ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2025 թվականի N 905-Ն
2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 2.27-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի մարտի 11-ի N 27 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Կիրառել սակագնային քվոտա` 2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների վրա.
2) 2025 թվականի ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում․
3) իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)․
4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել՝
1) իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
2) իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի։
4․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի մարտի 11-ի N 27 որոշման 3-րդ կետին համապատասխան յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծված իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ծավալների վերաբերյալ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 905-Ն որոշման |
2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆ
Ապրանքի անվանումը |
Քվոտա (տոննա) |
Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝(Gallus domesticus) թարմ, պաղեցրած կամ սառեցրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 100 1, 0207 11 100 9, 0207 11 300 1, 0207 11 300 9, 0207 11 900 1, 0207 11 900 9, 0207 12 100 1, 0207 12 100 9, 0207 12 900 1, 0207 12 900 9, 0207 13 100 1, 0207 13 100 9, 0207 13 200 1, 0207 13 200 9, 0207 13 300 1, 0207 13 300 9, 0207 13 400 1, 0207 13 400 9, 0207 13 500 1, 0207 13 500 9, 0207 13 600 1, 0207 13 600 9, 0207 13 700 1, 0207 13 700 9, 0207 13 910 1, 0207 13 910 9, 0207 13 990 1, 0207 13 990 9, 0207 14 100 1, 0207 14 100 9, 0207 14 200 1, 0207 14 200 9, 0207 14 300 1, 0207 14 300 9, 0207 14 400 1, 0207 14 400 9, 0207 14 500 1, 0207 14 500 9, 0207 14 600 1, 0207 14 600 9, 0207 14 700 1, 0207 14 700 9, 0207 14 910 1, 0207 14 910 9, 0207 14 990 1, 0207 14 990 9 ծածկագրեր) |
1 000 |
Կարտոֆիլ՝ թարմ կամ պաղեցրած՝ բացառությամբ սերմնացուի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 90 100 0, 0701 90 500 0, 0701 90 900 0 ծածկագրեր) |
53 |
Լոլիկ թարմ կամ պաղեցված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0702 00 000 1, 0702 00 000 2, 0702 00 000 3, 0702 00 000 4, 0702 00 000 5, 0702 00 000 6, 0702 00 000 7, 0702 00 000 9 ծածկագրեր) |
364 |
Կաղամբ գլուխ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica ցեղի այլ նույնանման ուտելի բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0704 90 100 1, 0704 90 100 9, 0704 90 800 0 ծածկագրեր) |
388 |
Գազար, շաղգամ` թարմ կամ պաղեցրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0706 10 000 1, 0706 10 000 9 ծածկագրեր) |
257 |
Ճակնդեղ սեղանի, քոշմորուք, նեխուր արմատային, ամսական բողկ և այլ նույնանման ուտելի արմատապտուղներ` թարմ կամ պաղեցրած՝ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0706 90 100 0, 0706 90 300 0, 0706 90 900 1, 0706 90 900 9 ծածկագրեր) |
54 |
Վարունգներ և մանրավարունգներ` թարմ կամ պաղեցրած՝ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0707 00 050 1, 0707 00 050 2, 0707 00 050 3, 0707 00 050 4, 0707 00 050 5, 0707 00 050 6, 0707 00 050 9, 0707 00 900 0 ծածկագրեր) |
1791 |
Խնձոր թարմ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0808 10 100 0, 0808 10 800 1, 0808 10 800 2, 0808 10 800 3, 0808 10 800 5, 0808 10 800 6, 0808 10 800 7, 0808 10 800 8 ծածկագրեր) |
8 |
Լոլիկներ՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 110 0, 2002 90 190 0, 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրեր) |
365 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 905-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև բաշխման հետ կապված հարաբերությունները։
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Ընթացակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝
1) պատմական գնորդներին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով վերջին երեք տարվա ընթացքում պատմական գնորդների կողմից տվյալ ապրանքի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված միջին ծավալից.
2) ապրանք` սույն որոշման N 1 հավելվածում նշված ապրանքներ.
3) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք օրացուցային տարին.
4) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և, որը իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար.
5) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
7) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
8) ոչ պատմական գնորդներ` սույն կետի 7-րդ ենթակետում չներառված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ։
3. ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
3. Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝
1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.
2) ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:
4. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
4. Պատմական և ոչ պատմական գնորդների (այսուհետ` հայտատու) միջև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների բաշխումն իրականացվում է մինչև ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:
5. Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝
Vi = Vid x D, որտեղ`
Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,
Vid-ն բոլոր պատմական գնորդներին համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,
D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը:
D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում՝ գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝ կլորացնելով դեպի մեծությունը․
D = Vipt / Vt, որտեղ`
Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,
Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:
6. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է ընթացակարգի 5-րդ կետով սահմանված հաշվարկին համապատասխան, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը:
7. Ոչ պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը:
8․ Հայտատուները մինչև հաշվետու տարվա սեպտեմբերի 5-ը իրավունք ունեն հրաժարվելու իրենց հատկացված ծավալից՝ ամբողջությամբ՝ սույն ընթացակարգի 31-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, կամ մասնակի։ Այն դեպքում, երբ հայտատուն հրաժարվում է իրեն հատկացված ներմուծման թույլատրելի ծավալից մասնակի, տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, և 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նոր լիցենզիա, որում նշվում է իրեն հատկացված ներմուծման նոր թույլատրելի ծավալը։ Հայտատուին հատկացված ծավալից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
9․ Լիազոր մարմինը սույն ընթացակարգի 8-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային ոլորտի լիազոր մարմնին է տրամադրում տեղեկատվություն՝ սույն ընթացակարգի 8-րդ կետում նշված հայտատուների վերաբերյալ՝ նշելով կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը։
10․ Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար հայտատուները հաշվետու տարվա սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ՝ ընթացակարգի 17-րդ կետի պահանջներին համապատասխան:
11. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`
1) պատմական գնորդների համար` ընթացակարգի 6-րդ կետի պահանջներին համապատասխան.
2) ոչ պատմական գնորդների միջև` ընթացակարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխան։
12․ Լիազոր մարմինը սույն որոշումը ուժի մեջ մտնելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ դիմում է Մաքսային ոլորտի լիազոր մարմին՝ հաշվարկված ժամանակահատվածում ապրանքի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին:
13. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը, լիազոր մարմնի գրությունը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմին է ներկայացնում տեղեկություն հաշվարկված ժամանակահատվածում (ըստ տարիների) ապրանքի Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված բնաիրային ծավալների վերաբերյալ՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
14. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա հաջորդող ամսվա 15-ը ներկայացնում է հաշվետու տարվա ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար լիցենզիա ստացած հայտատուների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված առանձին տեսակի ապրանքների բնաիրային ծավալների մասին տեղեկություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
15. Լիազոր մարմինը հաշվետու տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակում ծանուցում է սույն որոշմամբ սահմանված քվոտայի շրջանակներում հայտատուներին՝ մինչև սեպտեմբերի 1-ը իրենց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված առանձին տեսակի ապրանքների փաստացի ծավալների, ինչպես նաև քվոտայի շրջանակներում վերջիններիս հասանելիք, սակայն դեռևս չներմուծված ծավալի մասով լիազոր մարմնին հիմնավորված տեղեկություն ներկայացնելու վերաբերյալ։
5. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
16. Առանձին տեսակի ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար հայտատուների կողմից լիազոր մարմին հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը: Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված հայտը ենթարկելու փոփոխության՝ մինչև սույն կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:
17. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն ձևի.
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը.
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկություն․
4) ոչ պատմական գնորդների դեպքում՝ նաև Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանքը՝ ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում ոչ պակաս, քան 1 տարի գործունեություն իրականացնելու մասին։
18. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։
19. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար փոստային առաքմամբ կամ առձեռն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
20. Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
21. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո՝ թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
22․ Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց հետո պետք է վերացնի առկա թերությունները 2 աշխատանքային օրվա ընթացքում և ընթացակարգով սահմանված եղանակով ներկայացնի լիազոր մարմին։
23․ Լիազոր մարմինը ներկայացված փաստաթղթերում թերություններ առկա չլինելու դեպքում կամ այդպիսիք առկա լինելու դեպքում դրանք ընթացակարգի 22-րդ կետով սահմանված կարգով վերացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն ստանալու նպատակով գրությամբ հարցում է ներկայացնում՝
1) Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պատմական և ոչ պատմական գնորդների ցանկում ներառված կազմակերպությունների մասին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով անբողոքարկելի դարձած որոշման համաձայն ենթարկվել են պատասխանատվության՝ ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար՝ վերջինիս պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու պահից հաշված՝ երեք տարվա ընթացքում.
2) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ գյուղատնտեսական և պարենային ապրանքների անվտանգության մասով վարչական վարույթի արդյունքներով պատմական և ոչ պատմական գնորդների ցանկում ընդգրկված կազմակերպությունների գործունեության կասեցման մասին։
24. Ընթացակարգի 23-րդ կետում նշված մարմինները 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում պահանջվող տեղեկությունը։
25. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե՝
1) ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները.
2) կազմակերպությունները (սույն ընթացակարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետում նշված) ճանաչվել են փոխկապակցված ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում գործող որևէ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով․
3) կազմակերպությունը ճանաչվել է ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնությունների մեջ արձանագրված ընկերություն․
4) գյուղատնտեսական և պարենային ապրանքների անվտանգության մասով վարչական վարույթի արդյունքներով գործունեությունը կասեցված է։
26. Ընթացակարգի 23-րդ կետում նշված մարմինների կողմից պահանջվող տեղեկությունը ստանալուց հետո լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներմուծման թույլատրելի ծավալը բաշխում է հայտատուների միջև և 2 աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրվում է հայտատուին:
27․Հայտատուն Մաքսային ոլորտի լիազոր մարմին է ներկայացնում լիազոր մարմնից ստացված լիցենզիայի բնօրինակը։
28. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
29․ Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններ կատարվելու (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխության դեպքում, հայտատուն պարտավոր է 5 աշխատանքային օրվա ժամկետում, տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և նոր լիցենզիա ձևակերպելու դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
6. ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
30. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ողջամիտ ժամանակում չհայտնելու.
2) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու.
3) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:
31. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերման,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան.
3) լիցենզավորված անձի դիմումի համաձայն:
32. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից։
33․ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Ընդ որում, լիցենզիայի գործողության կասեցումը դրա գործողության ժամկետի երկարաձգման համար հիմք չէ։
34. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
35. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև
Հ Ա Յ Տ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | |
3. Լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Արտահանող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկություն | ||
17. Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Հեռախոսահամարը Ստորագրությունը և կնիքը ___ _____________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 905-Ն որոշման |
Ձև
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||
1.Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Հաշիվ-ապրանքագիր առ | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9.Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկություն | ||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը
___ _____________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 905-Ն որոշման |
Ձև
ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկություն | ||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը ___ _____________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2025 թվական: