Basic information
Number
N 158
Type
Որոշում
Act type
Исходный акт (-по сей день)
Source
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.04.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 1994 թ. N 158

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 668 որոշման, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խմբագրական և գեղարվեստաարտադրական անձնակազմի աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խմբագրական և գեղարվեստաարտադրական անձնակազմի աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խմբագրական և գեղարվեստաարտադրական անձնակազմի ղեկավար աշխատողների վարձատրության խմբերը, համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խմբագրական և գեղարվեստաարտադրական աշխատողների աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խմբագրական և գեղարվեստաարտադրական անձնակազմի աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1994 թ.

ապրիլի 5-ի N 158 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ

 

____________________________________________________________________________________________
Աշխատանքի վարձատրության կարգերը

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

____________________________________________________________________________________________
Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները

2,6

3,1

3,3 

3,5 

3,8

4,0

4,2

4,3

4,5 

4,9 

5,6

____________________________________________________________________________________________

Ծանոթագրություն.  

Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար պաշտոնային դրույքի չափն ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը համապատասխան պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1994 թ.

ապրիլի 5-ի N 158 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ

 

Հեռուստահաղորդումների

ծավալը (միջին օրական)

Ռադիոհաղորդումների ծավալը

(միջին օրական)

Վարձատրության խմբերը

1. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

2 և ավելի ժամ

4 և ավելի ժամ 1-ին

2. ՏԵՂԱԿԱՆ

0,2-ից մինչև 1,9 ժամ

0,2-ից մինչև 3,9 ժամ 2-րդ

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1994 թ.

ապրիլի 5-ի N 158 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

1. Խմբագրական անձնակազմ

 

Պաշտոնների անվանումը

Վարձատրության կարգերը

Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները

1

2

3

Ծրագրերի տնօրեն    

հանրապետական հեռուստառադիոհաղորդումների

16

5,6

տեղական հեռուստառադիոհաղորդումների

15

4,9

Ստեղծագործական միավորման տնօրեն  

 

հանրապետական հեռուստառադիոհաղորդումների

15

4,9

Գլխավոր խմբագիր    

հանրապետական հեռուստառադիոհաղորդումների

15

4,9

տեղական հեռուստառադիոհաղորդումների

14

4,5

Գլխավոր թողարկիչ    

հանրապետական հեռուստառադիոհաղորդումների

14

4,5

Ֆունկցիոնալ բաժինների վարիչներ

 

 

հանրապետական հեռուստառադիոհաղորդումների

14

4,5

տեղական հեռուստառադիոհաղորդումների

13

4,3

Ֆիլմադարանի վարիչ, ձայնադարանի վարիչ, տեսադարանի վարիչ

   

հանրապետական հեռուստառադիոհաղորդումների

7

3,1

տեղական հեռուստառադիոհաղորդումների

6

2,6

 

Ծանոթագրություն.  Ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան ղեկավարի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակցից 0,2-0,5-ով պակաս:

 

Մեկնաբան  

 

բարձրագույն կրթությամբ և լրագրողի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10

3,8

բարձրագույն կրթությամբ և մեկնաբանի պաշտոնում 1 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

11

4,0

բարձրագույն կրթությամբ և մեկնաբանի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

12

4,2

Հատուկ թղթակից, սեփական թղթակից    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և լրագրողի պաշտոնում 2 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և լրագրողի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

11 4,0
Պատասխանատու թողարկիչ    

բարձրագույն կրթությամբ և լրագրողի կամ խմբագրի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8

բարձրագույն կրթությամբ և պատասխանատու թողարկչի պաշտոնում մեկ տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

11  4,0

բարձրագույն կրթությամբ և պատասխանատու թողարկչի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

12 4,2
Պատասխանատու քարտուղար    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և խմբագրի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

12 4,2
Խմբագիր    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի

8 3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և խմբագրի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

 9 3,5

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և խմբագրի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8
Թղթակից    

բարձրագույն կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի

8 3,3

բարձրագույն կրթությամբ և թղթակցի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

9 3,5

բարձրագույն կրթությամբ և թղթակցի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8
Թարգմանիչ    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի

8 3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և թարգմանչի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

9  3,5

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և թարգմանչի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և թարգմանչի պաշտոնում 8 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

11 4,0
Թողարկիչ    

բարձրագույն կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի

8 3,3

բարձրագույն կրթությամբ և թողարկչի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

9 3,5

բարձրագույն կրթությամբ և թողարկչի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8
Ֆոտոթղթակից    

միջնակարգ մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի

7 3,1

բարձրագույն կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և ֆոտոթղթակցի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

8 3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և ֆոտոթղթակցի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

9 3,5

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և ֆոտոթղթակցի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8
Պատասխանատու խմբագիր    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և խմբագրական աշխատանքի 1 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և պատասխանատու խմբագրի պաշտոնում 1 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

11 4,0

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և պատասխանատու խմբագրի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

12 4,2

 

2. Գեղարվեստաարտադրական անձնակազմ

 

Պաշտոնների անվանումը

Վարձատրության կարգերը

Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները

1

2

3

Գլխավոր ռեժիսոր    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և ռեժիսորի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

15

4,9 

Հեռուստատեսության գլխավոր օպերատոր    

բարձրագույն կրթությամբ և հեռուստատեսության օպերատորի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

13

4,3

Հեռուստատեսության ռեժիսոր    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի և որակավորման 3-րդ կարգով, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ, հեռուստատեսության ռեժիսորի ասիստենտի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 3-րդ կարգով

9

3,5

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, հեռուստատեսության ռեժիսորի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 2-րդ կարգով

10

3,8

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, հեռուստատեսության ռեժիսորի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 1-ին կարգով

11

4,0

որակավորման բարձր կարգով

12

4,2

Ռադիոհաղորդումների ռեժիսոր

 

 

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի և որակավորման 3-րդ կարգով, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ, ռադիոհաղորդումների ռեժիսորի ասիստենտի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 3-րդ կարգով

 8

 3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, ռադիոհաղորդումների ռեժիսորի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 2-րդ կարգով

9

3,5

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, ռադիոհաղորդումների ռեժիսորի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 1-ին կարգով

10

3,8

որակավորման բարձր կարգով

11

4,0

Հնչունային ռեժիսոր  

 

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի և որակավորման 3-րդ կարգով, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ, հնչունային ռեժիսորի ասիստենտի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 3-րդ կարգով

8

3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, հնչունային ռեժիսորի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 2-րդ կարգով

9

3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, հնչունային ռեժիսորի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 1-ին կարգով

10

3,8

որակավորման բարձր կարգով

11

4,0

Երաժշտական ձևավորող

 

 

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժով

7

3,1

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և երաժշտական ձևավորողի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և երաժշտական ձևավորողի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

8

3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և երաժշտական ձևավորողի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

 9

3,5 

Հնչունային ձևավորող    

միջնակարգ մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի

3,1 

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և հնչունային ձևավորողի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

8

 3,3
Հեռուստատեսության օպերատոր    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի և որակավորման 2-րդ կարգով, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ, հեռուստատեսության օպերատորի ասիստենտի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 2-րդ կարգով

3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, հեռուստատեսության օպերատորի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 1-ին կարգով

9 3,5

որակավորման բարձր կարգով

10

3,8

Հեռուստատեսության ռեժիսորի ասիստենտ  

միջնակարգ մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի և որակավորման 3-րդ կարգով

7 3,1

բարձրագույն մասնագիտական կրթությամբ առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի և որակավորման 2-րդ կարգով, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ, հեռուստատեսության ռեժիսորի ասիստենտի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 2-րդ կարգով

8 3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, հեռուստատեսության ասիստենտի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 1-ին կարգով

9 3,5
Ռադիոհաղորդումների ռեժիսորի ասիստենտ, հեռուստատեսության օպերատորի ասիստենտ, հնչունային ռեժիսորի ասիստենտ    

միջնակարգ մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի և որակավորման 3-րդ կարգով

6 2,6

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի և որակավորման 2-րդ կարգով, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ, ասիստենտի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 2-րդ կարգով

7 3,1

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, ասիստենտի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 1-ին կարգով

8 3,3
Հեռուստատեսության բեմադրող-նկարիչ    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի և որակավորման 3-րդ կարգով, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ, 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժով և որակավորման 3-րդ կարգով

9 3,5

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, նկարիչ-բեմադրողի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 2-րդ կարգով

10 3,8

բարձրագույն մասնագիտական կրթությամբ, նկարիչ-բեմադրողի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով և որակավորման 1-ին կարգով

11 4,0

որակավորման բարձր կարգով

12

4,2

Հաղորդավար    

բարձրագույն կրթությամբ և հաղորդավար-ստաժյորի պաշտոնում 1 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և հաղորդավար-ստաժյորի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

9 3,5

բարձրագույն կրթությամբ և հաղորդավարի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և հաղորդավարի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8

բարձրագույն կրթությամբ և հաղորդավարի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և հաղորդավարի պաշտոնում 6 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

11 4,0
Այլ մասնագիտացումների նկարիչ    

բարձրագույն մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժով

8 3,3

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և նկարչի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և նկարչի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

9 3,5

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և նկարչի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և նկարչի պաշտոնում 6 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

10 3,8
Ավագ ադմինիստրատոր    

բարձրագույն կրթությամբ և ադմինիստրատորի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

9 3,5
Ադմինիստրատոր    

միջնակարգ մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի, կամ ընդհանուր միջնակարգ կրթությամբ և մասնագիտական հատուկ պատրաստվածությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի

6 2,6

բարձրագույն կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի, կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և ադմինիստրատորի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

7 3,1

բարձրագույն կրթությամբ և ադմինիստրատորի պաշտոնում 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

8 3,3
Խմբագրության մեքենագրուհի    

որակավորման 1-ին տարակարգով

6 2,6

որակավորման 2-րդ տարակարգով

7 3,1

Ծանոթագրություն. 

Ատեստավորված ղեկավարների և մասնագետների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան ղեկավարների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,2-ից 0,4-ով ավելի` ըստ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության կողմից հաստատված ատեստավորման կարգի:

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Change History
Changing Act Corresponding incorporation
01.04.1997, N 62 ---------
Changed acts
Changing Act Corresponding incorporation