Basic information
Number
N 665
Type
Որոշում
Act type
Инкорпорация (01.04.1994-06.05.1994)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.12.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1993 թվականի N 665

 

քաղ. Երևան

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սպառողական շուկայում ապրանքաշրջանառության ընդլայնման և հանրապետությունում արտադրության վնասաբերության նվազեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1994 թվականի հունվարի 4-ից սահմանել`

ա) հացի մանրածախ գին` 1 կգ 1,5 դրամ (կամ 300 ռուբլի) ալյուրի 1 կգ 1,25 դրամ (կամ 250 ռուբլի), ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը:

Սահմանել, որ արտասահմանից վարկի հաշվին և մարդասիրական օգնության կարգով ստացված ցորենը հացի արտադրության համար օգտագործելու դեպքում ալրաղաց գործարանները յուրաքանչյուր 1 տոննա ցորենի դիմաց բյուջե պետք է մուծեն 150 դրամ (կամ 30 հազ.ռուբլի)` վարկի տոկոսների մարման կամ միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նպատակների համար:

Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու փոխադրումը մինչև սպառողը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.94 N 144)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.94 N 144)

դ) ներքաղաքային տրանսպորտով (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին` յուրաքանչյուր անձից 0,5 դրամ (կամ 100 ռուբլի):

(1-ին կետը փոփ. 01.04.94 N 144)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով 1994 թվականի հունվարի 3-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.

բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող ձեռնարկություններին և կազմակերպություններին: 

3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 530 (բացառությամբ 2-րդ կետի) և 1993 թվականի հոկտեմբերի 28-ի «Հացի մանրածախ գնի և ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 549 (բացառությամբ 2-րդ և 4-րդ կետերի) որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 30-ի N 665 որոշման

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 01.04.94 N 144)