Գլխավոր տեղեկություն
Номер
N 241
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1995/4, ապրիլ 1995
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 1995 թ. N 241

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման 4-րդ կետով սահմանված ժամկետի և տարեկան հաշվետվությունների ներկայացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետների համապատասխանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկերը հաստատելու մասին» N 4 որոշման 4-րդ կետում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ