Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-121-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (28.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.647
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.07.2014
Дата вступления в силу
28.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «պահպանման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

 

«3) դա անհրաժեշտ է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի հարցման հիման վրա այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմնին տրամադրելու համար, բացառությամբ այնպիսի տեղեկատվության, որը ստացվել է հաճախորդից և այլ աղբյուրներից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված օրենքով փաստաբանին վերապահված գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:»:

 

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածում՝

 

1) վերնագրից հանել «կարգապահական» բառը.

2) 1-ին մասը լրացնել «, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 22

Երևան

ՀՕ-121-Ն