ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 1994 թ. N 377
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ N 170 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում է.
Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության վերակառուցման մասին» հրամանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» N 170 որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 |
Ս Ա Ն Դ Ղ Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
|
Պաշտոնների անվանումը |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը |
|
1 |
2 |
| Գլխավոր վարչության, վարչության պետ, ԱԱՊՎ-ի պետի խորհրդական |
7,8 |
| Ինքնուրույն բաժնի, տարածքային բաժնի, գլխավոր վարչության կազմի մեջ մտնող բաժնի, քարտուղարության, տեսչության, հասարակության և մամուլի հետ կապի ծառայության պետ |
7,3 |
| Հատուկ գործողությունների ծառայության պետ |
7,0 |
| Ռազմաբժշկական ծառայության պետ, վարչության, ծառայության կազմի մեջ մտնող բաժնի պետ |
6,5 |
| Քննչական մեկուսարանի պետ |
6,2 |
| Բաժանմունքի պետ,ավագ տեսուչ, ավագ իրավախորհրդատու, ԱԱՊՎ-ի պետի օգնական, հատուկ կարևորության գործերի ավագ օպեր-լիազոր, ավագ քննիչ |
5,8 |
| Խմբի պետ |
5,6 |
| Ռազմաբժշկական ծառայության ատամնաբուժական առանձնասենյակի պետ, իրավախորհրդատու, հատուկ նշանակության օպեր-թարգմանիչ, ավագ` օպեր-լիազոր, տեսուչ, քննիչ, քննիչ-փորձագետ, մարտական պատրաստականության հրահանգիչ, պատասխանատու հերթապահ |
5,4 |
|
Ավագ` սպա, ինժեներ, վերահսկիչ, առաջին կարգի օպեր-թարգմանիչ |
5,2 |
| Քննիչ, օպեր-լիազոր, օպերատիվ հերթապահ, ռեֆերենտ, հատուկ նշանակության ավագ հրահանգիչ-ռադիոհաղորդ, էներգետիկ |
5,0 |
| Սպա 2-րդ կարգի օպերատիվ թարգմանիչ, ինժեներ, ինժեներ-քիմիկոս, ավագ հետախույզ, վերահսկիչ, հատուկ նշանակության ավագ ռադիոհաղորդ |
4,8 |
| Հերթափոխի պետ, կրտսեր օպեր-լիազոր |
4,6 |
| ԱԱՊՎ-ի վարչական շենքի պարետ, պատասխանատու պարետ, բարձրագույն դասընթացների ուսանող (ունկնդիր) |
4,3 |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |