Գլխավոր տեղեկություն
Номер
N 1660-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.06.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2025
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
19.06.2025
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
18.06.2025
Дата вступления в силу
27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» հունիսի 2025 թ.
ք. Երևան

N 1660-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 1612-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

հրամայում եմ

 

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հունիսի 21-ի «Հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը հաստատելու մասին» N 1612-Ն հրամանի՝

1) Նախաբանում «կետով՝» բառը փոխարինել «կետով և 13-րդ հոդվածի 1-ին մասով՝» բառերով.

2) N 1 հավելվածում «Հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը փորձարկման լաբորատորիաների համար» ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

3) N 1 հավելվածում «Հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը փորձարկման լաբորատորիաների համար» ձևից հետո լրացնել նոր ձև՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   2025-06-18

Գ. ՊապոՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

 2025 թ. հունիսի 19–ի N 1660-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_23558

Հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը փորձարկման լաբորատորիաների համար

 

ՀԱՎԵԼՎԱԾ N …

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

№ ________

_______________________

(վկայագրի տրման ամսաթիվը)

________________________________________________________________________________

(ՀԳՄ-ի անվանումը)

___________________________________________________________________________________

(ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրը)

 

ԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ, ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ, ՃԿՈՒՆ1)  ՈԼՈՐՏՆԵՐՈՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ2)

 

Հ/հ

Արտադրանքի/

օբյեկտի անվանումը

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը

Արտադրանքի/

օբյեկտի նորմատիվ իրավական ակտի և ստանդար-տացման փաստաթղթի նշագիրը, անվանումը3)

Ցուցանիշների անվանումը, այդ թվում՝ նմուշառումը

Փորձարկման, այդ թվում՝ նմուշառման մեթոդը սահմանող փաստաթղթի նշագիրը, անվանումը3), մեթոդի կետը և անվանումը1)

Կարծիքներ և մեկնաբա-նություններ5)

1

2

3

4

5

6

7

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ՈԼՈՐՏ

1.

           

ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ՈԼՈՐՏ

1.

           

ՃԿՈՒՆ ՈԼՈՐՏ

(արտադրանքի/օբյեկտի, ցուցանիշի, փորձարկման մեթոդը սահմանող փաստաթղթի մասով)2)

1.

           

______________________________

1) Հավատարմագրման ոլորտի վերնագիրը և հավատարմագրման ոլորտը կարող է փոփոխվել՝ կախված լաբորատորիայի գործունեութւան ոլորտից (օրինակ, եթե հավատարմագրման ոլորտը կազմված է միայն ազգային տեխնիկական կանոնակարգերին համապատասխան, ապա վերնագրից և աղյուսակից անհրաժեշտ է բացառել «Չկանոնակարգվող, ճկուն ոլորտներով» բառերը):

2) Փաստաթղթի լրացման համար անհրաժեշտ ցուցումները ներկայացված են շեղատառերով: Ցուցումները չպետք է ներառվեն լաբորատորիայի կողմից լրացվող ձևաչափում:

3) Փաստաթղթի անվանումը նշվում է նշագրի բացակայության դեպքում:

5) 7-րդ սյունակը լրացվում է կարծիքներ և մեկնաբանություններ տրամադրելու իրավասությամբ հավատարմագրվող ՀԳՄ-ի դեպքում՝ տվյալ փորձարկման մեթոդի համար նշելով «ԱՅՈ» բառը, հակառակ դեպքում՝ հավատարմագրման ոլորտը ներկայացվում է առանց 7-րդ սյունակի:

____________________________________________

1) Մեթոդի կետը և անվանումը լրացվում է, երբ փորձարկման մեթոդը սահմանող փաստաթղթով միևնույն ցուցանիշի որոշման համար ներկայացված են տարբեր փորձարկման մեթոդներ: Այլ դեպքերում փաստաթղթի կետերը լրացվում են ՀԳՄ-ի հայեցողությամբ: Ճկուն ոլորտի դեպքում նշվում է նաև փորձարկման մեթոդի անվանումը/սարքավորումը (օրինակ՝ Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ/Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆ (HPLC)):

2) Հավատարմագրման ճկուն ոլորտը կիրառելի է միայն անասնաբուժական, բուսասանիտարական և բույսերի պաշտպանության միջոցների հետազոտությունների, դեղերի փորձարկման լաբորատորիաների համար: Ոլորտի ճկունությունը կարող է վերաբերել արտադրանքին/օբյեկտին (օր. դեղահատ, լուծույթ և այլն), ցուցանիշին (օր. ակտիվ նյութի իսկության, ակտիվ նյութի պարունակության քանակական որոշում և այլն), փորձարկման մեթոդը սահմանող փաստաթղթին (օր. կիրառել վալիդացված մեթոդներ, փորձարկման մեթոդը սահմանող չգործող ստանդարտացման փաստաթղթեր և այլն), ուստի հավատարմագրման ոլորտում նշված «(արտադրանքի/օբյեկտի, ցուցանիշի, փորձարկման մեթոդը սահմանող փաստաթղթի մասով)» ենթավերնագրում նշվում է միայն ճկուն ոլորտը նկարագրող բառը կամ բառերը:

 

 

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

 2025 թ. հունիսի 19–ի N 1660-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_23558

Բժշկական լաբորատորիաների հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը

 

ՀԱՎԵԼՎԱԾ N…

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

№ ________

_______________________

(վկայագրի տրման ամսաթիվը)

________________________________________________________________________________

(ՀԳՄ-ի անվանումը)

__________________________________________________________________________________

(ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրը)

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ1)

 

Հ/հ

Հետազոտվող նյութի/համակարգի/

մատրիցայի անվանումը

Բնութագրի անվանումը (ցուցանիշը, պարամետրը, անալիտը)

Հետազոտության տեսակը/

տեխնիկան

Հետազոտության, այդ թվում՝ նմուշառման, մեթոդը սահմանող փաստաթղթի նշագիրը, անվանումը2), կետը և անվանումը3)

Հետազոտության իրականացման վայրը4)

1

2

3

4

5

6

Լաբորատորիայի գործունեության իրականացման վայրի հասցեն

1

         
           

ՃԿՈՒՆ ՈԼՈՐՏ

(նյութի/համակարգի/մատրիցայի, բնութագրի, հետազոտության մեթոդը սահմանող

փաստաթղթի մասով)5)

1

         

____________________________

1) Փաստաթղթի լրացման համար անհրաժեշտ ցուցումները ներկայացված են շեղատառերով: Ցուցումները չպետք է ներառվեն հավատարմագրման ոլորտի լրացված ձևաչափում:

2) Փաստաթղթի անվանումը նշվում է նշագրի բացակայության դեպքում:

3) Մեթոդի կետը և անվանումը լրացվում է, երբ հետազոտության մեթոդը սահմանող փաստաթղթով սահմանված են հետազոտության տարբեր մեթոդներ միևնույն բնութագրի/ցուցանիշի/անալիտի համար:

4) Տ – գործունեությունն իրականացվում է լաբորատորիայի տարածքում, ՏԴ – գործունեությունն իրականացվում է լաբորատորիայի տարածքից դուրս, Տ + ՏԴ - գործունեությունն իրականացվում է լաբորատորիայում և լաբորատորիայի տարածքից դուրս: ՏԴ-ի դեպքում անհրաժեշտ է նշել հետազոտություն իրականացնելու վայրի անվանումը (օրինակ՝ «X» հիվանդանոց, վիրաբուժական բաժին, առաջին բուժօգնության սենյակ և այլն):

5) Ոլորտի ճկունությունը կարող է վերաբերել նյութին/համակարգին/մատրիցային (օր. մարդու մարմնի հեղուկներ), բնութագրին (օր. վարակիչ նյութեր (բակտերիաներ, վիրուսներ, մակաբույծներ և սնկեր)), հետազոտության մեթոդը սահմանող փաստաթղթին (օր. կիրառել վալիդացված մեթոդներ, փորձարկման մեթոդը սահմանող չգործող ստանդարտացման փաստաթղթեր, գրականություն և այլն), ուստի հավատարմագրման ոլորտում նշված «նյութի/համակարգի/մատրիցայի, բնութագրի, հետազոտության մեթոդը սահմանող փաստաթղթի մասով)» ենթավերնագրում նշվում է միայն ճկուն ոլորտը նկարագրող բառը կամ բառերը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան