ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ՆԿ-59-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 21-ի «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու, ինչպես նաև աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-59-Ն կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» տողը փոխարինել «Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» տողով,
2) «Տիգրան ԴԱՎԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» տողը փոխարինել «Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» տողով,
3) «Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական» տողը փոխարինել «Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական» տողով,
4) «Տիգրան ԲԱՐՍԵՂՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» տողը փոխարինել «Արթուր ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» տողով,
5) «Նիկոլայ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ» տողը փոխարինել «Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ» տողով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. մարտի 10 Երևան ՆԿ-32-Ն |