Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-24-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (28.06.2014-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.18/31(1044) Հոդ.468
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.05.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.06.2014
Дата вступления в силу
28.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի մայիսի 22-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև սույն օրենքով սահմանված թեթև մարդատար ավտոմեքենաները» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 15-րդ տողը՝

8703
բացառությամբ
8703 10,
8703 21 101,
8703 21 901,
8703 22 101,
8703 22 901,
8703 23 199,
8703 23 909,
8703 24 101,
8703 24 901,
8703 31 101,
8703 31 901,
8703 32 191,
8703 32 901,
8703 33 191,
8703 33 901,
8703 90 10 և
8703 90 901-ի

25.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ3 և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաներ

ներմուծման դեպքում` մաքսային
արժեք

20 տոկոս

ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 10

Երևան

ՀՕ-24-Ն