Basic information
Number
N 439
Type
Որոշում
Act type
Исходный акт (-по сей день)
Source
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.08.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 1993 թ. N 439

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի վարձատրության գործող համակարգի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարիֆային ցանցով աշխատանքի վարձատրության կարգերը, համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարիֆային դասակարգման բնութագիրը` ըստ պաշտոնների, համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները բյուջետային հատկացումների սահմաններում ինքնուրույն են որոշում լրավճարների, հավելավճարների և խթանիչ բնույթի մյուս վճարների ձևերը և չափերը, բացառությամբ N 3 հավելվածով սահմանված հավելավճարների:

3. Սույն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի վարձատրության կարգը ուժի մեջ է մտնում 1993 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1993 թվականի

օգոստոսի 31-ի N 439 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ

 

____________________________________________________________________________________________

Աշխատանքի վարձատրության կարգերը

1

11

12

13

14

15

16

17

18

____________________________________________________________________________________________

Տարիֆիկացիոն գործակիցները

1,0

4,0

4,2

4,3

4,5

4,9

5,6

6,1

7,5

____________________________________________________________________________________________

Ծանոթագրություն: Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքի (պաշտոնային աշխատավարձի) չափն ընդունվում է հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան տարիֆային գործակիցներով բազմապատկելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1993 թվականի

օգոստոսի 31-ի N 439 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ

Աշխատողների կատեգորիաները և պաշտոնները

Կարգերի դիապազոնը

Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ

 
Պրոֆեսորադասախոսական անձնակազմ

11-17

Մասնաճյուղի տնօրեն

17

Ռեկտոր

18

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1993 թվականի

օգոստոսի 31-ի N 439 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ` ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Պաշտոնների անվանումը

Կարգերը

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ

 

Դասախոս-ստաժավորվող

11

Ասիստենտ-դասախոս

12

Ավագ դասախոս

14

Դոցենտ

15

Պրոֆեսոր

17

Ամբիոնի վարիչ

համապատասխան դասախոսի

Ֆակուլտետի դեկան

համապատասխան դասախոսի

Ռեկտոր

18

 

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններին ներկայացվող տարիֆաորակավորման պահանջները

 

Դասախոս-ստաժավորվող*) - 11-րդ կարգ, բարձրագույն կրթությամբ, առանց աշխատանքային ստաժի պահանջի:
Ասիստենտ-դասախոս - 12-րդ կարգ,  բարձրագույն կրթությամբ, առանց աշխատանքային ստաժի պահանջի:
Ավագ դասախոս - 14-րդ կարգ,  բարձրագույն կրթությամբ, 3 տարուց ոչ պակաս գիտամանկավարժական աշխատանքային ստաժով:
Դոցենտ - 15-րդ կարգ: Դոցենտի պաշտոնում 15-րդ կարգով որպես դասախոս, բացառության կարգով, կարող են ընդունել նաև բարձր որակավորման մասնագետների, այդ թվում գիտական աստիճան չունեցող, սակայն գիտամանկավարժական կամ պրակտիկ գործունեության փորձ և 5 տարուց ոչ պակաս ստաժ ունեցողների:
Պրոֆեսոր - 17-րդ կարգ: Պրոֆեսորի պաշտոնում որպես կանոն ընդունվում են դոկտորի գիտական աստիճան ունեցողները: 17-րդ կարգով, որպես բացառություն, կարող են ընդունել նաև բարձ որակավորման մասնագետների, այդ թվում գիտական աստիճան չունեցող, բայց գիտամանկավարժական կամ պրակտիկ գործունեության փորձ և 10 տարուց ոչ պակաս ստաժ ունեցողների:
Ամբիոնի վարիչ

- բարձրագույն և գիտամանկավարժական կամ պրակտիկ գործունեության 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող:

Ամբիոնի վարիչին սահմանվում է համապատասխան դասախոսի վարձատրման կարգ և լրացուցիչ վճար` 0,7 գործակցով:

Ֆակուլտետի դեկան

- բարձրագույն կրթությամբ և 5 տարուց ոչ պակաս գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային ստաժ ունեցող:

Ֆակուլտետի դեկանին և տեղակալին սահմանվում է համապատասխան դասախոսի վարձատրման կարգը և լրացուցիչ վճար` համապատասխանաբար 1,0 և 0,7 գործակիցներով:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ

Ղ ե կ ա վ ա ր

Ռեկտոր - 18-րդ կարգ, 7,5 գործակցով
Պրոռեկտոր - 7,0 գործակցով
Վարչատնտեսական աշխա-տանքների գծով պրոռեկտոր - 6,0 գործակցով

 

________________

*) Դասախոս-ստաժավորվողի պաշտոնում ընդունում են բարձրագույն ուսումնական հաստատությունն անմիջապես ավարտած անձանց` մեկ տարի ժամկետով:

 

Նշված գործակիցները տարածվում են Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի վրա:

Հայաստանի Հանրապետության մնացած պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար սահմանվում են վերը նշված գործակիցներից համապատասխանաբար 0,5 գործակցով պակաս:

 

Ծանոթագրություններ:

1. Եթե աշխատողի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև աշխատանքային հարաբերությունը կառուցված է ըստ կոնտրակտային հիմունքների, ապա աշխատողի պաշտոնային դրույքը չի սահմանափակվում, սակայն այն չպետք է պակաս լինի միասնական տարիֆային ցանցով սահմանվածից:

2. Համապատասխան կրթություն և աշխատանքային ստաժ չունեցող, սակայն բավականաչափ պրակտիկ փորձով և իրենց պաշտոնային պարտականությունները որակով ու ամբողջ ծավալով կատարող անձանց, ատեստացիոն հանձնաժողովի հանձնարարականով, բացառության կարգով կարող են նշանակել համապատասխան պաշտոնների, այնպես, ինչպես մասնագիտական պատրաստություն և աշխատանքային ստաժ ունեցող անձանց:

3. Աշխատանքի վարձատրման ժամային դրույքները սահմանում են ուսումնական հաստատություններն ինքնուրույն` աշխատողների գիտամանկավարժական որակավորմանը համապատասխան, ելնելով հաստիքային դասախոսների պաշտոնային դրույքաչափերից:

4. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի լրավճարն ու հավելավճարը (մինչև կոնտրակտի կնքումը) որոշվում են ուսումնական հաստատության վերադաս կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ