Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-121-Ն
Տիպ
Կարգադրություն
Тип
Ինկորպորացիա (22.08.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.12/40(706) Հոդ.937
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
04.08.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.08.2009
Дата вступления в силу
22.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՆԿ-158-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-158-Ն կարգադրության 3-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացման փուլերի ժամանակացույցը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 4 

Երևան

ՆԿ-121-Ն

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի
2009թ. օգոստոսի 4-ի
ՆԿ-121-Ն կարգադրության

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ

ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ

Հ.

ՓՈՒԼԵՐԸ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԺԱՄԿԵՏԸ

1.

ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթերի մշակում

Միջգերատեսչական
հանձնաժողով

մինչև
01.01.2009թ.

2.

Պլանավորման փաստաթղթերի մշակում (ՀՀ անվտանգության սպառնալիքների գնահատման հիման վրա).
- ՀՀ անվտանգության սպառնալիքների հիմնավորումները և զարգացման սցենարները,
- ՀՀ ռազմավարական պլանավորման նկատառումները,
- ՀՀ անվտանգության սպառնալիքների չեզոքացման առաքելությունները,
- ՀՀ ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ցանկը

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ (միջգերատեսչական
հանձնաժողովի համաձայնությամբ)

մինչև
01.07.2009թ.

3.

Ռազմական առաջադրանքների որոշում և սահմանում

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ

մինչև
01.04.2010թ.

4.

Զորային կառույցի բարեփոխումների ծրագրի մշակում

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ
(միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնությամբ)

մինչև
01.10.2010թ.

5.

Վերանայման արդյունքների վերաբերյալ որոշումների կայացում

ՀՀ Նախագահ,
ՀՀ կառավարություն,
ՀՀ ՊՆ

մինչև
01.11.2010թ.

6.

Հասարակական իրազեկում և իրագործման ծրագրերի մշակում

ՀՀ Նախագահ,
ՀՀ կառավարություն,
ՀՀ ՊՆ

մինչև
01.01.2011թ.:

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Կ. Կարապետյան