Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-184-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2014-01.06.2016)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.46
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.12.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2013
Дата вступления в силу
01.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 28-րդ հոդվածի 3-րդ մասում «հավասար է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված դրույքաչափի 75.87 տոկոսին» բառերը փոխարինել «սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 38-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «հաշվին`» բառից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

 3) 3-րդ, 4-րդ, 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-184-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան