Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-124-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (28.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.650
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.07.2014
Дата вступления в силу
28.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«9. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը «նոտարական կամ այլ գործողությունների կատարման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

 

«Հոդված 27.1. Նոտարի պատասխանատվությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար

 

«1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նոտարը ենթակա է պատասխանատվության այդ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 22

Երևան

ՀՕ-124-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան