Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-58-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2014-01.07.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.30/34(1047) Հոդ.517
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.06.2014
Дата вступления в силу
01.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 11-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասում «տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակ» բառերով, իսկ «տարեկան» բառը` «կիսամյակային» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի «Դատական ծառայողների վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը «տեսակներ:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, դատական ծառայողի նկատմամբ որպես խրախուսանքի տեսակ դրամական պարգևատրումը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:

 

Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածից հանել «Սույն օրենքի 33-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվար ամսվա առաջին աշխատանքային օրվանից: Մինչև «Դատական ծառայողի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը դատական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:» նախադասությունները:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 25

Երևան

ՀՕ-58-Ն