Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-115-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.20/68(1008) Հոդ.1158
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.12.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.12.2013
Дата вступления в силу
30.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հավաստագրեր» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստ» բառերով:

 

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

 

1) 4-րդ մասը «հավաստագիր» բառից հետո լրացնել «և էլեկտրոնային փոստ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

 

1) 6-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված իրավական ակտը՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փոստը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կարող է ակտիվացվել նույնականացման քարտը կրողի ցանկությամբ՝ ծածկանունն ու գաղտնաբառը հավաքելով, էլեկտրոնային փոստ առաջին անգամ մուտք գործելու պահից: Էլեկտրոնային փոստն ակտիվանում է նաև անձի կողմից էլեկտրոնային ստորագրություն ստանալու պահին, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած՝ չակտիվացված էլեկտրոնային փոստերն ակտիվանում են ինքնաբերաբար: 2015 թվականի հունվարի 15-ից հետո նույնականացման քարտերի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստերն ակտիվացվում են նույնականացման քարտի տրման պահից:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 17

Երևան

ՀՕ-115-Ն