ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2011 թվականի ապրիլի 22-ի նիստի առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը` համաձայն հավելվածի*:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:
3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի և դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
_____________
* Հավելվածը չի բերվում
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆԿ-48-Ն | 09.04.2018, ՆԿ-91-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|