ:

2) Հաշվետու ժամանակահատվածում ներդրումային պարտավորություններ ստանձնած թվով 4 գնորդներից 3-ը կատարել են ստանձնած պարտավորությունները, որոնց կողմից կատարված ներդրումները կազմել են 15 136,0 հազ. ՀՀ դրամ և 965,2 հազ. ԱՄՆ դոլար: Ներդրումները չեն կատարվել 1 գնորդի կողմից, որը կազմում է 25,0 մլն ՀՀ դրամ:

3) Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորություններ ստանձնած թվով 3 գնորդներից 2-ը կատարել են իրենց պարտավորությունները` 25 աշխատատեղի փոխարեն ստեղծելով 32 աշխատատեղ, իսկ մեկ գնորդի կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունները չեն կատարվել:

4) 2012 թվականի համար «Ատոմսեյսմնախագիծ» ՓԲԸ-ի ԱՇՕ-ի գնորդի կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները և սոցիալական երաշխիքները (2,23 մլն ԱՄՆ դոլար և 100 աշխատատեղ) ամբողջությամբ ապահովվել են 2013թ-ին, սակայն պահանջվող լրացուցիչ փաստաթուղթը, ավարտական ակտը չներկայացնելու հիմքով հայց է ներկայացվել դատարան:

5) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:

13. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:

2) Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:

3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 25 առևտրային կազմակերպություն:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից`

ա. 5 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.

բ. 3 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:

5) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման հանձնաժողովների ձեռնարկած միջոցների արդյունքում մարվել է շուրջ 56206,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 20373,0 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 407,0 հազար դրամ, աշխատավարձի գծով` 24387,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 11039,0 հազար դրամ:

6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին (թիվ 900005029039) փոխանցվել է 13885,0 հազար դրամ, իսկ 3319,3 հազար դրամ դեբիտորական պարտքի ստացման իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

7) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 4-ում:

 

2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

14. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի՝ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

3) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 43,861 մլն դրամ:

 

Հավելված 1

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցված օբյեկտների մասին

Հ/Հ

Պետական գույքի անվանումը
(ծածկագիրը` ըստ Ծրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմնի անվանումը

ՀՀ կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը

Մրցույթի անցկացման
ամսաթիվը

Սահման-ված նվազա-գույն գինը
(հազ. դրամ)

Մրցույթի հաղթողի առաջար-կած
գինը
(հազ.
դրամ)

Պարտա-վորու-թյուն-ները
(հազ. դրամ)

Պայմանագրային պարտավորությունները պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից

Պայմանագրի կնքման ամսաթիվը

Գնորդը

Ներդրումներ (գումար, ժամկետ)

Սոցիալական երաշխիքներ

1.

«Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ԲԲԸ
(90022)

քաղ.Երևան,
Դավիթ Անհաղթի 23

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1428-Ա 15.11.2012թ.

18.01.2013թ.

500

550

5125

Երեք տարվա ընթացքում՝ 1,5 մլն դրամի չափով ներդրումներ`
I տարի-500 հազ. դրամ,
II տարի-500
հազ. դրամ,
III տարի- 500 հազ. դրամ

I տարի՝ կստեղծվի 7 աշխատատեղ, կպահպանվի 3 տարիների ընթացքում,
II տարում կստեղծվի ևս 2 նոր աշխատատեղ, կպահպանվի 2 տարիների ընթացքում,
III տարում` ևս 2 նոր աշխատատեղ, կպահպանվի առնվազն 1 տարվա ընթացքում:
Նվազագույնը 60000 դրամ
միջին աշխատավարձով:

05.02.2013թ.

Աղավնի Մինասյան

2.

Ստեփանավանի կարի ԱՄ-ի արտադրական տեղամասի ԱՇՕ

Լոռու մարզ, գ.Գագառ, Կենտրոնական թիվ 4

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 N 35-Ա
16.01.2013թ.

25.03.2013թ.

3167

3175

չունի

Երեք տարվա ընթացքում՝ 3 մլն դրամի չափով ներդրումներ`
I տարի-500 հազ. դրամ,
II տարի-1000
հազ. դրամ,
III տարի-1500 հազ. դրամ

3-րդ տարում կստեղծվի 7 աշխատատեղ, յուրաքանչյուր
ամսվա համար
40-60 հազ. դրամ միջին աշխատավարձով

16.07.2013թ.

Պավլիկ Զալինյան


Հավելված 2

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների մասին

N

Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը`ըստ Ծրագրի

Գտնվելու վայրը

ՀՀ նախարարու-թյունը, պետական կառավարման մարմինը

ՀՀ
կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնահատ-ված արժեքը (հազ. դրամ)

Վաճառ-քի գինը (հազ. դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-
ները (հազ. դրամ)

Ներդրումային
և այլ պարտավորու-
թյունները՝ ըստ մասնավորեցման պայմանագրի

Մասնավորեցման պայմանագրի կնքման ամսաթիվը

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

«Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ
(62357)

քաղ.Երևան,
Այվազովսկու 4

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 933-Ա
29.08.2013թ.

200537

140000

134

Երեք տարվա ընթացքում 200000 հազ. դրամի չափով ներդրումներ և ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ:

28.10.2013թ.

«Մետէքսիմ» ՍՊԸ

2.

Անավարտ շինարարության օբյեկտներ

քաղ.Երևան,
Աճառյան 2-րդ նրբանցքի թիվ 4/1 և 4/2

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1573-Ա
06.12.2012թ.

65 051,93

20000

չունի

Չորս տարվա ընթացքում 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ, ընդ որում՝
2013թ. –100000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, 2014թ. –300000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի,
2015թ. –300000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի,
2016թ. -300000 ԱՄՆ
դոլարին համարժեք դրամի չափով:

04.02.2013թ.

«Ավանի աղի կոմբինատ»
ՓԲԸ

 

Հավելված 3

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին

հ/հ

Անվանումը, գտնվելու վայրը, գնորդը

Մասնավորեցման ձևը, վաճառքի
գինը (հազ. դրամ)

Պայմանագրային պարտավորությունները

Կատարման
ժամկետները

Պարտավորության կատարումը

1

Երևան քաղաքի Աճառյան փող. 2-րդ նրբ. թիվ 4/1 և 4/2 հասցեներում գտնվող 4256.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածք:
Գնորդ՝ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ
ք. Երևան, Աճառյան փ. 2, նրբ. 4:

Ուղղակի,
20000,0

Կատարել 100,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում:

31.12.2013թ.

Կատարվել է 105,2 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում:

2

ՀՀ ՆԳՆ «Նախագծային-նախահաշվային բյուրո» ԱՇՕ
ք. Երևան, Դավթաշեն թաղամաս:
Գնորդ՝ Իշխան Սարգսյան
ք. Երևան, Ա. Խաչատրյան 14/2:

Ուղղակի,
1754,8

Ստեղծել 10 աշխատատեղ:

29.08.2013թ.

Ստեղծվել է 11 աշխատատեղ:

3

Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փող. թիվ 73 հասցեում գտնվող 1193.4 ք.մ մակերեսով Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոն:
Գնորդ՝ Սոս Սոսյան
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գետափնյա 41:

Մրցույթ,
8500,0

Կատարել 15,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում:

10.05.2013թ.

Կատարվել է 15,136 մլն ՀՀ դրամի չափով ներդրում:

4

«Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ:
ք. Երևան, Պարոնյան 40:
Գնորդ՝ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ
ք. Երևան, Սարյան 20:

Ուղղակի,
100000 ԱՄՆ դոլար

Կատարել 850,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում:

31.12.2013թ.

Կատարվել է 860,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում:

5

Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող՝ 5264,74 ք.մ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ:
Գնորդ՝ Սամվել Գրիգորյան
Գուգարքի շրջ., գ. Գուգարք, 10-րդ փ.,տուն 27ա:

Ուղղակի,
42366,0

Ստեղծել 15 աշխատատեղ:

20.01.2013թ.

Ստեղծվել է 21 աշխատատեղ:

6

«Ռեմդիզել» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր:
ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ:
Գնորդ՝ «Բիզնես Լայն» ՍՊԸ
ք. Երևան, Նոր Արեշ 24 փ., տուն 29:

Ուղղակի,
153366,0

Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում:

25.08.2013թ.

Ներդրումները չեն կատարվել:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայց է ներկայացրել դատարան:

7

«Զեյթուն» ուսանողական ավանի Ծաղկաձորի հանգստյան տան գույք:
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր:
Գնորդ՝ «Սպորտ-Տուր» ՍՊԸ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Կաքավաձոր թաղ., տուն 68:

Մրցույթ,
33300,0

Ստեղծել 30 աշխատատեղ:

31.12.2013թ.

Աշխատատեղեր չեն ստեղծվել:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայց է ներկայացրել դատարան:


Հավելված 4

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

Հ/Հ

Ծածկա-
գիրը` ըստ Ծրագրի

Ընկերության (կազմակերպության) անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին ՀՀ կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

1

2

3

4

5

6

60351

«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1610-Ա, 04.12.2003թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

60216

Գորիսի հրուշակեղենի ՊՁ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 137-Ա, 10.02.2005թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

62392

«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական
սերմնավորման կայան» ՊՁ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 137-Ա, 10.02.2005թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

5328

Իջևանի գլխավոր պանրագործարան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

11039

Փոքրաշենի բտման տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

11050

Արտամետի կերերի արտադրության տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

60153

«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ

Երևանի քաղաքապետարան

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

62136

«Ջրհոս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 117-Ն,
25.01.2008թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

20376

«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 838-Ն,
23.07.2009թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

20581.1

«Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 838-Ն,
23.07.2009թ.

Լուծարված:

62421

«Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 951-Ն,
20.08.2009թ.

Լուծարված:

90006

«Նոր ներդրումներ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 227-Ա,
11.03.2010թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

60158

«Արարատառսպաս» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 891-Ա,
30.06.2011թ.

Լուծարված:

62079

«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 891-Ա,
30.06.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

80228

«Շենկառ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 997-Ա,
21.07.2011թ.

Լուծարված:

90036

«Գեոկոմպլեքս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 997-Ա,
21.07.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

21425

«Վարդենիսի տպարան» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1172-Ա,
18.08.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

90037

«Շինվերանորոգում» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 354-Ա,
31.03.2011թ.

Լուծարված:

60154

«Գեղառսպաս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 144-Ա,
16.02.2012թ.

Սնանկ:

30038

«Ավտոտրանսպորտի» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 929-Ա,
26.07.2012թ.

Սնանկ:

90035

«Էկոսերվիս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 929-Ա,
26.07.2012թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ

Գտնվում է լուծարման գործընթացում:

62403

«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 209-Ա, 07.03.2013թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

62407

«Լուսմատ» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 95-Ա,
07.02.2013թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

90044

Արուճի սերմնաբուծական ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

493-Ա,
08.05.2013թ.

Սնանկ:

90039

«Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

836-Ա,
01.08.2013թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան