ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով, իսկ Օրենքի 45-րդ հոդվածի 4.1-ին մասի վեցերորդ պարբերության, 45.1-ին հոդվածի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:
Հոդված 2. Օրենքի 41.1-ին հոդվածում`
1) վերնագրի, «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մաքսային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
3) 2-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մաքսային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:»:
Հոդված 3. Օրենքի 41.2-րդ և 41.3-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-178-Ն |