Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-103-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (09.08.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.629
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.07.2014
Дата вступления в силу
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1251-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1251. Շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները ժառանգելու անթույլատրելիությունը

 

Շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Պարգևատրվողի մահից հետո այդ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ կապված իրավահարաբերությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-103-Ն