Basic information
Number
N 443-Լ
Type
Որոշում
Act type
Исходный акт (27.05.2025-по сей день)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է 26.05.2025
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.05.2025
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.05.2025
Effective date
27.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 443-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 755-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 8-րդ կետում «Ա. Արմենակյան փող., շ. 129» բառերը փոխարինել «Շենգավիթ, Արարատյան փողոց, շենք 26» բառերով.

2) 1-ին և 9-րդ կետերը «առողջապահության» բառից հետո լրացնել «, անձի ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

3) 10-րդ կետը՝

ա. «սանիտարահամաճարակային անվտանգության» բառերից հետո լրացնել «և հանրային առողջապահության» բառերով,

բ. «դեղերի շրջանառության» բառերից հետո լրացնել «, անձի ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

4) 11-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և հանրային առողջապահության ապահովման մասին օրենսդրությամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և առողջապահական նորմատիվների ապահովման վերահսկողությունը, որը ներառում է՝»,

բ. «ա» և «դ» պարբերությունները «սանիտարահամաճարակային անվտանգության» բառերից հետո լրացնել «և հանրային առողջապահության» բառերով,

գ. «բ» պարբերությունում «սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ» բառերը փոխարինել «հակահամաճարակային և կանխարգելիչ» բառերով,

դ․ «գ» պարբերությունում «սանիտարահիգիենիկ» բառը փոխարինել հանրային առողջապահական» բառերով,

ե. «է» պարբերությունում «բժշկական» բառը փոխարինել «կարանտինային» բառով,

զ. «ը» պարբերությունը «հիգիենիկ» բառից հետո լրացնել «և հանրային առողջապահական» բառերով,

է. «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ. խմելու ջրի օգտագործումը ժամանակավոր դադարեցնելու մասին կարգադրագիր տալը.»,

ը. «ժ» պարբերությունը «հիգիենիկ» բառից հետո լրացնել «, հանրային առողջապահական» բառերով,

թ. «ժա» պարբերությունը «սանիտարահամաճարակային անվտանգության» բառերից հետո լրացնել «և հանրային առողջապահության» բառերով,

ժ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.4-րդ ենթակետով.

«17.4) Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության իրականացումը.»:

2․ Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքում՝

1) ստեղծել անձի ֆունկցիոնալության գնահատման վերահսկողության վարչություն․

2) այդ կապակցությամբ որոշման հավելվածում՝

ա․ 27-րդ կետի 10-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ․ 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.

«11) Անձի ֆունկցիոնալության գնահատման վերահսկողության վարչություն։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation