Գլխավոր տեղեկություն
Номер
N 234-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2025
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
01.07.2025
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
01.07.2025
Дата вступления в силу
03.07.2025

600.0234.01.07.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 հուլիսի 2025 թվականի

N 234-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 32-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայում (այսուհետ՝ Մեթոդիկա) կատարել հետևյալ լրացումները.

1) Մեթոդիկայի 13-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «4308-ից» բառից հետո լրացնել «(ճշգրտված՝ սույն մեթոդիկայի 14.1-ին կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը, «ընդունված ծախսերի» բառերից հետո՝ «(այդ թվում՝ արագամաշ առարկաների գծով ծախսի)» բառերը, իսկ «մնացած ծախսերը» բառերից հետո` «(այդ թվում՝ գումարների հավաքագրման ծախսը ճշգրտված՝ սույն մեթոդիկայի 14.3-րդ կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը.

2) Մեթոդիկայի 13-րդ կետի 4-րդ ենթակետում «բացառությամբ» և «որի փաստացի կատարողականի գնահատումը» բառերից հետո լրացնել «Առաջին հնգամյա ժամանակահատվածի համար» բառերը.

3) Մեթոդիկայի 14-րդ կետում «4113-ից» բառից հետո լրացնել «(ճշգրտված` սույն մեթոդիկայի 14.2-րդ կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը, «ընդունված ծախսերի» բառերից հետո՝ «(այդ թվում՝ արագամաշ առարկաների գծով ծախսի)» բառերը, իսկ «մնացած ծախսերը» բառերից հետո` «(այդ թվում՝ գումարների հավաքագրման ծախսը ճշգրտված՝ սույն մեթոդիկայի 14.4-րդ կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը.

4) Մեթոդիկան լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.4 կետերով.

«14.1. Սույն մեթոդիկայի 13-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում ամրագրված Գազպրոմի աշխատողների թվաքանակի առավելագույն մեծությունը ճշգրտվում է հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24074

որտեղ՝

 

1) KԲՑ2025 2025 թվականի օգոստոսի 1-ից սկսվող հաշվարկային տարվա համար Բաշխման ցանցի երկարության՝ նախատեսվածի համեմատ ավել աճով կամ նվազմամբ պայմանավորված Գազպրոմի աշխատողների թվաքանակի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,

2) ԲՑ2025-ը  2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործման մեջ գտնվող Բաշխման ցանցի փաստացի երկարությունն է,

3) ԲՑ2020-ը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործման մեջ գտնվող Բաշխման ցանցի փաստացի երկարությունն է,

4) ԲՑմիջ-ը  2011-2020 թվականների ընթացքում շահագործման մեջ գտնվող Բաշխիչ ցանցի երկարության միջին տարեկան փաստացի փոփոխությունն է,

5) α-ն աշխատողների թվաքանակի՝ Բաշխիչ ցանցի երկարության փոփոխությունից կախված փոփոխական մասը հաշվի առնող գործակիցն է, որը ընդունվում է 0.6։

14.2. Սույն մեթոդիկայի 14-րդ կետում ամրագրված Գազպրոմի աշխատողների թվաքանակի մեծությունը ճշգրտվում է հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24080

որտեղ՝

 

1) KԲՑ2030-ը  2030 թվականի օգոստոսի 1-ից սկսվող հաշվարկային տարիների համար Բաշխման ցանցի երկարության՝ նախատեսվածի համեմատ ավել աճով կամ նվազմամբ պայմանավորված Գազպրոմի աշխատողների թվաքանակի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,

2) ԲՑ2030-ը  2030 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործման մեջ գտնվող Բաշխման ցանցի փաստացի երկարությունն է։

14.3. Սույն մեթոդիկայի 13-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված մնացած ծախսերի առավելագույն մեծության որոշման նպատակով սակագնի հաշվարկներով նախատեսված գումարների հավաքագրման ծախսը ճշգրտվում է հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24081

որտեղ՝

 

1) KԳՀ2025-ը  2025 թվականի օգոստոսի 1-ից սկսվող հաշվարկային տարվա համար բնակչության սպառման ծավալի և վերջինիս վաճառվող բնական գազի սակագնի աճով կամ նվազմամբ պայմանավորված գումարների հավաքագրման ծախսի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,

2) ՍՊբն2024-ը 2024 թվականին բնակչության կողմից բնական գազի փաստացի սպառման ծավալն է,

3) ՍՊբն2020-ը Առաջին հնգամյա ժամանակահատվածի առաջին հաշվարկային տարվա սակագնի հաշվարկներում ներառված՝ գումարների հավաքագրման ծախսի որոշման համար հիմք հանդիսացած բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալն է,

4) Սբն2024-ը  2024 թվականի փաստացի արդյունքներով բնակչությանը վաճառված բնական գազի սակագնի միջին կշռված մեծությունն է,

5) Սբն2020-ը Առաջին հնգամյա ժամանակահատվածի առաջին հաշվարկային տարվա սակագնի հաշվարկներում ներառված՝ գումարների հավաքագրման ծախսի որոշման համար հիմք հանդիսացած բնակչությանը վաճառվող բնական գազի սակագնի միջին կշռված մեծությունն է։

14.4. Սույն մեթոդիկայի 14-րդ կետում նշված մնացած ծախսերի առավելագույն մեծության որոշման նպատակով սակագնի հաշվարկներով նախատեսված գումարների հավաքագրման ծախսը ճշգրտվում է հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.

 

Ներմուծեք նկարագրությունը_24083

որտեղ՝

 

1) KԳՀ2030-ը  2030 թվականի օգոստոսի 1-ից սկսվող հաշվարկային տարվա համար բնակչության սպառման ծավալի և վերջինիս վաճառվող բնական գազի սակագնի աճով կամ նվազմամբ պայմանավորված գումարների հավաքագրման ծախսի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,

2) ՍՊբն2029-ը  2029 թվականին բնակչության կողմից բնական գազի փաստացի սպառման ծավալն է,

3) Սբն2029-ը  2029 թվականի փաստացի արդյունքներով բնակչությանը վաճառված բնական գազի սակագնի միջին կշռված մեծությունն է։».

5) Մեթոդիկայի 23-րդ կետում «(ամորտիզացիայի)» բառից հետո լրացնել «` հաշվարկված սույն մեթոդիկայի 16-րդ կետով սահմանված 4 տոկոս նորմայով,» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

1 հուլիսի 2025թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան