Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-62-Ն
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (21.04.2011-09.04.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.428
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
11.04.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.04.2011
Дата вступления в силу
21.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ և 38-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. Հաստատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-326-Ն կարգադրությունը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 11
Երևան
ՆԿ-62-Ն

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2011 թ. ապրիլի 11-ի

 ՆԿ-62-Ն կարգադրության

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու, մրցույթին մասնակցելու, մրցութային հանձնաժողովի աշխատանքների իրականացման պայմանները:

2. Մրցույթի անցկացման հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է Երևան, Մարշալ Բաղրամյան 26 հասցեում:

3. Մրցույթի անցկացման հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

4. Մրցույթի անցկացման հանձնաժողովի տեղեկատվական և տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Խորհրդի կամ Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը կամ Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Խորհրդի կամ Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի վերաբերյալ գրավոր տեղեկատվությունն ստացվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում, Հանրային հեռուստատեսությամբ) հայտարարվում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:

Հայտարարության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) թափուր պաշտոնի անվանումը,

2) թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները,

3) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման վերջին օրը և ժամը,

4) սույն կարգի պաշտոնապես հրապարակված տեքստը պարունակող` Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի համարը (տվյալները):

6. Խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, հեղինակավոր և որակյալ մասնագետ է, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:

7. Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքային փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն և տիրապետում է հայոց լեզվին:

8. Խորհրդի և Ազգային հանձնաժողովի անդամների նկատմամբ սահմանափակումները սահմանվում են օրենքով։

9. Խորհրդի կամ Ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը (այսուհետ` մրցույթ) կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այդ նպատակով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Խորհրդի կամ Ազգային հանձնաժողովի անդամի (անդամների) թափուր պաշտոնում (պաշտոններում) նշանակմանը հաջորդող երրորդ օրը:

Միևնույն հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է նաև Խորհրդի կամ Ազգային հանձնաժողովի մեկից ավելի անդամների թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները, եթե դրանք անցկացվելու են հանձնաժողովի գործունեության ընթացքում:

10. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

11. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել (չկայացած մրցույթ), կամ մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը տալիս է հանձնաժողովը:

12. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն կարգին համապատասխան:

13. Կրկնակի մրցույթը չկայանալու կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստեղծվում է նոր հանձնաժողով, որը կազմակերպում և անցկացնում է Խորհրդի կամ Ազգային հանձնաժողովի անդամի (անդամների) թափուր պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու համար մրցույթը: Գործող հանձնաժողովի գործունեությունը դադարում է նոր հանձնաժողովի ստեղծման օրվանից:

14. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում,

2) անձնագրի պատճեն,

3) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,

4) ինքնակենսագրություն (մանրամասն),

5) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),

6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),

7) 2 լուսանկար` 3x4 չափսի:

Փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողով մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարմանը հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը հանձնաժողովի կողմից չեն ընդունվում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողովի քարտուղարին:

15. Հանձնաժողովը Խորհրդի կամ Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածու (թեկնածուներ) ընտրելու մասին որոշումը կայացնում է մրցույթի մասնակիցների փաստաթղթերն ընդունելու վերջին օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

16. Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողին (հաղթողներին): Անհրաժեշտության դեպքում, մինչև մրցույթի հաղթողի (հաղթողների) վերաբերյալ որոշում կայացնելը, հանձնաժողովը կարող է թեկնածուի (թեկնածուների) հետ անցկացնել հարցազրույց:

17. Հանձնաժողովը թեկնածու (թեկնածուներ) ընտրելու մասին որոշումը կայացնելուց հետո մեկ օրվա ընթացքում այն գրավոր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` անհրաժեշտ գրավոր հիմնավորմամբ:

18. Հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից: Հանձնաժողովի անհատական կազմը` հանձնաժողովի նախագահ, քարտուղար, անդամներ, հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

19. Հանձնաժողովի անդամ կարող են լինել պետական մարմինների ներկայացուցիչներ, լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

20. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից:

21. Հանձնաժողովի անդամներին մրցույթի նյութերի տրամադրման և նիստերի հրավիրման, անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկում է հանձնաժողովի քարտուղարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

22. Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ և փորձագետներ:

23. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

24. Հանձնաժողովի որոշումների ընդունման ձևը (բաց կամ փակ քվեարկություն) որոշում է հանձնաժողովը:

25. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

26. Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

27. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

28. Հանձնաժողովի նախագահը`

- հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը,

- կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,

- ստորագրում է հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը,

- ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում,

- հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին,

- ապահովում է Խորհրդի (Ազգային հանձնաժողովի) թափուր տեղի համալրման համար անցկացվող մրցույթի հայտարարման, թեկնածուների վերաբերյալ տվյալների, Խորհրդի (Ազգային հանձնաժողովի) անդամի (անդամների) նշանակման մասին տեղեկությունների հրապարակումները զանգվածային լրատվության միջոցներով,

- իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:

29. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:

30. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը, արձանագրումը, ինչպես նաև ընդունված փաստաթղթերի առաքումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարը:

31. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս կարող է պետական և այլ մարմիններից, կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

32. Հանձնաժողովն իր գործառույթների ավարտին հաջորդող օրը մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ նյութերը (փաստաթղթերը) փոխանցում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:

 

ՀՀ  Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Կ. Կարապետյան