Գլխավոր տեղեկություն
Номер
N 787-Ն
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (17.06.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.22/38(841) Հոդ.896
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.06.2011
Дата вступления в силу
02.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 787-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իէ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 15
Երևան 

 

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 787-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

(վերնագիրը խմբ. 12.06.25 N 775-Ն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Ավտոմոբիլի հաշվառման երկիրը

                

Բնակավայրը

 

Ավտոմոբիլի թույլատրված առավելագույն զանգվածը

 

Ավտոմոբիլի հաշվառման վկայագրի համարը

 

Ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը

 

Թույլտվության սկիզբը (տարին, ամիսը, օրը, ժամը)

 

Թույլտվության ավարտը (տարին, ամիսը, օրը, ժամը)

 

Փողոցներ

 

(հավելվածը խմբ. 12.06.25 N 775-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 787-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն (այսուհետ` ժամանակավոր թույլտվություն) տալու ընթացակարգը:

2. Ժամանակավոր թույլտվություն ստանալու համար ավտոմոբիլի սեփականատերը (լիազորված անձը) Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (այսուհետ՝ հարթակ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն (այսուհետ՝ համայնքային ոստիկանություն) է ներկայացնում դիմում, որում նշվում են սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը, բեռնափոխադրում իրականացնելու նպատակը, ժամկետը, վայրը` սկզբնակետն ու վերջնակետը, երթուղին, ինչպես նաև ժամանակավոր թույլտվություն ստանալը հիմնավորող այլ տեղեկություններ:

(2-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն, լրաց. 12.06.25 N 775-Ն)

3. Դիմումին կից ներկայացվում են ավտոմոբիլի հաշվառման վկայագրի պատճենը, ինչպես նաև այլ փաստաթղթերի (եթե այդպիսիք առկա են) պատճենները, որոնք հիմնավորում են բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրում իրականացնելու անհրաժեշտությունը:

(3-րդ կետը փոփ. 12.06.25 N 775-Ն)

4. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

5. Դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային ոստիկանությունը կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը`

1) տալիս է ժամանակավոր թույլտվություն.

2) ընդունում է որոշում ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին:

(5-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն)

6. Եթե դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, ապա համայնքային ոստիկանությունը դրա մասին տեղեկացնում է դիմողին` նրան առաջարկելով նոր երթուղի կամ այլ ժամանակահատված:

(6-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն)

7. Ժամանակավոր թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) բեռնափոխադրման ժամանակ կարող է վտանգվել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը կամ կարող է դադարեցվել կամ սահմանափակվել (առաջանալ խցանումներ) ճանապարհային երթևեկությունը.

2) անձը սույն կարգով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

3) դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, և նա հրաժարվում է համայնքային ոստիկանության կողմից առաջարկված երթուղով կամ այլ ժամանակահատվածում փոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն ստանալուց.

4) բեռնափոխադրումները կարող են իրականացվել առանց ժամանակավոր թույլտվություն ստանալու` այլ երթուղով:

(7-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն)

8. Տրված ժամանակավոր թույլտվությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային մատյանում:

(8-րդ կետը լրաց. 12.06.25 N 775-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 12.06.25 N 775-Ն)

10. Յուրաքանչյուր ամսվա մինչև 5-ը համայնքային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության համայնքներին տեղեկատվություն է տրամադրում իրենց տարածքներում երթևեկելու համար նախորդ ամսվա ընթացքում 15 օրվանից ավելի ժամկետով տրված ժամանակավոր թույլտվությունների մասին:

(10-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն, 12.06.25 N 775-Ն)

11. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը:

(11-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն, 12.06.25 N 775-Ն)

12․ Թերի ներկայացված փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու վերաբերյալ իրազեկումը, նոր երթուղի կամ այլ ժամանակահատված առաջարկելու վերաբերյալ իրազեկումը, ժամանակավոր թույլտվությունը կամ ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին որոշումը համայնքային ոստիկանությունն ուղարկում է ավտոմոբիլի սեփականատիրոջ (լիազորված անձի) կողմից դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

(12-րդ կետը լրաց. 12.06.25 N 775-Ն)

(հավելվածը փոփ. 24.10.24 N 1686-Ն, լրաց., փոփ. 12.06.25 N 775-Ն )

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2025, N 775-Ն 17.06.2025, N 787-Ն
24.10.2024, N 1686-Ն 01.11.2024, N 787-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան