Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-38-Ն
Տիպ
Կարգադրություն
Тип
Ինկորպորացիա (18.03.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.17/11(745) Հոդ.280
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
06.03.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.03.2010
Дата вступления в силу
18.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ՆԿ-557 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատում է Հայաստանի Հանրապետության միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմում ընդգրկվող` գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը, իսկ հանձնաժողովների ղեկավարներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. մարտի 6

Երևան

ՆԿ-38-Ն