ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2) 2-5-րդ մասերը և 6-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զարգացման» բառից հետո լրացնել «և պարգևատրման» բառերով.
2) 3-րդ մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, ընդ որում, ֆոնդից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հարկային մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-175-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|