Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-86-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.08.2014-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.23/40(1053) Հոդ.603
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.07.2014
Дата вступления в силу
01.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.4-րդ մասերով.

«4.1. Դատավորների գնահատման հանձնաժողովի (այսուհետ՝ գնահատման հանձնաժողով) կազմում ընդգրկվում է 5 անդամ` մեկը՝ իրավաբան գիտնական, մեկը՝ նախկին դատավոր, որի պաշտոնավարումը դատավորի պաշտոնում դադարել է պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, մեկը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ վճռաբեկ դատարանի դատավորներից:

4.2. Գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ և գործունեության գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական:

4.3. Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում:

4.4. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ ընդգրկվել Դատավորների ընդհանուր ժողովի մեկ այլ հանձնաժողովի կազմում:».

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Նախկին դատավորը կամ իրավաբան գիտնականը կարող է առաջադրվել որպես գնահատման հանձնաժողովի անդամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ մասնակցի կողմից: Գնահատման հանձնաժողովի իրավաբան գիտնական անդամ կարող է առաջադրվել այն անձը, որն ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ:».

4) 7-րդ մասի՝

ա) առաջին նախադասության «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 4.1-ին» բառերով, «դատարանների» բառից հետո լրացնել «(գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաև ըստ նախկին դատավորների և իրավաբան գիտնականների)» բառերով.

բ) երկրորդ նախադասությունը «դատավորների» բառից հետո լրացնել «(գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաև նախկին դատավորների և իրավաբան գիտնականների)» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա համարվում է ընտրված ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7) դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումների պատճենները.»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  12.1

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 96.1.

Դատավորների գործունեության գնահատումը

 

1. Դատավորների գործունեությունը պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո ենթակա է պարբերաբար գնահատման:

2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝

1) բացահայտել և դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.

2) նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը.

3) դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը:

3. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է գնահատման հանձնաժողովը:

4. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը և ինքնագնահատման թերթիկի ձևը:

5. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր տարի քանակական չափանիշներին վերաբերող անհրաժեշտ տվյալները ուղարկում է դատավորին և գնահատման հանձնաժողովին:

 

Հոդված 96.2.

Դատավորների գործունեության գնահատման չափանիշները

 

1. Դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է քանակական և որակական չափանիշների հիման վրա:

2. Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է դատական դեպարտամենտը:

3. Որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարիների տվյալների հիման վրա:

4. Գնահատումն անցկացվում է՝ սկսած գնահատման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:

5. Ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի՝ դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են՝

1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը.

2) ըստ գործերի առանձին տեսակների՝ գործերի քննության միջին տևողությունը (հաշվարկի միավոր` օր).

3) դատավորի կողմից դատավարական առանձին գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը գնահատվում են դատավորի անհատական աշխատանքային ծանրաբեռնվածության գործակցով: Այդ գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը բաժանելով տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականի գործակցին՝ ըստ դատավորների մասնագիտացման, իսկ վճռաբեկ դատարանում՝ ըստ պալատների:

7. Տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի ավարտած բոլոր գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատավորին հանձնված բոլոր նոր գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:

8. Տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականության գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատարանի դատավորների ավարտած գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված (բոլոր դատավորների մոտ առկա) գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատարան ներկայացված գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:

9. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործի քննության միջին տևողությունը գնահատելու համար Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի առանձին տեսակների և բարդության, իսկ սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված չափանիշի հաշվարկման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

10. Դատավորների գործունեության գնահատման որակական չափանիշներն են՝

1) դատական ակտերի պատճառաբանման կարողությունը, մասնավորապես՝

ա) դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը,

բ) դատական ակտի հստակությունը,

գ) գրավոր խոսքի մատչելիությունը,

դ) վերլուծական հմտությունները,

ե) դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը.

2) մասնագիտական կարողությունները՝

ա) դատավարության մասնակիցների նկատմամբ անկողմնակալ վերաբերմունքը,

բ) ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը,

գ) դատական նիստը վարելու հմտությունները.

3) կազմակերպչական հմտությունները՝

ա) արդարադատության արդյունավետությանն ուղղված նպատակներ սահմանելու և դրանց հասնելու համար մարդկային ու նյութական ռեսուրսները կազմակերպելու ունակությունը,

բ) գործընկեր դատավորների և դատական ծառայողների հետ հարաբերությունների պատշաճ մակարդակն ապահովելու ունակությունը:

11. Վերաքննիչ և վճռաբեկ դատարանի դատավորի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվում կոլեգիալ կազմով քննվող այն գործերը, որոնցում նա հանդես է եկել որպես զեկուցող: Եթե կոլեգիալ կազմով քննվող գործով դատավորը ներկայացրել է հատուկ կարծիք, ապա նրա գործունեությունը սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված չափանիշներով չի գնահատվում:

12. Կոլեգիալ կազմով գործերի քննության դեպքում սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված չափանիշով գնահատվում է բացառապես կոլեգիալ կազմով քննված գործերով դատական նիստը նախագահողը:

13. Յուրաքանչյուր դատավոր քանակական և որակական չափանիշների հիման վրա իրականացնում է ինքնագնահատում գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարվա տվյալների հիման վրա:

14. Որակական չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) և առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):

15. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեության գնահատման որակական չափանիշները պետք է առնվազն 20 տոկոսով գերակայեն քանակական չափանիշների նկատմամբ:

 

Հոդված 96.3.

Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը

 

1. Ինքնագնահատման թերթիկը ստանալու օրվան հաջորդող երեք շաբաթվա ընթացքում դատավորը գնահատման հանձնաժողով է ներկայացնում լրացված ինքնագնահատման թերթիկ:

2. Դատավորի ինքնագնահատման թերթիկի և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրամադրած՝ սույն օրենսգրքի 96.1-ին հոդվածի 5-րդ մասով և 96.2-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված տվյալների հիման վրա գնահատման հանձնաժողովը իրականացնում է դատավորների գործունեության գնահատում:

3. Դատավորների գործունեության գնահատման ընդհանուր արդյունքները հաշվարկվում են սույն օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գնահատման 4 տարվա և 96.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքների հիման վրա:

4. Գնահատման հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա, ըստ յուրաքանչյուր չափանիշի և ըստ գնահատումների հանրագումարի, դատավորների գործունեությունը գնահատում է՝

1) բարձր.

2) լավ.

3) միջին.

4) ցածր:

5. Դատավորների գործունեության գնահատման արդյունքներով բացահայտված խնդիրները, ինչպես նաև առանձին դատավորների գործունեության ցածր արդյունքները քննարկվում են գնահատման հանձնաժողովում:

6. Գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատավորի եռօրյա ժամկետում ուղարկում է նրա` սույն հոդվածի 4-րդ մասում նշված գնահատականը: Գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են նաև այն դատարանի նախագահին, որտեղ աշխատում է դատավորը:

7. Գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան:

8. Գնահատման հանձնաժողովի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշումներին:

 

Հոդված 96.4.

Դատավորների գործունեության գնահատման հետևանքները

 

1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատելու դեպքում գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:

Գնահատման հանձնաժողովի որոշումները տրամադրվում են ուսումնական հարցերի հանձնաժողովին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

2. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը միջին գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը դատավորին առաջարկում է անցնել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, եթե գնահատմամբ բացահայտվում է որոշակի չափանիշով նրա հմտությունները կատարելագործելու անհրաժեշտություն: Դատավորի՝ վերապատրաստում անցնելու համաձայնության դեպքում գնահատման հանձնաժողովի որոշումը տրամադրվում է ուսումնական հարցերի հանձնաժողովին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

3. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը չի կարող դիմել ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու կամ դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու համար՝ մինչև գնահատման արդյունքների հաջորդ ամփոփումը:

4. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է բարձր, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք:

5. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է համապատասխանաբար բարձր և լավ, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանցից հետո ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, իսկ նրանցից հետո նախապատվության իրավունք ունեն այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է լավ:

6. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմել է ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու համար նախապատվության իրավունք ունեցող անհրաժեշտ քանակից ավելի թեկնածու, ապա Արդարադատության խորհուրդը նրանց վերաբերյալ անցկացնում է քվեարկություն՝ սույն օրենսգրքի 137-րդ և 138-րդ հոդվածներով նախատեսված կարգով, հաշվի առնելով՝

1) ինքնագնահատման թերթիկը.

2) գնահատման հանձնաժողովի որոշումը.

3) գնահատման հանձնաժողովի որոշման վերաբերյալ դատավորի առարկությունը (առկայության դեպքում):

 

Հոդված 96.5.

Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գործունեության գնահատումը

 

1. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:

Հանձնաժողովի գնահատվող անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը:

2. Հանձնաժողովի անդամի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված՝ հօգուտ գնահատման հանձնաժողովի անդամի:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Արդարադատության խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը «ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերից հետո լրացնել «, Դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 135-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 135.

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և նախագահի նշանակման հետ կապված` քվեաթերթիկներով քվեարկության ժամանակ հաշվի առնվող հատկանիշները

 

1. Արդարադատության խորհրդի անդամը դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և նախագահի նշանակման վերաբերյալ քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում դատավորների գործունեության գնահատման արդյունքները:

2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման ժամանակ հաշվի են առնվում դատավորների գործունեության գնահատման վերջին երկու արդյունքները:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

 2) արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

3) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը.

4) դատավորի կողմից սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու և փորձաշրջանի ղեկավարի իր համար սահմանված պարտականությունները չկատարելը.

5) սույն օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը:»:

 

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 153.1-ին և 153.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 153.1.

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով՝ տվյալ գործով կամ հարցով համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում.

2) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո.

3) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո.

4) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

 

Հոդված 153.2.

Նյութական և դատավարական նորմն ակնհայտ և կոպիտ խախտելը չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ

 

1. Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

2. Կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ:

3. Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:

4. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է չարամտությամբ, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

5. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է կոպիտ անփութությամբ, եթե դատավորը չի կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

6. Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասից հանել «աշխատանքային կարգապահության կամ» բառերը:

 

Հոդված 10. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2) վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 155-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքի 4-րդ և 7-12-րդուղղ. հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին և 5-րդուղղ. հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ից:

3. Սույն օրենքի 3-րդուղղ. հոդվածն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 2-րդ և 6-րդուղղ. հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

5. Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորների գործունեության՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջին գնահատումը սկսվում է 2015 թվականի հունվարի 1-ից:

6. Դատավորների գործունեության առաջին գնահատումն անցկացվում է երեք տարիների տվյալների հիման վրա:

7. Գնահատման առաջին հանձնաժողովը ձևավորվում է մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:

8. Գնահատման առաջին հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ:

9. Սույն օրենքի 6-րդուղղ. հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս հաշվի է առնվում դատավորների գործունեության գնահատման առաջին արդյունքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 17

Երևան

ՀՕ-86-Ն