Գլխավոր տեղեկություն
Номер
N 899-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.07.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2025
Дата вступления в силу
04.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2025 թվականի N 899-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 1116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» N 1116-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրից, 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերից և որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրից հանել «ոստիկանության» բառը.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա․ 1-ին կետից հանել «ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն)» բառերը,

բ․ 3-րդ կետում, 4-րդ կետի 8-րդ և 13-րդ ենթակետերում «ոստիկանություն» բառն իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

գ․ 4-րդ կետից հանել «ՀՀ» հապավումները.

3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 3-ի N 899-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1116-Ն որոշման

 

Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ  N __________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

Ստուգման սկիզբը

 

Ստուգման ավարտը

20   թ. ____________ _____

20   թ. ____________ _____

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Ստուգման հիմքը ___________________________________________________________________

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն ձևի հարցաշարի Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը ____________________________

 

Տնտեսավարող սուբյեկտի՝

անվանումը՝ _________________________________________________________________________

գտնվելու վայրը՝ _____________________________________________________________________

լիցենզիան տալու ամսաթիվը՝ «   » __________ 20   թ.

լիցենզիայի համարը N ________________

այլ կոնտակտային տվյալներ __________________________________________________________

ՀՎՀՀ-ի ծածկագիրը՝ _________________________________________________________________

 

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`

 

1. __________________________________________________________________________

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը)

 

_____________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________________

(ստորագրությունը)

 

 

 

2. __________________________________________________________________________

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը)

 

_____________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________________

(ստորագրությունը)

 

 

 

3. __________________________________________________________________________

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը)

 

_____________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________________

(ստորագրությունը)

 

 

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար՝

 

_____________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________________

(ստորագրությունը)

 

 

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

NN

ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Կշիռը

Մեկնա-

բանու-թյուններ

Հարցի համար հիմք

հանդիսացող իրավական նորմը

1.

Արդյո՞ք ծառայությունները մատուցվում են

կազմակերպության և պատվիրատուի

միջև սահմանված կարգով կնքված գրավոր

պայմանագրի համաձայն:

   

3

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 9-րդ

հոդվածի 1-ին մաս

2.

Արդյո՞ք կազմակերպությունը հինգ տարի

ժամկետով պահպանում է թիկնապահական և

պահնորդական ծառայությունների մատուցման

մասին կնքված պայմանագրերը, դրանց

կատարման հետ կապված տեղեկություններ

պարունակող փաստաթղթերը և նյութերը:

   

3

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 9-րդ

հոդվածի 2-րդ մաս

3.

Կազմակերպությունն արդյո՞ք առևտրային այլ

գործունեությամբ չի զբաղվում։

   

5

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 8-րդ

հոդվածի 6-րդ մաս

4.

Արդյո՞ք թիկնապահական և պահնորդական

գործունեություն իրականացնող

կազմակերպության ղեկավարները,

թիկնապահները և պահնորդները պաշտոններ

չեն զբաղեցնում կամ չեն աշխատում այն

պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող

օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական

կամ պահնորդական գործունեություն

իրականացնող կազմակերպությունը կնքել է

ծառայություններ մատուցելու պայմանագիր։

   

3

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 7-րդ

հոդվածի 7-րդ մաս

5.

Կազմակերպության կողմից պահնորդներին

(թիկնապահներին) միասնական համազգեստ

տրամադրվե՞լ է, թե ոչ, հաստատվե՞լ է արդյոք

այդ համազգեստի և տարբերանշանի

նկարագիրը։ Արդյո՞ք միասնական համազգեստը և տարբերանշանները համապատասխանում են օրենքի պահանջներին, և կազմակերպության աշխատողներն այն կրում են սահմանված կարգով, թե ոչ։

   

2

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 7-րդ

հոդվածի 6-րդ մաս, 11-րդ հոդվածի 1-ին մասի

6-րդ կետ, 14-րդ

հոդվածի 1-3-րդ մասեր

6.

Արդյո՞ք կազմակերպությունը տրանսպորտային միջոցները շահագործում է օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

   

2

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-5-րդ

մասեր

7.

Թիկնապահի կամ պահնորդի կողմից

իրավապահ մարմիններին անհապաղ տեղյակ

պահվե՞լ է արձանագրված իրավախախտման

կամ իրավախախտումը կանխելու կամ

իրավախախտին վնասազերծելու ընթացքում

ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք

գործադրելիս քաղաքացու կյանքին,

առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու

դեպքում: Ձեռնարկված սույն միջոցառումների

վերաբերյալ կազմակերպությունում

փաստաթղթեր կազմվել ե՞ն, թե ոչ, և արդյո՞ք

դրանք պահվում են հինգ տարի ժամկետով:

   

3

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 10-րդ

հոդվածի 1-ին և

3-րդ մասեր

8.

Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող

բոլոր պահնորդներն ու թիկնապահներն

ունեն Հայաստանի Հանրապետության ներքին

գործերի նախարարության կողմից տրված

որակավորման ստուգման վկայականներ:

   

5

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 12-րդ

հոդվածի 3-րդ մաս

9.

Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող

բոլոր պահնորդներն ու թիկնապահները

երեք տարին մեկ անգամ անցել են պարտադիր վերապատրաստում:

   

2

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 22-րդ

հոդվածի 3-րդ մաս

10.

Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող

բոլոր պահնորդներն ու թիկնապահները

պարբերաբար անցել են ֆիզիկական ուժի,

հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանելիությունը որոշող ստուգումներ:

   

2

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 18-րդ

հոդվածի 2-րդ մաս

11.

Կազմակերպությունում աշխատող բոլոր պահնորդների ու թիկնապահների հետ կնքվա՞ծ են աշխատանքային պայմանագրեր, թե ոչ, վերջիններս հանդիսանում են ՀՀ քաղաքացի, թե ոչ, և արդյո՞ք կազմակերպությունն ապահովել է բուն պահնորդական (թիկնապահական) գործառույթներ իրականացնող անձանց հետ պատշաճ աշխատանքային պայմանագրերի կնքումը։

   

4

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-3-րդ մասեր

12.

Կազմակերպությունում աշխատող պահնորդները (թիկնապահները) ապահովագրվա՞ծ են, թե ոչ:

   

4

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի

25-րդ հոդված

13.

Որակավորում ունեցող մասնագետների փոփոխության դեպքերում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը սահմանված ժամկետում

տեղեկացվե՞լ է, թե ոչ:

   

2

 

ՀՀ կառավարության 30.08.2012 թ. N 1152-Ն

որոշման N 1 հավելվածի 12-րդ

կետ

14.

Կազմակերպության կողմից օգտագործվող զենքն օրենքով սահմանված կարգո՞վ է ձեռք բերվել, թե ոչ:

   

5

 

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաս

15.

Կազմակերպության զենքն ու դրա փամփուշտներն արդյո՞ք պահվում են օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, թե ոչ:

   

5

 

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-4-րդ մասեր, ՀՀ կառավարության 01.06.2023 թ. N 896-Ն

որոշման N 1

հավելված

16.

Առկա՞ է արդյոք կազմակերպության հրամանը՝

զենքը պահնորդներին (թիկնապահներին)

ամրակցելու մասին և նրանց կողմից զենքը կրվո՞ւմ է սահմանված կարգով, թե ոչ:

   

5

 

«Զենքի

շրջանառության

կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մաս, ՀՀ կառավարության 01.06.2023 թ. N 896-Ն

որոշման N 2

հավելված

17.

Պահնորդական (թիկնապահական)

գործունեություն իրականացնող անձանց

կողմից իրենց ամրակցված զենքը, հատուկ կամ

տեխնիկական միջոցները և համապատասխան

վկայականն այլ անձանց փոխանցելու դեպք

(դեպքեր) առկա՞ են, թե ոչ։ Իրենց

պարտականությունները կատարելիս

պահնորդները (թիկնապահները) օգտագործում

են արդյո՞ք միայն պահնորդական

կազմակերպության սեփականությունը

համարվող կամ օրինական տիրապետման

տակ գտնվող զենքը, հատուկ և տեխնիկական

միջոցները։

   

5

 

«Մասնավոր

պահնորդական

գործունեության

մասին» օրենքի 11-րդ

հոդվածի 1-ին մասի

5-րդ կետ, 14-րդ

հոդվածի 4-րդ մաս

Ընդհանուր կշիռը՝ 60 միավոր

 

1.

«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է, կատարվել է, նշվում է հարցում ներառված պահանջների կեսից ավելիի դրական պատասխանի դեպքում (չի

կշռավորվում)

V

 

2.

«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում, չի կատարվել, նշվում է հարցում ներառված պահանջների կեսի և կեսից ավելիի բացասական պատասխանի

դեպքում (կշռավորվում է)

 

V

3.

«Կշիռ» - ռիսկի միավոր

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


03.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2025 թվական: