Գլխավոր տեղեկություն
Номер
N 112
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-01.05.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 1994 թ. N 112

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության տեսչությունների, բնական միջավայրի աղտոտվածության հսկողության հանրապետական կենտրոնի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության ճյուղային ու միջշրջանային տեսչությունների և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատների ու մաքսային կետերի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հաշվարկման բազմապատիկ գործակցով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության տեսչությունների, բնական միջավայրի աղտոտվածության հսկողության հանրապետական կենտրոնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության ճյուղային ու միջշրջանային տեսչությունների և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատների ու մաքսային կետերի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման ու աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակը, համաձայն NN 1, 2, 3 հավելվածների:

3. Սահմանել սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը` համապատասխան ղեկավարների համար հաստատված գործակցից 0,2-0,5 գործակցով ցածր:

4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի մարտի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 13-ի N 112 որոշման

 

Ս Ա Ն Դ Ղ Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնների անվանումը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը

1

2

Հանրապետական տեսչության պետ, բնական միջավայրի աղտոտվածության հսկողության հանրապետական կենտրոնի պետ

5,8

Միջշրջանային պետական տեսչության պետ, հանրապետական տեսչության վարչության պետ

5,3

Հանրապետական տեսչության վարչության բաժնի պետ, լաբորատորիայի վարիչ

4,5

Գլխավոր մասնագետ

4,3

1-ին կարգի մասնագետ

4,0

2-րդ կարգի մասնագետ

3,5

Մասնագետ

2,8

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 13-ի N 112 որոշման

 

Ս Ա Ն Դ Ղ Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնների անվանումը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը

1

2

Ճյուղային տեսչության պետ

5,8

Միջշրջանային տեսչության պետ

5,3

Տեղամասային լեռնային, քիմիական և մետալուրգիական հսկողության տեսուչ

4,7

Տեղամասային գազատեխնիկական կաթսայահսկողության տեսուչ

4,5

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 13-ի N 112 որոշման

 

Ս Ա Ն Դ Ղ Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնների անվանումը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը

1

2

Տարածաշրջանի մաքսատան պետ

6,0

Մաքսային կետի պետ

5,3

Գլխավոր հաշվապահ

5,3

Մաքսատան բաժնի պետ, մաքսատան պետի օգնական

4,8

Մաքսատան բաժանմունքի պետ

4,5

Ավագ տեսուչ

4,3

Տեսուչ

4,0

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ